Jump to content

Քշիշտոֆ Մոնչինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քշիշտոֆ Մոնչինսկի
լեհ.՝ Krzysztof Mączyński
Քաղաքացիությունը  Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 23, 1987(1987-05-23)[1] (37 տարեկան)
Ծննդավայր Կրակով, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[2]
Հասակ 175 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Քշիշտոֆ Մոնչինսկի (լեհ.՝ Krzysztof Mączyński,մայիսի 23, 1987(1987-05-23)[1], Կրակով, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[2]), լեհ ֆուտբոլիստ, կիսապաշտպան, խաղում է «Լեգիա» ակումբում և Լեհաստանի ազգային հավաքականում։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնչինսկին իր հայրենի քաղաքի «Վիսլա» ակումբի սան է։ 2007 թվականին նորամուտն է նշել Լեհաստանի առաջնությունում։ Նոյեմբերի 28-ին Լեհաստանի գավաթի խաղարկությունում «Գուրնիկի» դեմ խաղում Քշիշտոֆը խփել է իր առաջին գոլը «Վիսլայի» կազմում։ «Վիձևի» կազմում Մոնչինսկին երկու անգամ դարձել է Լեհաստանի չեմպիոն։ 2009 թվականի ամռանը վարձավճարով տեղափոխվել է «Լոձ»։ Օգոստոսի 30-ին Պլոցկի «Վիսլայի» դեմ խաղում Մոնչինսկին նորամուտն է նշել նոր թիմում[3]։ Նոյեմբերի 7-ին «Վարտի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Լոձի» կազմում[4]։ 2011 թվականի ամռանը տեղափոխվել է «Գուրնիկ»։ Օգոստոսի 5-ին «Վիձևի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[5]։ 2012 թվականի դեկտեմբերի 1-ին իր նախկին թիմի՝ «Վիսլայի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Գուրնիկի» կազմում[6]։ 2014 թվականի սկզբին տեղափոխվել է չինական «Գույչժոու Ռենհե»։ Մարտի 8-ին «Ցզյանսու Սունինի» դեմ խաղում նորամուտն է նշել Չինաստանի առաջնությունում[7]։ Մարտի 23-ին «Լյաոնին Հունենգի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը նոր թիմի կազմում[8]։ Նույն թվականին օգնել է «Գույչժոու Ռենհեին» նվաճել Չինաստանի սուպերգավաթը։ 2015 թվականի ամռանը վերադարձել է հարազատ «Վիսլա»։ 2017 թվականի ամռանը տեղափոխվել է «Լեգիա»։ Հուլիսի 15-ին Զաբժեի «Գուրնիկի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[9]։ Օգոստոսի 11-ին «Պյաստի» դեմ խաղում Քշիշտոֆը խփել է իր առաջին գոլը «Լեգիայի» կազմում[10]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի նոյեմբերի 15-ին Սլովակիայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Լեհաստանի հավաքականի կազմում[11]։ 2014 թվականի հոկտեմբերի 14-ին Եվրոպայի 2016 թվականի առաջնության Շոտլանդիայի հավաքականի դեմ ընտրական խաղում խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[12]։ 2016 թվականի ամռանը հավաքականի կազմում Ֆրանսիայում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում մասնակցել է Հյուսիսային Իռլանդիայի[13], Գերմանիայի[14], Շվեյցարիայի[15] և Պորտուգալիայի հավաքականների դեմ խաղերին[16]։

Գոլեր Լեհաստանի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
01. 2014 թվականի հոկտեմբերի 14 Ազգային մարզադաշտ, Վարշավա, Լեհաստան Շոտլանդիա Շոտլանդիա 1:0 2:2 2016 թվականի Եվրոպայի առաջնության որակավորում
02. 2017 թվականի հոկտեմբերի 8 Ազգային մարզադաշտ, Վարշավա, Լեհաստան Չեռնոգորիա Չեռնոգորիա 1:0 4:2 2016 թվականի Եվրոպայի առաջնության որակավորում

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային Լեհաստան Լեհաստան «Վիսլա» (Կրակով)
  • Լեհաստանի ֆուտբոլի առաջնություն՝ 2007/2008
  • Լեհաստանի ֆուտբոլի առաջնություն՝ 2008/2009
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան «Գույչժոու Ռենհե»
  • Չինական ասոցիացիայի սուպերգավաթակիր՝ 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
  3. «Лодзь VS. Висла Плоцк 1:0» (անգլերեն). soccerway.com. 2009—08—30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  4. «Варта VS. Лодзь 1:2» (անգլերեն). soccerway.com. 2009—11—07. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  5. «Гурник Забже VS. Видзев 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011—08—05. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  6. «Висла Краков VS. Гурник Забже 1:3» (անգլերեն). soccerway.com. 2012—12—01. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  7. «Цзянсу Сунин VS. Гуйчжоу Жэньхэ 0:0» (անգլերեն). soccerway.com. 2014—03—08. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  8. «Ляонин Хунёнг VS. Гуйчжоу Жэньхэ 1:2» (անգլերեն). soccerway.com. 2014—03—23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  9. «Гурник Забже VS. Легия 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017—07—15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  10. «Легия VS. Пяст 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017—08—11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  11. «Польша VS. Словакия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2013—11—15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  12. «Польша VS. Шотландия 2:2» (անգլերեն). soccerway.com. 2014—10—14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  13. «Польша VS. Северная Ирландия 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016—06—12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  14. «Германия VS. Польша 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016—06—16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  15. «Швейцария VS. Польша 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016—06—25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  16. «Польша VS. Португалия 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016—06—30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քշիշտոֆ Մոնչինսկի» հոդվածին։