Օզոլս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օզոլս
Նաև հայտնի է որպեսOzols[1]
Ծնվել էհուլիսի 21, 1979(1979-07-21) (44 տարեկան)
Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Լատվիա
Ժանրերհիփ հոփ
Մասնագիտություներաժիշտ, երգերի հեղինակ, ռեփեր և ձեռնարկատեր
Գործիքներվոկալ

Գիրտս Ռոզենտալս (լատիշերեն՝ Ģirts Rozentāls), բեմական անունը՝ Օզոլս (Ozols, լատիշերենից թարգմանած՝ նշանակում է ընկուզենի, հուլիսի 21, 1979(1979-07-21), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի ռեփեր, բանաստեղծ, ձայնագրությունների պրոդյուսեր[2]։ Երաժշտական կարիերան սկսել է 1995 թվականին՝ իր առաջին հիփ-հոփ երաժշտախմբի՝ FACT-ի կազմավորումով։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օզոլսը համարվում է Լատվիայում հիփ-հոփ երաժշտության հիմնադիրներից մեկը։ 1990-ական թվականների կեսերին հիմնել է FACT երաժշտախումբը, որտեղ երգեր էր գրում Գուստավոյի՝ Գուստավս Բուտելիսի և Čižiks-ի հետ[3]։ Վեց տարի անց՝ 2000-ական թվականների սկզբներին ձեռնամուխ է եղել իր՝ որպես մենակատարի կարիերայի ստեղծմանը. նրա դեբյուտային սինգլը "Neko 2005"-ն էր (2000 թ.), որին հաջորդեց Cieņa un mīlestība («Հարգանք ու սեր», 2001 թ.) դեբյուտային ալբոմը։ Փայլփլուն աքսեսուարներով, պարկանման շորերով և «գանգստերի իմիջով» նրա հայտնվելը ցնցող, շոկային տպավորություն էր գործում տեղացի երաժիշտների ու հանդիսականների վրա[4]։ 2009 թվականին Platforma Music ապրանքանիշով (լեյբլով) թողարկվեց Օզոլսի Neatkarība («Անկախություն») ալբոմը, որի ձայնագրմանը նա մասնակից էր դարձրել նաև Nātre-ին, Ռեյսին, Կուրտսին, Pikaso-ին, A.G.-ին, b-ūš-ին և նյույորքցի ռեփեր Afu-raյին[5]։

Մի քանի տարվա լռությունից հետո Օզոլսը 2015 թվականին լատվիական երաժշտության ասպարեզ է վերադարձել իր ստուդիական հինգերորդ ալբոմով, որ կրում էր Atpakaļ nākotnē («Վերադարձ դեպի ապագա») խորագիրը[6]։

2018-ի նոյեմբերի 12-ին նա թողարկել է իր վեցերորդ ալբոմը՝ Neona pilsēta-ն («Նեոնային քաղաքը»)[7]։

Իր երաժշտական կարիերայի ընթացքում Օզոլսը ելույթներով հանդես է եկել լատվիական երգի ու պարի փառատոնում, Cieņa un mīlestība ալբոմի համար արժանացել "Golden disc"-ի՝ «Ոսկե սկավառակի»[8], չորս անգամ էլ՝ «Լատվիական երաժշտական ձայնագրությունների ամենամյա մրցանակաբաշխության» մրցանակների։

