Էնդրյու Ուայեթ
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
| Էնդրյու Ուայեթ անգլ.՝ Andrew Newell Wyeth | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | հուլիսի 12, 1917[1][2][3][…] |
| Ծննդավայր | Չադս Ֆորդ Թաունշիպ, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][1] |
| Մահացել է | հունվարի 16, 2009[5][1][2][…] (91 տարեկան) |
| Մահվան վայր | Չադս Ֆորդ Թաունշիպ, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[6][1] |
| Գերեզման | Hathorn Cemetery[7] |
| Քաղաքացիություն | |
| Կոչում | Foreign member of the Russian Academy of Arts? |
| Երկեր | That Gentleman? և Քրիստինայի աշխարհը |
| Մասնագիտություն | նկարիչ և գրող |
| Ամուսին | Betsy James Wyeth?[8] |
| Ծնողներ | հայր՝ Նյուել Կոնվերս, մայր՝ Caroline Brenneman Brockius?[9] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
| Երեխաներ | Ջեյմի Ուայեթ[11] |
| 🌐 | |
Էնդրյու Նյուել Ուայեթ (անգլ.՝ Andrew Newell Wyeth, հուլիսի 12, 1917[1][2][3][…], Չադս Ֆորդ Թաունշիպ, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][1] - հունվարի 16, 2009[5][1][2][…], Չադս Ֆորդ Թաունշիպ, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[6][1]), ամերիկացի ռեալիստ նկարիչ, XX դարի ամերիկյան կերպարվեստի ականավոր ներկայացուցիչներից է։ Նա որդին է նշանավոր նկարիչ-պատկերազարդող Նյուել Կոնվերս Ուայեթ, գյուտարար Նեթենիել Ուայեթի և նկարչուհի Հենրիտա Ուայեթ Հուրդի եղբայրն է և նկարիչ Ջեյմի Ուայեթի հայրն է։ Ուայեթի աշխատանքների հիմնական թեման գավառական առօրյան է և ամերիկյան բնությունը։ Նրա նկարներում գերիշխում են հայրենի քաղաք Չեդդս Ֆորդի և Մեն նահանգի Կուշինգ քաղաքի միջավայրի պատկերները, որտեղ նկարիչը ապրում էր ամառային ամիսներին։ Ստեղծագործելիս Ուայեթը օգտագործել է տեմպերա ներկանյութ և ջրաներկ, բացառությամբ վաղ շրջանի փորձերի, երբ նկարում էր յուղաներկերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնդրյու Ուայեթը Նյուել Կոնվերսի և Քարոլին Բոկյուս Ուայեթի ընտանիքի փոքր տղան էր։ Վատառողջ լինելու պատճառով կրթվել է տանը։ Նկարել սկսել է վաղ հասակից, գեղանկարչական արվեստի նրբությունները սովորել է հորից։ Նրա հայրը նրա միակ ուսուցիչն է եղել։ Արվեստի պատմությունը նա յուրացրել է ինքնուրույն։ Էնդրյու Ուայեթի առաջին անհատական ցուցահանդեսը կայացել է Նյու Յորքում 1937 թվականին, երբ նա 20 տարեկան էր։ Ներկայացված նկարները վաճառվել են բավականին արագ։ Իր կարիերայի սկզբում Ուայեթը հոր նման զբաղվում էր նաև գրքերի պատկերազարդմամբ, բայց շուտով դադարեցրել է դա։ 1940 թ. Է. Ուայեթը ամուսնացել է Բետսի Ուայեթի հետ, և 1943 թ.նրանց ընտանիքում ծնվել է առաջնեկը՝ Նիկոլասը, իսկ երեք տարի հետո՝ երկրորդ երեխան՝ Ջեյմին։ 1945 թ. Է. Ուայեթը կորցրել է հորը, ով դարձել էր ավտովթարի զոհ։ Մոտավորապես նույն ժամանակ վերջանականապես ձևավորվել է Է. Ուայեթի ռեալիստական ոճը։ Է. Ուայեթը իր ամենահայտնի գործը՝ «Քրիստինայի աշխարհը», նկարել է Մեն նահանգի Կուշինգ քաղաքի՝ Օլսենների ընտանիքին պատկանող ագարակում (1948 թ.)։ Նկարում պատկերված է Քրիստինա Օլսոնը։ Հետագայում Ուայեթը ժամանակ առ ժամանակ ապրել է Փենսիլվանիա և Մեն նահանգներում՝ գործնականում չլքելով ԱՄՆ-ի արևելյան ափերը։ Նկարչի ոճը հիմնականում չի փոխվել, թեև ժամանակի ընթացքում Է. Ուայեթի նկարները դարձել են ավելի խորհրդապաշտական՝ հակվելով մոգական ռեալիզմին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Meryman, R.: Andrew Wyeth: A Secret Life, HarperCollins 1996. ISBN 0-06-017113-8.
- Wyeth, A.: Andrew Wyeth: Autobiography, Bulfinch Press 1995. ISBN 0-8212-2217-1.
- Матусовская Е. М. Эндрью Уайес и традиции американской живописи // Советское искусствознание ՝74. М.
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Эндрю Уайет на сайте MuseumSyndicate Արխիվացված 2013-04-25 Wayback Machine(անգլ.)
- birdsnest.com — Andrew Wyeth Արխիվացված 2012-11-16 Wayback Machine(անգլ.)
- Artnet — Andrew Wyeth(անգլ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Andrew Wyeth (նիդերլ.)
- 1 2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 https://andrewwyeth.com/
- 1 2 https://web.archive.org/web/20090220023325/http://delawareonline.com:80/article/20090116/NEWS/90116003
- 1 2 Union List of Artist Names
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Union List of Artist Names — 2018.
- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ https://crsreports.congress.gov/product/pdf/R/R47639
- ↑ Lundy D. R. The Peerage
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդրյու Ուայեթ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հուլիսի 12 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Հունվարի 16 մահեր
- 2009 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի նկարիչներ
- 20-րդ դարի ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
