Jump to content

Օդրի Մեդոուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օդրի Մեդոուզ
Ծննդյան թիվ՝փետրվարի 8, 1922(1922-02-08)[1]
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի թիվ՝փետրվարի 3, 1996(1996-02-03)[1] (73 տարեկան)
Վախճանի վայր՝Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, բանկիր և թատրոնի դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0575031
audreymeadows.com

Օդրի Մեդոուզ (անգլ.՝ Audrey Meadowsփետրվարի 8, 1922(1922-02-08)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 3, 1996(1996-02-03)[1], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Էմմի մրցանակի դափնեկիր ամերիկացի դերասանուհի, ով առավել հայտնի է 1950-ականներին լայն ժողովրդականություն վայելած « Նորապսակները » սիթքոմում իր տպավորիչ դերակատարումով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդրին ծնվել է Չինաստանում 1922 թվականին, երբ նրա միսիոներ ծնողներն աշխատում էին այնտեղ (ըստ մեկ այլ վարկածի՝ ծնվել է Նյու Յորքում[2]․ երկար տարիներ խառնաշփոթ է եղել՝ դերասանուհու ծննդավայրի ու ծննդյան տարեթվի հետ կապված[3][4][5]): Նրա ավագ քույրը դերասանուհի Ջեյն Մեդոուզն է։ 1930 թվականին նա իր ընտանիքի հետ Չինաստանից տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ կարճ ժամանակ անց իր նորամուտն է կատարել Բրոդվեյի բեմում։

Դերասանական առաջին լուրջ հաջողությանը հասել է՝ ելույթ ունենալով «The Jackie Gleason Show» հեռուստաշոուում։ 1955 թվականին արժանացել է Էմմի մրցանակի[6]։ Հետագայում ավելի մեծ հաջողությունների է հասել Նորապսակներ / Honeymooners/ Մեղրամիս անողներ սիթքոմում իր դերակատարմամբ, որը նրան բերել է Էմմի մրցանակի առաջադրումներ ևս մի քանի անվանակարգերում։ 1960 թվականին Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է նրան նվիրված աստղ։

Դերասանական կարիերայից բացի, Մեդոուզը հաջողությունների է հասել բիզնեսում։ Նա տասնմեկ տարի աշխատել է որպես Դենվերի առաջին ազգային բանկի տնօրեն՝ դառնալով այդ պաշտոնն զբաղեցրած առաջին կինը[7]։

