Քրիստինայի աշխարհը
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էնդրյու Ուայեթ |
տարի | 1948 |
բարձրություն | 81 |
լայնություն | 122 |
ստեղծման երկիր | ![]() |
ուղղություն | Contemporary Realism?[1] և ռեալիզմ[2] |
ժանր | բնանկար[3] և կենցաղային ժանր[3] |
նյութ | տախտակ |
գտնվում է | Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[4][5] և ԱՄՆ[6] |
հավաքածու | Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[5] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Քրիստինայի աշխարհ» (անգլ.՝ Christina's World), ամերիկյան նկարիչ Էնդրյու Ուայեթի նկարներից մեկը։ Այն գտնվում է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուում։ Նկարում պատկերված է Քրիստինա Օլսոնը՝ Ուայեթի՝ Մեն նահանգի ամառանոցի հարևանուհին, ով, արտում նստած, նայում է իր տանը։ Քրիստինա Օլսոնը տառապում էր պոլիոմելիտի հետևանքներից, և նրա նպատակասլացությունը և ոգու ուժը ցնցել էին նկարչին[7]։ Թեև նկարում պատկերված է Քրիստինայի կերպարը, սակայն բնորդուհին եղել է Ուայեթի կինը՝ Բետսի Ուայեթը[8]։ Տունը, որին նայում է աղջիկը, Օլսենների ագարակն է, որը գտնվում է Մեն նահանգի Կուշինգ քաղաքում։ Կուշինգը եղել է նկարչի արվեստի գլխավոր թեմաներից մեկը. վերջինս ամբողջ կյանքում ամառային ամիսներին ապրել է այնտեղ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Make Lists, Not War — 2013.
- ↑ https://www.arts.gov/honors/medals/andrew-wyeth
- ↑ 3,0 3,1 https://rkd.nl/explore/artists/85820
- ↑ http://www.moma.org/collection/browse_results.php?object_id=78455
- ↑ 5,0 5,1 https://www.moma.org/collection/works/78455
- ↑ Make Lists, Not War — 2013.
- ↑ «Мир Кристины» в базе данных Нью-Йоркского музея современного искусства (англ.)
- ↑ Richard Corliss. Andrew Wyeth’s Stunning Secret. Time Magazine. Monday, Aug. 18, 1986.