Քյամալ Ալեքպերով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քյամալ Ալեքպերով
ադրբ.՝ Kamal Camal oğlu Ələkbərov
Ծնվել էմարտի 20, 1928(1928-03-20)
ԾննդավայրՎարանդա
Վախճանվել էմայիսի 21, 2009(2009-05-21) (81 տարեկանում)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
ԿրթությունԱզիմ Ալիմզադեի անվան գեղարվեստի ուսումնարան և Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
Ժանրդիմապատկեր
ՊարգևներPeople's artist of Azerbaijan? և Q66811894?

Քյամալ Ջամալ օղլի Ալեքպբարով(ադրբ.՝ Kamal Camal oğlu Ələkbərov, մարտի 20, 1928(1928-03-20), Վարանդա - մայիսի 21, 2009(2009-05-21), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի նկարիչ և քանդակագործ, վաստակավոր նկարիչ (1982), ժողովրդական նկարիչ 2002[1][2];

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյամալ Ալեքպերովը ծնվել է 1928 թվականի մարտի 20-ին՝ Ադրբեջանական ԽՍՀ Ֆուզուլի քաղաքում: 1948 թվականին Ալեքպբարովն ավարտել է Ադրբեջանի Նկարչության դպրոցը: Այստեղ Ալեքպարովի ուսուցիչը եղել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Պինխոս Սաբսայն էր: 1948-1954 թվականներին սովորել է Մոսկվայի Վասիլի Սուրիկովի անվան գեղարվեստական պետական ինստիտուտում: Ալեքպերովի դիպլոմային աշխատանքը «Խաղաղության համար» խորաքանդակ էր[3]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործել է մոնումենտալ, մոնումենտալ-դեկորատիվ և հաստոցային քանդակագործության բնագավառներում։ 1953 թվականից Քյամալ Ալեքպերովը եղել է ցուցահանդեսների մասնակից: Հեղինակել է Աջեմիի արձանը, որի բացումը կայացել է 1976 թվականին։ Բացի այդ, նա 50-ից ավելի բարձրաքանդակների, բոլորաքանդակների, կիսանդրիների հեղինակ է, որոնց շարքում հիշատակման են արժանի գործերից են Սոցիալիստական աշխատանքի հերոսներ Շամամա Հասանովա և Բաստի Բագիրովայի հուշարձաններ, «Ջաֆար Ջաբարլի»ի, «Իլյաս Էֆենդիև»ի, «Միրզա Ալիև»ի, «Արիֆ Մելիքով»ի, «Լյաթիֆ Քերիմով»ի քանդակագործական դիմանկարներ:

Ադրբեջանի Նախագահ Հեյդար Ալիևի 2002 թվականի մայիսի 30-ի հրամանագրով Քյամալ Ալեքպերովին շնորհվել է Ադրբեջանի ժողովրդական նկարչի կոչում[4]:

Նա մահացել է 2009 թվականի մայիսի 21-ին, 81 տարեկան հասակում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]