Jump to content

Քաղաքական իմիջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքական իմիջը եզրույթ է, որը ոչ միայն դրական կողմից է անդրադառնում քաղաքական գործիչներին ու քաղաքական կուսակցություններին։ Հաճախ թյուրընկալում է պատահում, սակայն բացասական վերաբերմունքը ևս քաղաքական իմիջի բնորոշիչ է։ Եզրույթն առաջին անգամ օգտագործվել է նախորդ դարում Անգլիայում։ Չկա հստակ մասնավորեցում, թե ում կողմից է այն առաջինը կիրառվել, քանի որ այդ շրջանում եղել են բազմաթիվ աղբյուրներ։

Քաղաքագիտական բառարաններում քաղաքական գործչի իմիջը բնորոշվում է որպես քաղաքական սեկտորին վերաբերող առանձնահատկություն։ Այն մուտք է գործել հանրային ընկալման մեջ որպես կարծիք։ Առավել պարզ ձևակերպելիս կարող ենք հետևյալն ասել՝ քաղաքական իմիջը հասարակական կարծիքի ինքնատիպ արտահայտում է։

Քաղաքական իմիջի կերտման հարցում մեծ դերակատարում է ունեցել պատկերների, մեդաղադրամների, քանդակների ստեղծումը։ Որպես ժամանակակից գործիք հեռուստատեսությանը մեծ դերակատարում է վերապահված քաղաքական իմիջ ստեղծելու հարցում։