1995 թվականին նրա մոտ ախտորոշվել է թոքի քաղցկեղ, և բժիշկները նրան մոտ մեկ տարի ժամանակ են տվել։ Նա հրաժարվել է ակտիվ բուժումից և 1996 թվականի փետրվարի 3-ին իր վախճանն է կնքել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1950 ֆ Արիզոնյան բարոնը The Baron of Arizona քաղաքաբնակ կին դատարանում
1951 ս The Amazing Mr. Malone
н/д
1951-1953 ս The Bob & Ray Show շարունակական դեր
1952 ս Լյուքս վիդեոթատրոն Lux Video Theatre երգչուհի
1952 ս Պուլիցերյան թատրոն Pulitzer Prize Playhouse լեդի Մերի
1952-1957 ս Ջեքի Գլիսոնի շոուն The Jackie Gleason Show տարբեր կերպարներ
1953 ս Man Against Crime
н/д
1955-1956 ս Նորապսակները The Honeymooners Էլիս Քրամդեն
1959 ս «Յունայթեդ Սթեյթս Սթիլ»-ի ժամը The United States Steel Hour
н/д
1960 ս Շաբաթվա թատերախաղը Play of the Week Նել Վալենթայն
1960 ս Ալֆրեդ Հիչքոքը ներկայացնում է Alfred Hitchcock Presents միսիս Բիքսբի
1960-1971 ս Ռեդ Սքելտոնի շոուն The Red Skelton Show տարբեր կերպարներ
1961 ս Բեռնասայլերի քարավանը Wagon Train Նենսի Փալմեր
1961 ս Checkmate Ալթեա Թոդ
1961 ս «Ջեներալ Էլեքթրիք»-ի թատրոնը General Electric Theater Քոննի Մառլոու
1962 ս Շաբաթվա դյուպոնյան շոուն The DuPont Show of the Week Կոնստանս
1962 ֆ - That Touch of Mink Քոննի Էմերսոն
1962 ս Սեմ Բենեդիկտ Sam Benedict Քերրի Մորտոն
1963 ֆ Վերցրեք նրան, նա իմն է Take Her, She’s Mine Էնն Մայքլսոն
1965 ս Please Don’t Eat the Daisies Քիթթի Քլեր
1965 կֆ Invisible Diplomats Քելլի Սմիթ
1966 ս Ջեքի Գլիսոն․ ամերիկյան թատերական ամսագիր Jackie Gleason: American Scene Magazine Ալիս Քրամդեն
1966 հֆ Clown Alley ծաղրածու-լվացարարուհի
1967 ֆ Ռոզի՜ Rosie! Միլդրեդ Դիվեր
1970 ս The Tim Conway Comedy Hour տարբեր կերպարներ
1972 ս Սեր՝ ամերիկյան ձևով Love, American Style տարբեր կերպարներ
1974 ս Դին Մարտինի շոուն The Dean Martin Show Մարթա Վաշինգտոն
1978 ս Սթարսքին ու Հաթչը Starsky & Hutch Հիլդա Զաքերման
1978-1984 ս Սիրո նավակ The Love Boat տարբեր կերպարներ
1982 ս Զանազան քայլեր Diff’rent Strokes միսիս Մարտինսոն
1982-1986 ս Չափից դուրս նեղվածք Too Close for Comfort Այրիս Մարտին
1985 ս Հյուրանոց Отель]] Hotel / Ամելիա Չելտոն
1986 ս Նա գրեց՝ սպանություն Murder, She Wrote Միլդրիդ Թիլլի
1986 ս Կյանքը Լյուսիի հետ Life with Lucy Օդրի
1988 ս CBS-ի ամառային տեսարան CBS Summer Playhouse մորաքույր Լուար
1989 ս Սոխակներ Nightingales
н/д
1989 հֆ Wally and the Valentines Լիլիան
1989 հֆ Honeybloopers Էլիս Քրամդեն
1990 հֆ Red Pepper Այնա
1990-1991 ս Քեռի Բաք Uncle Buck Մեգգի Հոգոբում
1991 մս Սիմփսոնները The Simpsons Բի Սիմոնս
1991 ս Բարև, անուշի՛կս, ես տանն եմ Hi Honey, I’m Home Էլիս Քրամդեն
1992 ս Դևիսի կանոնները Davis Rules Գաննիի նախկին կին
1993 ս Քույրեր Sisters Ադա Բենբոու
1994 ս Բերկի արդարադատությունը Burke’s Law Ջորջիա Սթարք
1994 ս Դատարկ բույն Empty Nest Մարգարեթ Ռենդոլ
1995 ս Դեյվի աշխարհը Dave’s World Ռուբի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. Note: Audrey Cotter was born in New York City in 1922, not in China as has been commonly stated. A 1921 passenger list shows the family entering the United States from China via Vancouver (S.S. Empress of Russia arriving at Vancouver from Shanghai, July 10, 1921). A 1927 passenger list shows Audrey's birthplace as New York (S.S. Olympic, arriving at New York from Southampton, May 3, 1927). The 1930 U.S. census, listing the family in Providence, Rhode Island, also shows Audrey's birthplace as New York City and her age as 8 years old in April 1930, which also confirms 1922 as her year of birth.
  3. «Comic Actress Audrey Meadows Dies». The Washington Post (ամերիկյան անգլերեն). 1996 թ․ փետրվարի 5. ISSN 0190-8286. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  4. Note: Other biographies erroneously place her birth in 1926 in WuChang, China. See «Audrey Meadows, Alice in 'The Honeymooners,' Dies». Los Angeles Times. 1996 թ․ փետրվարի 5. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  5. «Audrey Meadows' Biography». Audreymeadows.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  6. Internet Movie Database. «Awards for Audrey Meadows». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
  7. Serling, Robert J. Maverick: The Story of Robert Six and Continental Airlines. — Doubleday & Company, 1974. — С. 351. — ISBN 9780385040570

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդրի Մեդոուզ» հոդվածին։