Օբիդուշի պալատ
Օբիդուշի պալատ պորտ.՝ Castelo de Óbidos | |
|---|---|
| Տեսակ | դղյակ և Մշակութային ժառանգություն[1] |
| Տեղագրություն | Օբիդուշ |
| Վարչական միավոր | Santa Maria, São Pedro e Sobral da Lagoa?[1] |
| Երկիր | Պորտուգալիա |
| Կառուցված | 12-րդ դար |
| Կոորդինատներ: 39°21′48.38400009999″ հս․ լ. 9°9′24.840000100001″ ամ. ե. / 39.3634400000277722° հս․. լ. 9.15690000002777893° ավ. ե. | |
| Castelo de Óbidos Վիքիպահեստում | |
Օբիդուշի պալատ (պորտ.՝ Castelo de Óbidos), միջնադարյան պատմաճարտարապետական հուշարձան: Գտնվում է Պորտուգալիայի Լեյրիյա շրջանի Օբիդուշ քաղաքում (Էշտրեմադուրա պատմական շրջան): 2007 թվականին մշակույթի նախարարության կողմից ընդգրկվել է Պորտուգալիայի յոթ հրաշալիքների ցանկում:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից ամրոցի շինարարությունը սկսվել է 12-րդ դարում: Պաշտպանական ոճով կառուցված դղյակն ունի քառանկյան տեսք` 30 մ երկարությամբ կողմերով:
Պալատը կառուցվել է հինհռոմեական ամրության տեղում[2]: Մոտակայքում գտնվում է Կալդաշ դա Ռաինյա խոշոր քաղաքը (պորտ.՝ Caldas da Rainha):
5-րդ դարում Պիրենեյան թերակղզի են ներխուժել վեստգոթերը: Օգտագործելով հռոմեական ամրությունը` նրանք կառուցել են ամրոց, իսկ որպես շինանյութ օգտագործել են Օբիդուշից 1 կմ հեռավորության վրա գտնվող հինհռոմեական պատմական Eburobrittium քաղաքի քարերը:
711-718 թվականների իսլամական նվաճումների ժամանակ ամրոցն անցել է արաբներին: Կորդովայի ամիրայության ձևավորման ժամանակ արաբները Օբիդուշի ամրոցը դարձրել են պատմական Էշտրեմադուրա շրջանի կարևոր կետերից մեկը. այն մտել է նահանգի ստորին հատվածի մեջ: Գնահատելով տեղի ջրի որակը` արաբները հռոմեական թերմերի տեղում վերականգնել են բաղնիքները: Արաբներն ավարտին են հասցրել գյուղի շրջակայքում ամրոցային պատերի շինարարությունը:
1227 թվականին արաբական Բադախոս էմիրությունը մտնում է Պորտուգալիայի կազմի մեջ: Պորտուգալացիներն ընդարձակում են ամրոցը` կառուցելով մի քանի շարք պաշտպանական պատեր: Ամրոցն իր ժամանակակից տեսքը ձեռք է բերել 15-րդ դարում: Պալատում սկսում են իշխել արքային ենթակվող տարբեր ֆեոդալներ: Պալատը դառնում է պորտուգալացի իշխողների սիրելի նստավայրը հատկապես նոր ժամանակների սկզբնական հատվածում: Միապետներն այստեղ կազմակերպում են տոնական ընդունելություններ, հարսանիքներ, տոնահանդեսներ, քանի որ Օբիդուշը գտնվում էր Լիսաբոնից ոչ հեռու:
18-րդ դարում Պորտուգալիայում տնտեսական անկում է սկսվում, և ամրոցը դատարկվում է` մասամբ վնասվելով: Դրան նպաստում է Լիսաբոնի երկրաշարժը, որն ավերում է ամրոցի կենտրոնում գտնվող պալատը: Սկսած 19-րդ դարից` ամրոցը դառնում է զբոսաշրջային գրավիչ ուղղություն:
Ժամանակակից շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցը զբոսաշրջային հանրաճանաչ օբյեկտ է: Այն գրավում է իր բաստիոններով, ատամնավոր պատերով: Մինչ օրս պահպանվել են որոշ պատուհաններ ու կամարային մուտքեր, որոնք զարդարված են միջնադարյան բարձրաքանդակներով:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.wikilovesmonuments.org.pt/
- ↑ Mendonça, Isabel; Matias, Cecília; Elias, Margarida (2011), SIPA, ed., Castelo de Óbidos/Castelo e cerca urbana de Óbidos/Pousada de Óbidos (IPA.00003324/PT031012040001) (in Portuguese), Lisbon, Portugal: SIPA – Sistema de Informação para o Património Arquitectónico, archived from the original on 9 March 2016, retrieved 31 July 2016
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջաննի Գուադալուպի, Գաբրիելե Ռեյնա (թարգմանություն` Ա. Բորիսովա) // Աշխարհի ամրոցները. — М.: "ԱՍՏ" ԲԲԸ, "Աստրել" ԲԲԸ, 2005. — С. 16-17. — 272 с. — ISBN 978-5-17-033048-5, 978-5-271-12588-1, 88-544-0097-1
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օբիդուշի պալատ կատեգորիայում։ |