Իմիջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իմիջ (անգլ.՝ image [ˈɪmɪdʒ] — «կերպար»)՝ հասարակության կարծիքում ձևավորված ընդհանուր պատկերացումները այն մասին, թե ինչպես պետք է մարդը, իր դիրքին համապատասխանելով, դրսևորի իրեն։

Իմիջը ձևավորվում է հանրային կապերի, քարոզչության, գովազդի կողմից։ Իմիջի ստեղծման նպատակն է մեծամասնության գիտակցության մեջ օբյեկտի նկարտմամբ որոշակի վերաբերմունք ձևավորելը։ Ընդ որում՝ կարող են համադրվել ինչպես օբյեկտի իրական, այնպես էլ գոյություն չունեցող, սակայն իրեն վերագրված հատկանիշները։

Իմիջ կամ կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր օրերում հանդիպում ենք այս հարցի վերաբերյալ մի քանի տարբեր տեսակետների։ Իմիջ թեմային վերաբերող արևմտյան մասնագիտական գրականության մեջ «image» հասկացությունն օգտագործվում է որպես մեր գիտակցության մեջ ձևավորված որոշակի օբյեկտի կերպար, որի ձևավորման համար հիմք են հադիսացել դրա հատկանիշները։ Որպես արդյունք՝ «image» տերմինը նշանակում է ավելին, քան օբյեկտի կերպարն է։ Այն մեկնաբանվում է որպես օբյեկտի ինչպես տեսանելի (արտաքին), այնպես էլ անտեսանելի (իդեալական, գաղափարական) հատկանիշների համախումբ[1]։

Իր հերթին էլ «կերպար»-ը չի կարելի համարել «իմիջ» տերմինին փոխարինող հոմանիշ։ Ավելի ճիշտ կլինի ասելը, որ իմիջը կերպարի տեսակ է, որի ստեղծմանը նպաստում է սուբյեկտը[2]., այլ ոչ թե ցանկացած երևույթ։ «Կերպար» և «իմիջ» տերմինները իմիջագիտության ուսումնասիրման առարկաներ են։

Օբյեկտի իմիջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օբյեկտի իմիջը ռացիոնալ կամ էմոցիոնալ բնույթի կարծիք է օբյեկտի (մարդու, առարկայի, համակարգի) վերաբերյալ, որը առաջանում է մարդկանց որոշակի խմբի հոգեբանության մեջ։ Դրա ձևավորման համար հիմք է հանդիսանում տրված օբյեկտի այս կամ այն հատկանիշների սուբյեկտիվ ընկալումը։ Օրինակ[3]՝

հարցազրույցը Գարիկ Սկուչայեվի հետ։ Ավելորդ է հիշեցնել, որ նրա իմիջն ինքնատիպ է՝ խուլիգան պրոլետարի և նախկին զինվորի կերպար, «ով չգիտի սիրային բառեր»...

Գործնական իմիջը արտացոլում է անձի կամ ընկերության հետաքրքրությունները։ Այն ստեղծվում է՝ հաշվի առնելով անձի կամ կազմակերպության գործունեության առանձնահատկությունները, արտաքին և ներքին բնութագրիչները։

Պետության իմիջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննարկվող կատեգորիայի անփոփոխ տարբերակ է համարվում հետևյալ դիխոտոմիան՝ պետության ներքին իմիջը (քաղաքացիների համար), արտաքին իմիջը (ամբողջ աշխարհի համար)։ Մեկ այլ տեսանկյունից «պետության իմիջ» կատեգորիան իր մեջ պարունակում է իմիջի մի շարք կատեգորիաներ՝ «կանանց իմիջ», «երիտասարդների իմիջ», «մեծահասակ մարդկանց իմիջ»։ Այս կատեգորիաներից յուրաքանչյուրը արտացոլում է պետության իմիջի ներքին և արտաքին բնութագրիչները։ Նման բարդ կերպով կազմավորված կատեգորիայի (ինչպես օրինակ՝ «պետության իմիջ»-ի) բոլոր բաղադրիչները գտնվում են սերտ փոխազդեցության և դինամիկայի մեջ, ինչպես նաև ենթարկվում են անընդհատ փոփոխությունների։

Պետության կերպարը, դրա հեղինակությունը հաճախ հիմնվում են առասպելի տարրերի, էթնոսի վերաբերյալ ընդհանրացված կարծրատիպերի վրա։ Կարծրատիպային մտածելակերպը բնորոշ է մարդկային ուղեղին, կլիշեի օգտագործումը հնարավորություն է տալիս կրճատել շրջապատող իրականության ընկալմանը ուղղված ջանքերը, հեշտացնում է գիտելիքների ստացման գործընթացը։ Սակայն կարծրատիպերը հաճախ մեծ վնաս են հասցնում երկրի իմիջին։

Կազմակերպության իմիջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպության իմիջը կարելի է սահմանել որպես կազմակերպության կամ դրա բաղադրիչների արդեն ձևավորված, գործող, էմոցիոնալ կերպար՝ օժտված որոշակի հատկանիշներով, որոնք հիմնված են ինչպես իրական, այնպես էլ կոնկրետ կազմակերպությանը վերագրված պերցեպտիվ հատկանիշների վրա, դրանք էլ իրենց հերթին ընդունողի համար ունեն սոցիալական նշանակություն։

Դրական իմիջի վրա ազդող գործոններն են[4]՝

  1. կազմակերպության ֆինանսական դրությունը,
  2. կազմակերպության կամ ընկերության պատմությունը, ավանդույթները և հեղինակությունը,
  3. ղեկավարի անհատականությունը,
  4. գովազդային հնարաճանաչությունը,
  5. աշխատակազմի նկատմամաբ հոգատար վերաբերմունքը,
  6. հասարակության առջև սոցիալական պատասխանատվությունը,
  7. կազմակերպության կառավարումը,
  8. ընկերության ոճը,
  9. գործունեության և հարաբերությունների էթիկան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Панасюк А. И. Имидж: определение центрального понятия имиджелогии. Արխիվացված 2012-04-06 Wayback Machine Доклад на открытом заседании президиума академии имиджелогии 26.03.2004
  2. Перелыгина Е. Б. Понятие имиджа (из книги «Психология имиджа»)
  3. Выпуск газета Сегодня № 6 (507) за 14.01.2000 ЗА ЧЕСТНЫХ ФРАЕРОВ ЗАМОЛВИТЕ СЛОВО
  4. В. Г. Зазыкин. Имидж организации: структура и психологические факторы эффективности

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гуревич П. С. Приключения имиджа: Типология телевизионного образа и парадоксы его восприятия. — М.: Искусство, 1991. — 221 с. — 50 000 экз. — ISBN 5-210-02533-0
  • Давыдов Д. Г. Имиджевые характеристики Вооружённых сил Российской Федерации и направления их коррекции в обыденном сознании молодежи / Имидж армии — имидж России (коллективная монография) / Под ред. Е. А. Петровой, В. П. Делия. — М.: РИЦ АИМ, 2006. С. 173—193.
  • Панасюк А. Ю. Имидж. Энциклопедический словарь. — М.: РИПОЛ классик, 2007. — 768 с. ISBN 978-5-386-00257-2
  • Панасюк А. Ю. Формирование имиджа. Стратегия, психотехнологии, психотехники. — М.: ОМЕГА-Л, 2008.—266 с. ISBN 978-5-370-00028-7, ISBN 5-370-00028-X
  • Политическая имиджелогия / Под ред. А. А. Деркача, Е. Б. Перелыгиной и др. — М.: Аспект Пресс, 2006. С. 367—377. ISBN 5-7567-0416-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]