Մահինուր Օզդեմիր
Մահինուր Օզդեմիր թուրքերեն՝ Mahinur Özdemir Göktaş | |
Կուսակցություն՝ | Les Engagés?[1] |
---|---|
Կրթություն՝ | Բրյուսելի ազատ համալսարան և Բրյուսելի ազատ համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | նոյեմբերի 7, 1982 (41 տարեկան) |
Ծննդավայր | Սխարբեեկ, Բրյուսել, Բելգիա |
Քաղաքացիություն | Բելգիա և Թուրքիա |
Ի ծնե անուն | թուրքերեն՝ Mahinur Özdemir |
Կայք՝ | mahinurozdemir.be |
Պարգևներ | |
Մահինուր Օզդեմիր (անգլ.՝ Mahinur Ozdemir, նոյեմբերի 7, 1982, Սխարբեեկ, Բրյուսել, Բելգիա), բելգիացի քաղաքական գործիչ։ Բելգիայի խորհրդարանի ամենաերիտասարդ անդամն ու առաջին բելգիացի խորհրդարանականը, որը հիջաբ էր կրել։ Եղել է «Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն» կուսակցության անդամ, սակայն 2015 թվականին հեռացվել է կուսակցությունից՝ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օզդեմիրն ունի երկքաղաքացիություն՝ Բելգիայի և Թուրքիայի[3]։ Նա տիրապետում է ֆրանսերենի, ֆլամանդերենի, անգլերենի, թուրքերենի և իսպաներենի[4]։ Նա նաև ունի քաղաքագիտության և հանրային կառավարման ոլորտում գիտական աստիճան, որը նա ստացել է Բրյուսելի ազատ համալսարանում։ Բացի այդ, Մահինուր Օզդեմիրը Սխարբեկի մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվ անդամ է և ուսանողական կազմակերպության հիմնադիր։ 2006 թվականին Մահինուրն ընտրվել է Սխարբեկի քաղաքային խորհրդի անդամ։ 2009 թվականին Օզդեմիրը ընդգրկվել է քրիստոնյա դեմոկրատների «Հումանիստական ժողովրդավարական կենտրոն» կուսակցության կազմում, և նույն տարվա հունիսին նրանց կողմից ընտրվել խորհրդարանում[5]։ Նա դարձել է խորհրդարանի առաջին հիջաբ կրող անդամը։ 2010 թվականի հուլիսի 30-ին Մահինուր Օզդեմիրն ամուսնացել է Ռահմի Գոկտաշի՝ Արդարություն և զարգացում կուսակցության խորհրդարանական կցորդի հետ[6][7]։
Հայոց ցեղասպանության ժխտում
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի մայիսի 29-ին Մահինուր Օզդեմիրը հեռացվել է «Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն» կուսակցությունից, երբ հրաժարվել է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն անվանել[8]։ Կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ Մահինուրի այս արարքը հակասում է կուսակցության բարոյական սկզբունքներին, և կուսակցության՝ Հայոց ցեղասպանությունը չճանաչող բոլոր անդամները հեռացվելու են[9]։ Օզդեմիրը, մեկնաբանելով այս միջադեպը, հայտարարել է, որ իր արարքը խոսքի ազատության դրսևորում է[9]։ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը աջակցել է նրան[10], ինչպես նաև ի աջակցություն Մահինուրի՝ թուրքական համայնքը Բրյուսելում ցույց է անցկացրել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.lalibre.be/actu/politique-belge/exclue-du-cdh-mahinur-ozdemir-dit-n-avoir-jamais-ete-entendue-par-le-bureau-politique-566eb57d3570b38a5796f628
- ↑ رئيس الجمهورية يسدي سفيرة تركيا بالجزائر وساما بدرجة "جدير"
- ↑ «Արխիվացված պատճենը» (անհայտ լեզու). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ pioneering-the-way-mahinur ozdemir belgian mp nuravels.
- ↑ Belgian Muslims Seek Foothold in Local Politics mahinorozdemir. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ mahinur ozdemir a fete son mariage en turqui unravels.
- ↑ Belgian CDH Party Expels Deputy for Denying Armenian Genocide armenianweekly.
- ↑ diplomacy belgian deputy of turkish origin expelled from party over genocide denia todayszaman. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ 9,0 9,1 hurriyetdailynews.
- ↑ armenianweekly.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահինուր Օզդեմիր» հոդվածին։ |
|