Jump to content

Օդոնտոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օդոնտոմա
Ատամնային ծագման ուռուցք Խմբագրել Wikidata
հիվանդություն Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաօդոնտոգեն ուռուցք Խմբագրել Wikidata

Օդոնտոմա, որը նաև հայտնի է որպես օդոնտոմ, բարորակ ուռուցք է, որը կապված է սաղմնային ատամների զարգացման հետ[1][2]: Մասնավորապես, այն աատամնային ծագման է, հետևաբար օդոնոտմաների տեղակայման տեղում հաճախ նշում են ատամի ծկթման ուշացում։ Այն բաղկացած է ինչպես կարծր օդոնտոգեն, այնպես էլ փափուկ հյուսվածքներից[3]: Օդոնտոմա ախտորոշվում է երիտասարդ տարիքի անձանց մոտ, միջինում` 14 տարեկան[4]: Այս վիճակը հաճախ կապված է մեկ կամ մի քանի չծկթած ատամների հետ և այն հաճախ հայտնաբերվում է ատամների ծկթման ժամկետների ուշացման պատճառով: Չնայած շատ դեպքերում ախտահարված ատամները հայտնաբերվում են ծնոտի հաստության մեջ, կան դեպքեր, երբ օդոնտոմաները ծկթում են բերանի խոռոչ[5]:

Գոյություն ունեն երկու հիմնական տեսակներ՝ բարդ և կոմպլեքս[6]:

  • Բարդ օդոնտոման բաղկացած է չորս տարբեր կրակալած ատամնային հյուսվածքներից (էմալ, դենտին, ցեմենտ և պուլպա), որոնք ներդրված են շարակցական հյուսվածքի մեջ և շրջապատված շարակցական պարկուճով: Այն ունի է պինդ կոնգլոմերատի տեսք, որտեղ առանձին ատամնային հյուսվածքների հստակ սահմանազատում չկա: Այս տեսակ օդոնտոմաները սովորաբար հայտնաբերվում են ծնոտի առջևի մասում և ունեն 20 մմ-ից պակաս տրամագիծ[3]:
  • Կոմպլեքս տեսակի դեպքում ատամնային սաղմը և դրա փափուկ հյուսվածքները չեն տարբերակվում, որպես կանոն, դա տարբեր խտության ռադիոթափանցիկ տարածք է, ինչը վկայում է էմալի առկայության մասին: Այն սովորաբար հայտնվում է ստորին ծնոտի հետին մասում և կարող է հասնել մինչև մի քանի սանտիմետրի[3][7]:

Բացի վերը նշված ձևերից, կա նաև լայնացած օդոնտոմա հասկացություն, որը ատամների զարգացման հազվադեպ փոփոխություն է, և կարող է տեղակայվել ատամնաբնի ցանկացած հատվածում և կարող է ազդել կաթնատամների ​​և մշտական ատամների ծկթման վրա: «Ատամը ատամի մեջ» դա զարգացման անոմալիա է, որը առաջանում է պսակի մի մասի ինվագինացիայից, որը ձևավորվում է էմալի ներսում, օդոնտոգենեզի ժամանակ:  Ատամը ատամի մեջ պաթոլոգիայի ամենածանր ձևը հայտնի է որպես լայնացած օդոնտոմա: Գոյություն ունեն այլ երկու տեսակի ախտահարումներ, որոնք համարվում են բարդ օդոնտոմա՝ ամելոբլաստիկ ֆիբրոմային նմանվող փափուկ հյուսվածքի ընդգծված բաղադրիչով[3]: Այս ախտահարումները նախկինում թերի էին սահմանված և հեռացվել են ԱՀԿ-ի գլխի և պարանոցի ուռուցքների դասակարգումից (2017): Նրանք այժմ համարվում են «զարգացող» օդոնտոմա, քանի որ հյուծվքաբանական առումով տարբերություններ չկան[8]:

  • Ամելոբլաստիկ ֆիբրոդենտինոմա` միայն դենտինի առկայությամբ
  • Ամելոբլաստիկ ֆիբրո-օդոնտոմա, կազմված` էմալից և դենտինից

Հիստոպաթոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդոնտոմները կազմված են խառը էպիթելային և մեզենխիմային բաղադրիչներից, որոնք անհրաժեշտ են ատամների զարգացման, նաև  էմալի, դենտինի, ցեմենտի և պուլպայի հյուսվածքի ձևավորման համար[3]:

Օդոնտոմաները սովորաբար անախտանիշ են և ախտորոշվում են պատահական ռենտգեն հետազոտության դեպքում, հաճախ մանկական և դեռահասության շրջանում, երբ ատամները չեն ծկթում ակնկալվող ժամկետներում[3]: Երբեմն օդոնտոմաները կարող են ծկթել բերանի խոռոչում,որը կարող է հանգեցնել ատամի թարախակույտի նմանվող սուր բորբոքային պրոցեսի[7]:

