Jump to content

Քրիս Բոհջալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիս Բոհջալյան
անգլ.՝ Christopher Aram Bohjalian
արմտ. հայ.՝ Քրիս Պոհճալեան
Ծնվել էօգոստոսի 12, 1962(1962-08-12)[1] (62 տարեկան)
ԾննդավայրՈւայթ Փլեյնս, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունվիպասան, լրագրող և գրող
Լեզուամերիկյան անգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱմհերստի քոլեջ
Ժանրերքրեական վեպ
Ուշագրավ աշխատանքներՄանկաբարձուհիներ, Secrets of Eden?, Skeletons at the Feast?, Ավազե ամրոցի աղջիկները և The Flight Attendant?
ԱնդամակցությունPhi Beta Kappa
ԱշխատավայրThe Burlington Free Press?
Պարգևներ
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան
Կայքchrisbohjalian.com
Քրիս Բոհջալյան Վիքիդարանում

Քրիս Բոհջալյան, (օգոստոսի 12, 1962(1962-08-12)[1], Ուայթ Փլեյնս, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկահայ վիպասան, 15 վեպերի հեղինակ, այդ թվում «Մանկաբարձուհիներ» և «Ավազե ամրոցի աղջիկները» բեստսելերների։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիս Բոհջալյանը ավարտել է Ամհերստ քոլեջը։ 1980-ականների կեսերին նա աշխատում էր որպես Ջ. Վալտեր Թոմսոնի գովազդային գործակալության ֆինանսական ներկայացուցիչ Նյու Յորքում[2]։ 1987 թ. քաղաքում տեղի ունեցած սարսափելի դեպքից հետո նա կնոջ հետ տեղափոխվում է Լինքոլն, Վերմոնտ[3][4]։

Լինկոլնում Բոհջալյանը սկսում է գրել տեղական թերթում և ամսագրում շաբաթական սյունակ 975 բնակիչ ունեցող փոքր քաղաքի կյանքի մասին[5]։ Բոհջալյանը տանում է սյունակը շուրջ 12 տարի, գրելով այնպիսի թեմաների մասին ինչպիսին իր ամենօրյա կյանքն է, հայրության և Ամերիկայի փոխակերպումների մասին[5]։ Բոհջալյանը գրել է նաև այնպիսի ամսագրերի համար, ինչպիսին են Cosmopolitan, Reader's Digest և Boston Globe Sunday Magazine.[6]

Բոհջալյանի առաջին «Սպանություն իրական աշխարհում» վեպը հրատարակվել է 1988 թվականին։ Նրա երրորդ՝ «Նախկին ներկարարները» վեպը հրատարակվել է 1992 թ և Hallmark Channel հեռուստաընկերութունը 1995 թվականին վեպի սցենարով ֆիլմ է նկարահանել[7]։

1998 թվականին Բոհջալյանը գրում է իր հինգերորդ՝ «Մանկաբարձուհիները» վեպը, որի հիմքում ընկած էր Վերմոնտի գյուղական մանկաբարձ Սիբիլ Դենֆորդի հետ կատարվածը։ Նա ներքաշվում է դատական պայքարի մեջ, երբ նրա հիվանդներից մեկը կեսարյան վիրահատությունից հետո մահանում է։ Վեպը մեծ հաջողություն ունեցավ, այն դարձավ New York Times–ի և USA Today-ի բեսթսելեր[8]։ 2001 թ. Lifetime Movie Network հեռուստաընկերության կողմից վեպի սյուժեի հիման վրա ֆիլմ նկարահանվեց, գլխավոր դերում՝ Սիսի Սփեյսեք։ Սփեյսեքը ասում էր, որ իրեն դուր էր եկել Դենֆորթի դերը մարմնավորելը, քանի որ այն համընկնում էր իր բնավորության հետ՝ ներքին պայքար իր անվստահության հանդեպ[9]։

2012 թ. հրատարակված նրա «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը Հայոց ցեղասպանության և շուրջ մեկ դար Թուրքիայի կողմից այն ժխտելու մասին է։ Վեպը երկու պատմություն է մեկում. Ելիզաբեթ Էնդիքոտի և Արմեն Պետրոսյանի պատմությունը, սիրահարներ, ովքեր հանդիպում են Սիրիայում Եղեռնի ընթացքում; և նրանց թոռնուհի Լաուրա Պետրոսյանի պատմությունը, ով հարյուրամյակ անց փորձում էր հասկանալ՝ ինչու էին նրանք այդքան լուռ իրենց պատանեկության մասին, մինչդեռ նրա քաղաքամերձ կյանքը լիովին տարբեր էր այն իրավիճակից, երբ իր տատիկն ու պապիկը սիրահարվել էին։

Համաձայն USA Today, Բոհջալյանը շուրջ մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները այնպես է կենդանացրել, որ ընթերցողը շնչահեղձ է լինում այդպիսի սարսափազդու իրադարձություններից՝ Թուրքիայի բոլոր հայերին իրենց իսկ երկրի վրայից բնաջնջելու որոշումից՝ համաշխարհային պատմության մեր գիտելիքներից մի փոքր հատված։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 SNK authority file (словацк.)
  2. «Miss Blewer Has Nuptials». Նյու Յորք Թայմս. 1984 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  3. Shouldis, Victoria (2007 թ․ հոկտեմբերի 18). «Of cabs, classics and the Oprah embrace». Concord Monitor. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  4. Matsushita, Elaine (2009 թ․ սեպտեմբերի 2). «The noose stays». Snooping with the Stars. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 24–ին-ին.
  5. 5,0 5,1 «Idyll Banter by Chris Bohjalian». Random House. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  6. «Chris Bohjalian, author of Skeletons of the Feast». North Country Public Radio. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  7. Walker, Rebecca (1997 թ․ հուլիսի 6). «Mysteries of birth, death most compelling we face». San Antonio Express-News. Վերցված է 2009 թ․ մայիսի 7-ին.
  8. «Call from Oprah gives Vermont author new notoriety». Telegram & Gazette. 1999 թ․ փետրվարի 12.
  9. Mills, Bart (2001 թ․ ապրիլի 1). «Spacek Feels at Home in "Midwives"». Daily News (New York). Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Բոհջալյան» հոդվածին։