Քրիստոֆեր Բանչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստոֆեր Բանչ
Ծնվել էդեկտեմբերի 22, 1943(1943-12-22)[1][2][2]
ԾննդավայրՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Վախճանվել էհուլիսի 4, 2005(2005-07-04)[1][2][2] (61 տարեկանում)
Վախճանի վայրIlwaco, Pacific County, Վաշինգտոն, ԱՄՆ
Մասնագիտությունվիպասան, գրող, լրագրող և գիտաֆանստաստիկ գրող
Լեզուֆրանսերեն[3]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերֆանտաստիկա

Քրիստոֆեր Բանչ (անգլ.՝ Christopher R. (Chris) Bunch), դեկտեմբերի 22, 1943(1943-12-22)[1][2][2], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հուլիսի 4, 2005(2005-07-04)[1][2][2], Ilwaco, Pacific County, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի գիտաֆանտաստիկ ֆենտեզի գրող և հեռուստասցենարիստ: Որպես հեղինակ և համահեղինակ գրել է 30 վեպ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանչը ծնվել է Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում։ Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում «Սթենի խրոնիկա» գրքերի շարքի վրա աշխատելիս նա համագործակցել է Ալան Քոուլի հետ (Քոուլն ամուսնացած է Բանչի քրոջ՝ Քեթրինի հետ):

Բանչը ծառայել է Վիետնամում՝ որպես պարեկային հրամանատար: Նա նաև գրել է «Rolling Stone» ամսագրի համար և եղել «Stars and Stripes» լրագրի թղթակիցը:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեփական վեպեր և գրքերի շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռապատում կանխագուշակ թագավորի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կանխագուշակ թագավորը» (1997)
  • «Դևերի թագավորը» (1998)
  • «Ռազմիկ թագավորը» (1999)

Եռապատում «Վիշապների տիրակալներ»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Փոթորկի թևեր» (2002)
  • «Վիշապի վեհանձնությունը» (2003)
  • «Ճակատամարտ» (2004)

Վերջին զորագունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վերջին զորագունդ» (1999)
  • «Կրակի դեմքեր» (2000)
  • «Փոթորկի ուժը» (2000)
  • «Աստղերի կործանումը» (2001)

Անտեսանելի ռազմիկ / Ստվերային ռազմիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անտեսանելի ռազմիկ» / Քամին ժամանակից հետո (1996)
  • «Ճակատամարտ երկնքի հետ» / Երկինքների որս (1996)
  • «Անտեսանելի աստվածություն» / Աստծո խավար (1997)

Աստղային վտանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աստղային վտանգներ»
  • «Սրիկա աշխարհներ»
  • «Կրկնակի ծրագիր»
  • «Շունը դժոխքից», ավարտին են հասցրել Բանչի ընկեր Սթիվ Փերին և նրա որդին

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կայսրության քարը» (2000)
  • «Ծովահեն» (2001)

Ալան Քոուլի հետ համահեղինակած վեպեր և գրքերի շարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սթենի խրոնիկաներ» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի որպես «Սթենի խրոնիկաներ» (կամ ուղղակի «Սթեն», «Սթենի արկածները»)՝ այս շարքը պատմում է հեռավոր ապագայի մասին: Հիմնական առանձնահատկությունները գործողությունն ու հումորն են, որոնք երբեմն պարունակում են նաև քաղաքական քննադատություն: Հեղինակները ցույց են տվել քաղաքական կյանքի իրականությունը և աշխատավոր դասակարգի սովորական ներկայացուցչի մուտքն այնտեղ՝ ընթերցողին ցույց տալով իրավիճակի նրա ընկալումը, ինչը գլխավոր հերոսին թույլ է տալիս դառնալ լիովին իրատես[4]:

Anteros[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Փոխհատուցում թագավորների համար» (1987) (ISBN 0-689-11707-8)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 NooSFere — 1999.
  3. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Bunch Chris, Cole Allan (1993)։ Empire's End։ The Sten Chronicles no. 8։ Little, Brown, and Company։ էջեր 221–222։ ISBN 978-1-84149-083-0 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]