Քլոդեթ Քոլվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քլոդեթ Քոլվին
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 5, 1939(1939-09-05)[1] (84 տարեկան)
ԾննդավայրՄոնթգոմերի, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկացիներ և աֆրոամերիկացի
ԿրթությունՎաշինգտոնի ավագ դպրոց
Մասնագիտությունիրավապահ և unlicensed assistive personnel
Զբաղեցրած պաշտոններnursing assistant?
ԱնդամությունԳունավոր բնակչության աջակցման ազգային ասոցիացիա
 Claudette Colvin Վիքիպահեստում

Քլոդեթ Քոլվին (անգլ.՝ Claudette Colvin, սեպտեմբերի 5, 1939(1939-09-05)[1], Մոնթգոմերի, ԱՄՆ[2]), Ալաբամա նահանգից աֆրոամերիկացի կին, որը 1955 թվականին հրաժարվել է ավտոբուսի վարորդի հրամանով իր տեղը զիջել մի սպիտակամորթ ուղևորի, ինչի համար էլ ձերբակալվել է։ Դա տեղի է ունեցել Ռոզա Փարքսի առավել հայտնի նմանատիպ գործողությունից 9 ամիս առաջ, որը հանգեցրել է քաղաքի ավտոբուսային գծերի դեմ բոյկոտին։ Ի տարբերություն Փարքսի՝ Քոլվինը երկար տարիներ մնացել է անհայտության մեջ։ Ենթադրվում է, որ նա համարվում էր խտրականության դեմ դիմադրության անհամապատասխան խորհրդանիշ, քանի որ նա ամուսնացել էր 16 տարեկան հասակում[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլոդեթ Քոլվինը ծնվել է 1939 թվականին Մոնտգոմերիում։ Ծնողները չէին կարողանում պահել երեխային, այդ պատճառով նրան մեծացրել են մոր հեռավոր ազգականները։ Քլոդեթը մեծացել է քաղաքի աղքատ թաղամասում և հաճախել է Բուքեր Թալիաֆեր Վաշինգտոնի անվան սևամորթների ավագ դպրոց։ Համադասարանցիների հիշողությունների համաձայն՝ Քոլվինը գերազանց և ջանասեր ուսանող էր[4]։ Նա հետաքրքրված էր քաղաքականությամբ և անդամակցում էր Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիայի (NAACP) երիտասարդական թեմին։ Քոլվինը ավելի մուգ մաշկ ուներ, քան շատ այլ աֆրոամերիկացիներ, այդ իսկ պատճառով շարժման մեջ նա նույնպես խտրական վերաբերմունքի էր արժանանում[4]։

1955 թվականի մարտի 2-ին 15-ամյա Քոլվինը երեք այլ ուսանողների հետ ավտոբուսում էր, երբ ներս է մտնում մի սպիտակամորթ ուղևոր և պահանջում, որ տեղը զիջեն իրեն։ Երեք աղջիկները հնազանդվում են, բայց Քլոդեթն ու նրանց կողքին նստած մի հղի կին հրաժարվում են վեր կենալ[4]։ Հետո վարորդը ոստիկանություն է կանչում։ Քոլվինը ձերբակալվում և ուղարկվում է մեծահասակների բանտ։ Ծնողներին հաջողվում է ազատել աղջկան։ Ըստ Քոլվինի՝ դրանից հետո նրանք վախենում էին Կու-կլուքս-կլանի հարձակումներից։ Նրա արարքը լայն արձագանք է գտնում[4]։ Դպրոցում որոշ հասակակիցներ աջակցում են աղջկան, իսկ ոմանք էլ դադարեցնում են նրա հետ շփումը և նրան խելագար էին համարում[3]։

Քոլվինը որոշում է պայքարել խտրականության դեմ և աֆրոամերիկացի չորս այլ կանանց հետ դատական հայց է ներկայացնում։ Նրանց շահերը ներկայացնում էր փաստաբան Ֆրեդ Գրեյը։ Շուտով պարզվում է նաև, որ Քոլվինը հղի է։ Մոնտգոմերիի սևամորթների համայնքը որոշում է հանդես գալ զանգվածային բողոքով՝ նրան համարելով խտրականության անհամապատասխան խորհրդանիշ[4]։ Գործը փակվում է[5]։ Ինը ամիս անց Քոլվինի արարքը կրկնում է Ռոզա Փարքսը, որը նույնպես ձերբակալվում և հետագայում դատապարտվում է[4]։ Նրա բողոքը հանգեցնում է Մոնտգոմերիի ավտոբուսային գծերի դեմ բոյկոտի[4][6]։ 1956 թվականի նոյեմբերի 13-ին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշում է, որ ավտոբուսային ծառայությունների մատուցման մեջ ռասայական խտրականությունը սահմանադրության խախտում է[7]։ Փարքսն համարում էր, որ «նրան [Քոլվին] կանվանեին վատ աղջիկ, և նրա գործը հաջողություն չէր ունենա»[4]։

1956 թվականի մարտին տասնվեց տարեկանում ունեցել է որդուն՝ Ռեյմոնդին։ Նա մնում է ոչ բռնի պայքարի կողմնակից, Մալքոլմ Իքսի երկրպագու և քաղաքացիական իրավունքների շարժման շարքերում սեքսիզմի հակառակորդ[4]։ Սկզբում նրանք ապրում էին ավագ քրոջ՝ Քոլվին Վելմայի հետ, հետագայում Քլոդեթը որպես բուժքույր աշխատանքի է ընդունվել Մանհեթենի ծերանոցներից մեկում։ Նա այնտեղ աշխատել է 35 տարի՝ 1969 թվականից մինչ 2004 թվականը։ Նյու Յորքում բնակվելիս ծնվել է նրա երկրորդ որդին։ Նա դարձել է հաշվապահ Ատլանտայում։ Ռեյմոնդ Քոլվինը մահացել է 1993 թվականին Նյու Յորքում՝ 37 տարեկանում սրտամկանի ինֆարկտից։ Քոլվինի արարքը երկար ժամանակ անհայտ է մնացել հասարակությունից[4]։ 2010-ական թվականներին Մոնտգոմերի քաղաքում մի փողոց անվանակոչվել է նրա անունով[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Bracks L. L. African American Almanac: 400 years of black excellence — 2nd — Visible Ink Press, 2024. — ISBN 978-1-57859-780-2
  3. 3,0 3,1 Kramer S. (2015 թ․ մարտի 2). «Before Rosa Parks, A Teenager Defied Segregation On An Alabama Bus» (անգլերեն). NPR. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Staff, Guardian (2000 թ․ դեկտեմբերի 16). «Weekend: Civil rights heroine Claudette Colvin». The Guardian (անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
  5. «Browder v. Gayle: The Women Before Rosa Parks». Teaching Tolerance (անգլերեն). 2011 թ․ հունիսի 16. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  6. Shipp E. R. (2005 թ․ հոկտեմբերի 25). «Rosa Parks, 92, Founding Symbol of Civil Rights Movement, Dies». The New York Times. էջ 2. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
  7. «Маленькая женщина, изменившая большую страну» (ռուսերեն). Lenta.ru. 2005 թ․ հոկտեմբերի 25.
  8. «Claudette Colvin honored by Montgomery council». The Montgomery Advertiser (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլոդեթ Քոլվին» հոդվածին։