Քրիս Գարդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիս Գարդներ
Chrisgardner.jpg
Ծնվել էփետրվարի 9, 1954(1954-02-09)[1][2][3] (65 տարեկան)
ԾննդավայրՄիլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[3]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունբորսային միջնորդ, մոտիվացիոն խոսնակ, գրող, ֆինանսիստ և գործարար
Կայքchrisgardnermedia.com
Chris Gardner Վիքիպահեստում

Քրիստոֆեր Գարդներ (անգլ.՝ Christopher Paul Gardner, փետրվարի 9, 1954(1954-02-09)[1][2][3], Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[3]), ամերիկացի ձեռնարկատեր, ֆիլանտրոպ, մոտիվացիոն խոսնակ։  Գարդների հաջողության պատմությունը, որն սկսվել է միայնակ անտուն հորից մինչև հաջողակ ընկերության ղեկավար, համաշխարհային հանրության շրջանում մեծ ճանաչում է ստացել։ 2006 թվականին Գարդների կեսագրության հիման վրա նկարահանվել է «Երջանկության հետևից» ֆիլմը։ Գարդների կերպարը ֆիլմում մարմնավորել է Ուիլ Սմիթը։ «Երջանկության հետևից» ինքնակենսագրական վեպը դարձել է բեսթսելեր։

2016 թվականի դրությամբ, նա զբաղեցրել է սեփական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, որը մատուցում է բրոքերական ծառայություններ։ «Gardner Rich & Co» ընկերության գրասենյակը գտնվում է ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում։ 2016 թվականին ընկերության ակտիվների արժեքը գնահատվում էր $60 միլիոն։ Գարդները բնակվում է Նյու Յորքում[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիս Գարդները ծնվել է 1954 թվականի փետրվարի 9-ին Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում։ Իր մանկությունը բնորոշել է որպես ծանր կյանքի ժամանակաշրջան՝ նշելով, որ բարդ հարաբերություններ է ունեցել խորթ հոր։ Այդպես էլ չընդունվելով համալսարան՝ 17 տարեկանում, փոխելով տարիքը հաստատող փաստաթուղթը, Քրիսը Հյուսիսային Կարոլինայում ծառայության է անցել ԱՄՆ ռազմածովային ուժերում։ 20 տարեկանում, զինվորական ծառայությունն ավարտելուց հետո, տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո և աշխատանքի անցել Սան Ֆրանցիսկոյի քաղաքային հիվանդանոցում՝ որպես դեղամիջոցների և բժշկական սարքավորումների առաքիչ[5]։

1977 թվականին Քրիսն ամուսնացել է Շերի Դայսոնի հետ, որը մաթեմատիկայի ուսուցչուհի էր։ 1981 թվականի հունվարին նա ունեցել է ապօրինի որդի՝ Քրիստոֆեր Ջարեթը։ Շերիի հետ նրանց ամուսնությունը աստիճանաբար քայքայվում է։ Բացի այդ, նրանք բնակվում էին առանձին։ 1981 թվականին տեղի է ունենում իրադարձություն, որն ամբողջությամբ փոխում է Քրիսի ճակատագիրը։ Ավտոկայանատեղիում Քրիսը տեսնում է լավ հագնված մի գործարարի, որը նստած էր «Ֆերարիի» ղեկին։ Նրանք սկսել են զրուցել։ Հանդիպումից հետո Քրիսն ամբողջությամբ փոխել է իր աշխարհայացքը։ Գործարարի անունը Բոբ Բրիջես էր և նա աշխատում էր որպես բրոկեր։ Քրիսը թողեց առաքիչի իր աշխատանքը և կարիերա սկսեց բորսային առևտրի ոլորտում։ Բրիջեսը համաձայնվեց ընդունել Քրիսին՝ «EF Hutton» ընկերության բրոկերական դասերին[5]։

