Օթթար
Օթթար | |
---|---|
Ծնվել է | 9-րդ դար |
Ծննդավայր | Թրոմս, Նուր-Նորգե, Նորվեգիա |
Մահացել է | 10-րդ դար |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող |
Օթթար Հոլուգալանդցի (հին նորվ.՝ Óttarr fra Hålogaland, հին անգլերեն՝ Ōhthere from Hālgoland), նորվեգացի միջնադարյան ճանապարհորդ Հոլուգալանդից կամ նրա մերձակա շրջաններից: Մոտավորապես 890 թվականին Օթթարը եկել է Անգլիա, որտեղ Ուսեքսի թագավորության արքա Ալֆրեդ Մեծի հրամանով գրի է առնվել նրա պատմությունը: Ճանապարհորդությունը թվագրվում է 870 թվականից ոչ շուտ և 891 թվականից ոչ ուշ:
Ծագում և դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Օթթարի մասին բոլոր տեղեկությունները մեզ են հասել «Օթթարի ճանապարհորդությունը» հատվածից, որը որպես հավելում ավելացված է եղել Պաուլուս Օրոսիուսի «Պատմություններ հեթանոսների դեմ» գրքի հին անգլերեն տարբերակին: Հաջորդ հավելվածը պատմում է Վուլֆստանի` պրուսների երկիր կատարած ճանապարհորդության մասին:
Չնայած հին անգլերեն տարբերակում իրադարձությունները պատմվում են Օհտերի կողմից, սակայն տեքստից կարելի է հետևություն անել, որ պատմողը անգլիացի չէ, այլ եկել է Նորվեգիայից: Հետևաբար Օթհերը հին սկանդինավյան Օթթար անվան տարբերակն է:
Ճանապարհորդության տեքստի համաձայն` Օթարը հայտնում է, ար նա ապրում է հյուսիսում, որից ավելի հյուսիս միայն անմարդաբնակ տարածություններ են: Առավել լայն տարածում ունի այն տեսակետը, ըստ որի` Օթթարն ապրել է Մալանգենի շրջանում` Թրոմսի հարավում:
Իր պատմածի համաձայն` Օթթարը հարուստ մարդ է եղել, ունեցել է 600 եղջերու, ստացել է կոնունգի աստիճան: Իր հարստությունը նա ձեռք է բերել ֆինների հարկերից, ինչպես շատ այլ նորմաններ: Ամենայն հավանականությամբ Օթթարը զբաղվել է կետերի և ծովացլերի որսով. երկու կենդանիներն էլ հիշատակված են` կապված Օթթարի որսի և նրանցից ստացված մթերքների առևտրի հետ:
Ճամփորդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեզ հասած պատմության համաձայն` Օթթարը ճամփորդել է` լինելով սագաներից հայտնի Բիարմիա շրջանում, Դանիայի հարավում, Անգլիայում, Սպիտակ ծովի շրջանում: Իր պատմության մեջ նա մանրամասն պատմում է իր ուղերթի և ճանապարհին հանդիպած ցեղերի ու նրանց սովորույթների մասին: Այդպես նա նկարագրել է սվեյների, սաամների, կվենների, բիարմացիաների մասին: Օթարը հիշատակել է նաև այդ խմբերի փոխհարաբերությունների մասին:
Հասնելով Անգլիա` Օթթարը անգլոսաքսերին ծանոթացրել է Եվրոպայի հյուսիսային երկրների աշխարհագրությանը, ինչպես նաև կենդանական աշխարհի առանձնահատկություններին, քանի որ անգլոսաքսերը նրա պատմությունից իմանում են իրենց մինչ այդ անհայտ ծովացուլերի, հյուսիսային եղջերուների մասին: Հյուսիս կատարած իր ճամփորդության ընթացքում Օթթարը ամենայն հավանականությամբ որոշ ժամանակ ապրել է այդ ժողովուրդների մոտ, նրանց հետ որսացել ծովացուլեր, որոնցից նա նվիրել է կոնունգ Ալֆրեդին:
Քանի որ Օթթարին լավ են ընդունել այն շրջանում, երբ Անգլիան հարձակման է ենթարկվել վիկինգների կողմից, ուրեմն կարելի է ենթադրել, որ Օթթարը Ալֆրեդի թշնամիներից չի եղել և հավանաբար Անգլիա է եկել առևտրական գործերով:
Գեղարվեստական գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորվեգացի ծովագնաց Օթթարի պատմությունը հիմք է դարձել ռուս խորհրդային գրող Վալենտին Իվանովի «Հին տարիների պատումներ» վեպի համար (1955): Գրելով իր ստեղծագործությունը, որն ավելի շուտ ոչ թե պատմական գործ է, այլ սլավոնական ֆանտազիա, Իվանովը տուրք է տվել խորհրդային գաղափարախոսությանը. Օթթարը ավելի շուտ յարլ է` կալվածատեր, որ ղեկավարում է վիկինգների ռազմական արշավը Արևելյան Եվրոպայի հյուսիս` Բիարմիա:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|