Կաթնատամ
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Կաթնատամ, ժամանակավոր ատամներ, որոնք թվով քսանն են՝ ութ կտրիչներ, չորս ժանիքներ և ութ աղորիքներ: Երեխան ծնվում է առանց ատամների (երբեմն լինում են բացառություններ), կաթնատամների ծկթումը սկսում է վեցից ութ ամսականում, սովորաբար ստորին կենտրոնական կտրիչներից, և ավարտվում երեք տարեկանում: Կաթնատամների ծկթումը կարող է ուղեկցվել ցավերով, անհանգտտութամբ, ջերմութան բարձրացմամբ, քնկոտութամբ:
Բովանդակություն
Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաթնատամների սաղմնադրումը սկսվում է ներարգանդային շրջանի երկրորդ ամսից, ուստի նրանց ձևավորման վրա անմիջականորեն կարող են ազդել հղի կնոջ տարած հիվանդութոունները, սթրեսը, ոչ լիարժեք սնունդը: Հղիության ութերորդ շաբաթից արդեն գոյութոուն ունեցող ատամնաթիթեղի մեջ առաջանում են տասական զանգականման արտափքումներ (համապատասխանաբար վերին և տտորին ), որից հետագայում էլ առաջանում են կաթնատամները։
Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաթնատամները թվով քսանն են: Կաթնատամային կծվածքում ունենք 8 կտրիչներ, 4 ժանիքներ և 8 աղորիքներ (ծամողական ատամներ)։ Կաթնատամները անատոմիորեն կազմված են՝
- պսակից
- վզիկից
- արմատներից
Կտրիչները և ժանիքները ունեն մեկական արմատ, իսկ աղորիքները (ծամողական ատամները) երեքական արմատներ: Կաթնատամները կազմված են հետևյալ հյուսվածքներից՝
- Էմալ
- Դենտին
- պուլպան (նարդա-անոթաիիին խուրձը)
- ցեմենտ
Էմալը ծածկում է ատամի պսակը և երեխաների մոտ այն ավելի քիչ կրակալված է, ուստի հեշտութամբ է ենթարկվում կարիեսային քայքաման: Դենտինը ևս ի տարբերություն մնայուն ատամների ավելի քիչ կրակալված է, իսկ դենտինի կառուցվածքային տարր համարվող դենտինային կանալները ավելի լայն են և կարճ, որն էլ իր հերթին նպաստւմ է ինֆեկցիայի արագ տարածմանը դեպի նյարդ և շուրջատամնային հյուսվածքներ: Ատամի խոռոչը ավելի ծավալուն է, արմատախողովակները ավելի լայն:
Կաթնատամներըը նման են մնայուն ատամներին, սակայն ունեն մի շարք առանձնահատկություններ՝
- պսակները ավելի փոքր են
- ավելի կապտավուն երանգ ունեն
- պսակները ավելի լայն են և տափակ
- արմատները ավելի չռված են
- ունեն բարձր թափանցելիություն
- ավելի քիչ են կրակալված,ուստի հեշտ են բորբոքվում
Կաթնատամնայյին կծվածքում ատամների միջև ունենում ենք ազատ տարածություններ՝ դիաստեմաներ և տրեմաներ: Դրանք նորմալ են համարվում և այդ տարածությունները հետագայում ապահովվում են կաթնատամներին փոխարինող ատամների ճիշտ դիրքադրումը, քանի որ նույնանուն ատամերից ավելի մեծ է կաթնատամից: Կաթնատամների արմատները ավելի չռված են, քանի որ արմատների միջև գտնվում է մնայուն ատամի սաղմը:
Ծկթումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաթնատամների ծկթման ժամանակահատվածների միջին ցուցանիշներն են՝
- տտորին կենտրոնական կտրիչները 6-9 ամսականում
- վերին կենտրոնական կտրիչները 7-10 ամսականում
- ստորին կողմնային կտրիչները 9 -12 ամսականում
- վերին կողմնային կտրիչները 9-12 ամսականում
- Վերին առաջին աղորիքները 12-13 ամսականում
- Ստորին առաջին աղորիքները 13-19 ամսականում
- Վերին ժանիքները 16- 20 ամսականում
- Ստորին ժանիքները 17-22 ամսականում
- Ստորին երկրորդ աղորիքները 20-33 ամսականում
- Վերին երկրորդ աղորիքները 24-36 ամսականում
Սրանք միջին տվյալներ են և հաճախ լինուն են տատանումներ, սակայն զգալի ուշացումների կամ վաղաժամ ծկթումների դեպքում պետք է դիմել մասնագետի:
Փոխարինումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորմայում կաթնատամների արմատները սկսվում են ներծծվելը, կաթնատամները սկսվում են շարժվելը և փոխարինվելը մշտական ատամներով։
- տտորին կենտրոնական կտրիչները 4-5 տարեկանում
- վերին կենտրոնական կտրիչները 5-6 տարեկանում
- ստորին կողմնային կտրիչները 6-7 տարեկանում
- վերին կողմնային կտրիչները 7-8 տարեկանում
- Վերին առաջին աղորիքները 8-9 տարեկանում
- Ստորին առաջին աղորիքները 8-9 տարեկանում
- Վերին ժանիքները 9-11 տարեկանում
- Ստորին ժանիքները 9-10 տարեկանում
- Ստորին երկրորդ աղորիքները 10-12 տարեկանում
- Վերին երկրորդ աղորիքները 10-12 տարեկանում
Սրանք միջին տվյալներ են և հաճախ լինուն են տատանումներ, սակայն զգալի ուշացումների կամ վաղաժամ փոխարինումների դեպքում պետք է դիմել մասնագետի:
Խնամքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաթնատամի խնամքը անհրաժեշտ է սկսել առաջին ատամի ծկթումից հետո: Մայրը երեխային կերակրելուց հետո պետք է ստերիլ բինտով սրբի փոքրիկի ատամը: Արդեն մոտ երկու տարեկան հասակում, երբ ունենք ձևավորված կաթնատամային կծվածք, ծնողը պետք է երեխային սովորեցնի ատամնախոզանակով ճիշտ մաքրել ատամները, դեռևս առանց ատամնամածուկի, ողողել բերանը ջրով և թքել: Երեք տարեկանից արդեն թույլատրելի է մաքրել ատամները մանկական ատամնամածուկով՝ առավոտյան հաց ուտելուց հետո և երեկոյան քնելուց առաջ: Մանկական ատամնամածուկի ընտրությունը պետք է կատարել ելնելով երեխայի տարիքից։ Մինչև 3 տարեկանը նախընտրելի են ֆտոր չպարունակող ատամնամածուկները, 3-8 տարեկանում ֆտորի քանակը չպետք է գերազանցի 500 ppm-ը, 8 -14 տարեկանների համար նախընտրելի են մինչև 1400 ppm ֆտոր պարունակող ատամնամածուկները։ Ատամնախոզանակը ևս պետք է լինի մանկական՝ փափուկ կամ շատ փափուկ, որպեսզի չվնասի երեխաների բերանի խոռոչի փափուկ լորձաթաղանթը։ Ատամնախոզանակը անհրաժեշտ է փոխել յուրաքանչյուր երեք ամիսը մեկ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Терапевтическая стоматология детского возраста. Курякина Н.В.