Սակայն մի քանի օր անց Բրիջեսը հեռացվել և Քրիսը մնացել է առանց հովանավորյալ անձի։ Ինքը՝ Քրիսը, ստիպված վերապրեց ամուսնալուծությունը և մնաց առանց տանիքի։ Խնայած գումարները հազիվ հերիքում էին դասընթացների վճարման համար։ Գարդները, փոքրիկ որդու հետ միասին, մնաց առանց տան և առանց մշտական աշխատանքի։ Գործազուրկ Գարդները կատարում էր ցանկացած աշխատանք՝ գիշերելով օդանավակայանի սպասասրահում և մետրոյի կայարանների զուգարաններում։ Երբեմն նա կանգնում էր ընտրության առաջ՝ գումարը ծախսել կեցության, թե՞ սննդի վրա։ Նա ստիպված սնվում էր անօթևանների համար նախատեսված հաստատություններում։ Ցերեկը որդուն հանձնում էր եկեղեցիներից մեկի բարեգործական ծառայության հոգածությանը։ Մոտ 10 ամիս Քրիսը անհույս փնտրում էր գործատուի, որը նրան, գոնե, կընդուներ աշակերտի հաստիքում։ Այդուհանդերձ, նա ակտիվորեն փնտրում էր և կախվում բոլոր հնարավոր տարբերակներից։ Ավտոկայանատեղիի տուգանքները չվճարելու պատճառով՝ Քրիսը 10 բանտարկվել է։ Երեխային վերցրել է նրա ընկերուհին։ Բանտից դուրս գալու հաջորդ օրը նրան սպասում էր հարցազրույց՝ «Dean Witter Reynolds» ընկերությունում[5][4]։

Քրիսն ազնվորեն պատմել է իր պատմությունը, հարցազրույցի ժամանակ ոչինչ չի թաքցրել և ընդունվել է սկսնակ բրոքերի աշխատանքի։ Մի քանի ամիս անց նրա մոտ վերադարձել է իր ընկերուհին, սակայն վերադարձնելու որդուն, քանի որ չէր կարողանում խնամել։ Քրիսը կարողանում է վարձակալել բնակարան և ապահովել երեխայի խնամքը։ Նոր աշխատավայրում Քրիսը ցուցաբերել է բարձր նպատակասլացություն և աշխատունակություն, որն էլ նկատվել է ղեկավարության կողմից։ 1982 թվականին Քրիսը հաջողությամբ հանձնել է բրոքեր աշխատելու քննությունը։ Շուտով նա ավելի բարձր պաշտոնի է անցել «Bear Stearns» ընկերությունում։ Քրիսի կարիերան սկսել է արագ տեմպերով աճել։ 1987 թվականին Չիկագոյում նա հիմնել է իր սեփական «Gardner Rich & Co» ընկերությունը։ Ընկերությունը տրամադրում է մակլերային և ներդրումների խորհրդատվության ծառայություններ։

Քրիսը դասախոսություններով հանդես է գալիս որպես մոտիվացիոն խոսնակ։ 2002 թվականին նա հարցազրույց է տվել «20/20» հաղորդաշարին, որի ժամանակ պատմել է իր կյանքի ուղին։ Հարցազրույցը դարձել է «Երջանկության հետևից» ֆիլմի սցենարի հիմքը («Pursuit of Happyness», երջանկություն բառում դիտմամբ սխալ է արված), որը էկրանավորվել է 2006 թվականին։ Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Ուիլ Սմիթը և նրա 7-ամյա որդին՝ Ջեյդեն Սմիթը։ 2006 թվականին լույս է տեսել նրա ինքնակենսագրական աշխատանքը՝ նույն վերնագրով։ 2009 թվականին Քրիսը հրատարակել է իր երկրորդ «Start Where You Are» գիրքը։ 2011 թվականին «Gardner Rich & Co» ընկերությունը պայմանագիր է կնքել հարավաֆրիկյան գործարար Սիրիլ Ռամաֆոսի և նրա Shanduka Group ընկերության հետ։ Պայմանագրի շրջանակներում ներդրումների կառավարման ֆոնդերի արժեքը գնահատվում է $1 միլիարդ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]