Լյաթիֆ Քերիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյաթիֆ Քերիմով
ադրբ.՝ Lətif Hüseyin oğlu Kərimov
Ծնվել էնոյեմբերի 4 (17), 1906
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 8, 1991(1991-09-08)[1] (84 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն,  ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մասնագիտությունարվեստագետ, գորգագործ և վիզուալ արտիստ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգորգ[2]
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Ժողովուրդների բարեկամության շքանշան, «Պատվո նշան» շքանշան, «Կովկասի պաշտպանության համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ,
, Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ, Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական նկարիչ և Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
 Latif Karimov Վիքիպահեստում

Լյաթիֆ Հյուսեյն օղլի Քերիմով (ադրբ.՝ Kərimov Lətif Hüseyn oğlu, նոյեմբերի 4 (17), 1906, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 8, 1991(1991-09-08)[1], Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի գորգագործ, Ադրբեջանի ժողովրդական նկարիչ 1960, առաջին աստիճանի Ստալինյան մրցանակի դափնեկիր (1950), ԽՄԿԿ անդամ 1945 թվականից[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյաթիֆ Քերիմովը ծնվել է 1906 թվականի նոյեմբերի 17-ին։ 1912 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Իրանի Մաշհադ քաղաք։ 14 տարեկանում տեղական մադրասը ավարտելուց հետո Լյաթիֆ Քերիմովը սկսել է աշխատել գորգերի խանութում։ Լյաթիֆ Քերիմովը սկսել է ուսումնասիրել գորգագործության արվեստը։ Նա ճանապարհորդել է ամբողջ Իրանով՝ ցուցադրելով իրենց գորգեր։ Թեհրանում խորհրդային հյուպատոսությունը նրան հրավիրել է դառնալ Ռուսաստանի մշակութային ակումբի անդամ։

1920-ականների վերջերից ի վեր, Քերիմովը մասնակցել է սոցիալական իրավունքների պաշտպանության շարժման մեջ։ 1929 թվականին նրան գործուղվել են Աֆղանստան՝ թատերական արվեստի դերը քարոզելու համար։ Նույն թվականին նա ստացել է խորհրդային քաղաքացիություն։ Լյաթիֆ Քերիմովը վերադարձել է Շուշա։ Նա նշանակվել է ներմուծման հրահանգիչ գորգերի գործարանում։ 1930 թվականից աշխատել է «Ադրբեջանագետ»ի ասոցիացիայի նկարիչ-հրահանգիչ՝ որպես գորգարվեստի մասնագետ[5]։

Լյաթիֆ Քերիմովը մեծ ներդրում է ունեցալ Բաքվում և Ղուբայում (1932-1936) գորգերի դպրոցների բացման գործում։ 1930–40-ական թվականները հատուկ տեղ են գրավում Լյաթիֆ Քերիմովի ստեղծագործությունում։ Նրա գորգը հաջողությամբ ցուցադրվել է 1934-ին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում։ Լյաթիֆ Քերիմովը հանրահայտ նկարիչների (Ք. Քազիմզադեի, Ի. Ախունդովի) հետ միասին 1940-1941 թվականներին պատրաստել է հինգ գորգ՝ նվիրված ադրբեջանցի մեծ բանաստեղծ Նիզամի Գյանջևիի տարեդարձին։ Լյաթիֆ Քերիմովի նախաձեռնությամբ՝ Բաքվում ստեղծվել է գորգերի թանգարան 1972 թվականին[6]։

Լյաթիֆ Քերիմովը մահացել է 1991 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Faceted Application of Subject Terminology
  2. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. Լյաթիֆ Քերիմով
  4. Roya Taghiyeva. The Genius of Latif Kerimov. Publication dedicated to the 100th anniversary of the great carpet designer and scolar Latif Kerimov, p. 92. Baku, TUTU design, 2006. ISBN 5-8066-1240-6
  5. ВОСПОМИНАНИЯ ОБ УЧИТЕЛЕ...
  6. Лятиф Керимов

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]