Ձեռնարկատիրական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Օզոլսը հիմնել է “Hoodshop” խանութը, որտեղ վաճառվում են հագուստ, կոշկեղեն, գրքեր, ձայնագրություններ։ Ավելի վաղ նա դարձել էր մեկ այլ՝ "Street shop" խանութի սեփականատերը[9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Օզոլսն ամուսնացել է "Promoart.lv"-ի արտիստուհի Եվա Պոնեմեկայի հետ[10]։ Դրան նախորդած հարաբերություններից ունի մեկ դուստր՝ Նաոմին[11]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Neko 2005" (2000)
  • "O.Z.O.L.S" (2001)
  • "OzRaps/O'79" (2002)
  • "Mirāža" (2012)
  • "Piemēri" (2013)
  • "Sapņotājs" (2013)
  • "Ilgojos" (2014)
  • "Superhaips" (2015)
  • "Situācijas" (ft. Edavārdi) (2016)
  • "Laika kapsula" (2016)
  • "Pasaule" (ft. Tehnikums) (2017)
  • "Personības rekords" (2018)
  • "Stils" (2018)
  • "Zapte" (2019)
  • "Levitē" (2019)

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Cieņa un mīlestība" (2001)
  • "Augstāk, tālāk, stiprāk" (2002)
  • "Dūzis" (2003)
  • "Neatkarība" (2009)
  • "Cieņa un mīlestība" (2015)
  • "Atpakaļ nākotnē" (2015)
  • "Semestris" ft. Tehnikums (2017)
  • "Neona Pilsēta" (2018)

Լատվիական երաժշտական ձայնագրությունների ամենամյա մրցանակաբաշխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Salauzta sirds" ft. Dons («Տարվա երգ», 2019 թ.)[12]
  • "Semestris" ft. Tehnikums («Լավագույն հիփ-հոփ ալբոմ», 2018)
  • "Tu vari tēlot" ft. Tehnikums («Լավագույն երաժշտական տեսաձայնագրություն», 2018)
  • "Situācijas" ft. Edavārdi («Լավագույն երաժշտական տեսաձայնագրություն», 2017)
  • "Atpakaļ nākotnē" («Լավագույն երաժշտական տեսաձայնագրություն», 2016)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Neona pilsētas" («Լավագույն հիփ-հոփ ալբոմ», 2019)
  • "Salauzta sirds" ft. Dons («Լավագույն ռադիոհիթ» 2019)[12]
  • "Salauzta sirds" ft. Dons («Տարվա երգ», 2019)[12]
  • "Atpakaļ nākotnē" («Լավագույն հիփ-հոփ ալբոմ», 2016)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Allmusic — 1991.
  2. Goldsmith, Melissa Ursula Dawn; Fonseca, Anthony J. (2018 թ․ դեկտեմբերի 1). Hip Hop around the World: An Encyclopedia (անգլերեն). ABC-CLIO. ISBN 9780313357596.
  3. «Video no 90tajiem! 19 gadīgs reperis Ozols stāsta par karjeras sākumu». www.parmuziku.lv (լատվիերեն). 2016 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  4. «Hiphoperis Ozols publicē dziesmu izlasi, gatavojoties jauna albuma izdošanai» (լատվիերեն). Latvijas Sabiedriskais medijs. 2015 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  5. Strautmanis, Andris (2009 թ․ մարտի 21). «Rapper Ozols releases new album» (անգլերեն). Latvians Online. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  6. «Ozols sācis levitēt». www.parmuziku.lv (լատվիերեն). 2019 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  7. «Hiphopa izpildītājs Ozols laidis klajā videoversiju dziesmai «Levitē»» (լատվիերեն). Latvijas Sabiedriskais medijs. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  8. «Ozols spēlē arī basketbolu» (լատվիերեն). Delfi. 2001 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  9. Glumane, Monta (2018 թ․ հունիսի 6). «Reperis Ozols - mūziķis, kas tirgo arī retro apavus». Dienas Bizness (լատվիերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  10. Sergejeva, Sandra (2016 թ․ մայիսի 24). «VAKARA ZIŅAS: Ozols pošas kāzām!». nra.lv (լատվիերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  11. Rudaks, Uldis (2016 թ․ մարտի 12). «Ko redzi, to havā. Ozols ir atgriezies». Diena. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Instrumenti scoop major Latvian music award» (անգլերեն). Public Broadcasting of Latvia. 2019 թ․ փետրվարի 14. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]