Օդոնտոմայի զարգացման վաղ փուլում, նկատվում են ռենտգենթափանցիկ բծեր: Զարգացման ավելի ուշ փուլերում տեսանելի է խիտ ռենտգեն-կոնտրաստ զանգված` էմալի և դենտինի տեսքով: [3] Ընդհանուր էթիոլոգիան անհայտ է: Այնուամենայնիվ, օդոնտոմաները կապված են տեղային տրավմաների, բորբոքային պրոցեսների, ժառանգական անոմալիաների հետ, ինչպիսիք են` Գարդների և Հերմանի համախտանիշները, որտեղ նշվում է օդոնտոբլաստների հիպերակտիվություն, նաև հասուն օդոնտոբլաստների և ատամի սաղմի մնացորդներ [9]:

Գարդների համախտանիշը ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզի ենթատեսակ է։ Այս համախտանիշի կլինիկական պատկերը ներառում է բազմաթիվ օդոնտոմաներ: Սակայն այս տեսակ ախտահարումը ունի չարորակացման բարձր ռիսկ` աղիքային ադենոկարցինոմա[7]:

Ամենատարածված բուժումը վիրաբուժական էնուկլեացիան է՝ շնորհիվ օդոնտոմաայի ամուր պարկուճի առկայության, որը թույլ է տալիս այն շերտազատել հարակից ոսկրային հյուսվածքներից [7][3]: Այն չբուժելու դեպքում կարող է առաջանալ ֆոլիկուլյար կիստա[3][9]:

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդոնտոմաները համարվում են աշխարհում օդոնտոգեն ուռուցքների երկրորդ ամենատարածված տեսակը (ամելոբլաստոմայից հետո), որը կազմում է այս համեմատաբար հազվագյուտ ուռուցքային կատեգորիայի բոլոր դեպքերի մոտավորապես 20%-ը[10]: 2019 թվականին Հնդկաստանի Չեննայ քաղաքի մոտակայքում գտնվող Տիրուվալուր թաղամասից, վիրահատվել է 7-ամյա տղա երեխա` բարդ օդոնտոմա ախտորոշմամաբ, որի վիրահատության ընթացքում ստորին ծնոտի աջ կողմում հեռացվել է 526 ատամի սաղմ [11][12][13]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Junquera L, de Vicente JC, Roig P, Olay S, Rodríguez-Recio O (2005). «Intraosseous odontoma erupted into the oral cavity: an unusual pathology» (PDF). Medicina Oral, Patologia Oral y Cirugia Bucal. 10 (3): 248–51. PMID 15876969.
  2. «Odontoma». Dorland's Illustrated Medical Dictionary. Elsevier Health Sciences. 2011. էջ 1313. ISBN 978-1-4160-6257-8.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Cawson, R. A. (2017). Cawson's Essentials of Oral Pathology and Oral Medicine. Odell, E. W. (9th ed.). London: Elsevier Health Sciences UK. ISBN 978-0-7020-7391-5. OCLC 1119449255.
  4. «Odontogenic tumors». Արխիվացված է օրիգինալից 2011-07-20-ին. Վերցված է 2009-01-04-ին.
  5. Bhargavan Sarojini S, Khosla E, Varghese T, Johnson Arakkal L (2014). «Eruption of odontomas into the oral cavity: a report of 2 cases». Case Reports in Dentistry. 2014: 639173. doi:10.1155/2014/639173. PMC 4037568. PMID 24900927.
  6. Amado Cuesta S, Gargallo Albiol J, Berini Aytés L, Gay Escoda C (2003). «Review of 61 cases of odontoma. Presentation of an erupted complex odontoma» (PDF). Medicina Oral. 8 (5): 366–73. PMID 14595262.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Coulthard, Paul. (2013). Master Dentistry : Volume 1: Oral and Maxillofacial Surgery, Radiology, Pathology and Oral Medicine. Horner, Keith., Sloan, Philip., Theaker, Elizabeth D. (3rd ed.). London: Elsevier Health Sciences UK. ISBN 978-0-7020-5557-7. OCLC 884647370.
  8. Speight PM, Takata T (March 2018). «New tumour entities in the 4th edition of the World Health Organization Classification of Head and Neck tumours: odontogenic and maxillofacial bone tumours». Virchows Archiv. 472 (3): 331–339. doi:10.1007/s00428-017-2182-3. PMC 5886999. PMID 28674741.
  9. 9,0 9,1 Satish V, Prabhadevi MC, Sharma R (September 2011). «Odontome: A Brief Overview». International Journal of Clinical Pediatric Dentistry. 4 (3): 177–85. doi:10.5005/jp-journals-10005-1106. PMC 5034075. PMID 27678223.
  10. Avelar RL, Primo BT, Pinheiro-Nogueira CB, Studart-Soares EC, de Oliveira RB, Romulo de Medeiros J, Hernandez PA (November 2011). «Worldwide incidence of odontogenic tumors». The Journal of Craniofacial Surgery. 22 (6): 2118–23. doi:10.1097/SCS.0b013e3182323cc7. PMID 22067866. S2CID 5286887.
  11. Chennai dentists extract 526 teeth from mouth of seven-year-old boy, 31 July 2019, New Indian Express.
  12. Dunham J (August 1, 2019). «Boy has surgery to remove 526 teeth 'reminiscent of pearls in an oyster'». CTV News. Վերցված է 3 August 2019-ին.
  13. Saavetha's Surgical and Pathological Excellence in Unmasking 256 Teeth from a Single Site in a Child, 1 August 2019 News from Saavetha Dental College, Chennai. It features photographs and X-ray pictures.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասակարգում