Քլեր Փոյ
![]() անգլ.՝ Claire Foy | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 16, 1984[1][2] (40 տարեկան) |
Ծննդավայր | Ստոկպորտ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Liverpool John Moores University?, Aylesbury High School? և Օքսֆորդի դրամատիկական դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Սթիվեն Քեմփբել Մուր[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Քլեր Փոյ (անգլ.՝ Claire Elizabeth Foy, ապրիլի 16, 1984[1][2], Ստոկպորտ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի։ «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր, ինչպես նաև BAFTA մրցանակի քառակի հավակնորդուհի։ Առավել հայտնի է «Թագուհի» (2016-17) ֆիլմում խաղացած Եղիսաբեթ 2-րդ թագուհու դերով։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քլեր Փոյը ծնվել է 1984 թվականի ապրիլի 16-ին Ստոկպորտում և մեծացել է Մանչեսթերում և Լիդսում։ Ավելի ուշ նրա ընտանիքը տեղափոխվել է Բաքինգհեմշիր: Քլերը երեք երեխաներից ամենափոքրն է։ Հաճախել է Էյլսբերիի միջնակարգ դպրոց, որը նախատեսված է 12 տարեկանից բարձր աղջիկների կրթության համար, հետագայում սովորել է Լիվերպուլի Ջոն Մուրեսի անվան համալսարանում[4]։ Սովորել է Օքսֆորդի դրամայի դպրոցի առաջին կուրսում։ 12-15 տարեկան հասակում Փոյը տառապել է անչափահասների ռևմատոիդ արթրիտով[5]։ Կրթությունն ավարտել է 2007 թվականին և որոշ ժամանակ ապրել է Փեքհեմում «թատերական ստուդիայի հինգ ընկերների հետ»[6][7]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Քլերը սովորում էր Օքսֆորդի դրամայի դպրոցում, մասնակցել է «Լավագույն Աղջիկներ», «Նավային բլուր», «Թեթև վարքագիծ» և «Աննորմալները» բեմադրություններին[8]։ Հեռուստատեսությունում հայտնվելուց հետո[9] իր առաջին պրոֆեսիոնալ թատերական առաջնաելույթն է կատարել Պոլ Միլերի երեք ներկայացումներից երկուսում՝ «ԴՆԹ» (անգլ.՝ DNA) և «Հրաշք» (անգլ.՝ The Miracle) ֆիլմերում. երրորդը «Մանկիկ» (անգլ.՝ Baby Girl) ֆիլմն էր[10]։
Քլերի հեռուստատեսային կարիերայի համար շրջադարձային է դարձել BBC-ի «Փոքրիկ Դորիթ» մինի-սերիալի գլխավոր դերը[11], որի ընթացքում Փոյը առաջադրվել է RTS մրցանակի։ Հայտնի է նաև «Բուռն վարվել» հեռուստաֆիլմի՝ Թերրի Փրաթչեթի «Պահպանիր ապրանքանիշը» վեպի էկրանավորման շնորհիվ, որտեղ խաղացել է Հրեշտակ Դոբրոսերդի դերը։ Կատարել է Լեդի Պերսեֆոնի դերը «Վեր ու վար աստիճաններով» սերիալում։ 2011 թվականին Փոյը մասնակցել է միջնադարի մասին «Վհուկների ժամանակը» արկածային ֆիլմի նկարահանումներին, որտեղ մարմնավորել է երիտասարդ աղջկա՝ Աննայի դերը, որը մեղադրվում է կախարդության մեջ։ Նկարահանվել է նաև «Խոստումը» ֆիլմում, որը հարցազրույցներից մեկում անվանել է «բոլոր աշխատանքներից ամենասիրելին»[12]։ 2014 թվականին NBC ալիքում կայացել է «Գանգ և ոսկորներ» սերիալի պրեմիերան, որի գլխավոր դերում Ջոն Մալկովիչն էր։ Քլերը խաղացել է Քեյթ Բալֆուրի դերը։ Նրա զուգընկերը կրկին դարձել է Ռիչարդ Քոյլը (նախկինում նրանք միասին խաղացել էն «Բուռն վարվել» ֆիլմում։
2015 թվականի սկզբին կայացել Է բրիտանացի գրող, Բուքերյան մրցանակի կրկնակի դափնեկիր Հիլարի Մենթելի «Գայլի սրահ» և «Տարեք դիակները» վեպերի հիման վրա նկարահանված «Գայլի սրահ» պատմական մինի սերիալի պրեմիերան, որում Փոյը խաղացել է Աննա Բոլեյնի դերը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2014-2018 թվականներին Փոյն ամուսնացած է եղել դերասան Սթիվեն Քեմփբել Մուրի հետ[13][14]։ Նախկին ամուսինները ունեն դուստր` Այվի Ռոուզը[15]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2008 | ս | Լինել մարդ | Being Human | Ջուլիա |
2008 | հֆ | Փոքրիկ Դորիթ | Little Dorrit | Էմի Դորիթ |
2010-2012 | ս | Վեր ու վար աստիճաններով | Upstairs, Downstairs | Լեդի Պերսեֆոն Տոուին |
2010 | ֆ | Վհուկների ժամանակը | Season of the Witch | Աննա |
2014 | ֆ | Վամպիրների ակադեմիա | Vampire Academy | Սոնյա Կարպ |
2014 | ս | Գանգ և ոսկորներ | Crossbones | Քեյթ Բալֆուր |
2014 | ֆ | Վարդաջուր | Rosewater | Պաոլա |
2016-2017 | ս | Թագուհին | The Crown | Եղիսաբեթ 2-րդ |
2017 | ֆ | Շնչիր հանուն մեզ | Breathe | Դիաննա Կավենդիշ |
2018 | ֆ | Առաջին մարդը | First Man | Ջենեթ Շերոն |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակների և անվանակարգերի ամբողջական ցուցակը IMDB.com կայքում
Մրցանակ | Տարի | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
Ոսկե գլոբուս | 2017 | Հեռուստատեսային սերիալում՝ դրամայում, լավագույն կանացի դեր | Թագուհի | Հաղթանակ |
2018 | Առաջադրված | |||
2019 | Հեռուստաֆիլմում երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Առաջին մարդը | Առաջադրված | |
Էմմի | 2017 | Դրամատիկական հեռուստասերիալում լավագույն կանացի դեր | Թագուհի | Առաջադրված |
2018 | Հաղթանակ | |||
BAFTA | 2016 | Հեռուստաֆիլմում լավագույն կանացի դեր | Գայլի սրահ | Առաջադրված |
2017 | Դրամատիկական սերիալում լավագույն կանացի դեր | Թագուհի | Առաջադրված | |
2018 | Առաջադրված | |||
2019 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Առաջին մարդը | Առաջադրված | |
«Բրիտանիա» մրցանակ | 2017 | Տարվա լավագույն դերասանուհի | Չկա տվյալ | Հաղթանակ |
ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ | 2017 | Դրամատիկական սերիալում լավագույն կանացի դեր | Թագուհի | Հաղթանակ |
Դրամատիկական սերիալում լավագույն դերասանական կազմ | Առաջադրված | |||
2018 | Դրամատիկական սերիալում լավագույն կանացի դեր | Հաղթանակ | ||
Դրամատիկական սերիալում լավագույն դերասանական կազմ | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.dailymail.co.uk/tvshowbiz/article-5424633/The-Crown-star-Claire-Foy-confirms-marriage-over.html
- ↑ «Showcase Presentation 2007 - One and Three Year Students» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Claire Foy Reveals She Had to Use Crutches for ‘Extremely Painful’ Juvenile Arthritis as a Teen
- ↑ «Face of the Moment: Claire Foy» (անգլերեն). The Sunday Times. 5 октября 2008. Արխիվացված է օրիգինալից 2011-06-16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Emily Bearn. Фотограф Eric Frideen. Стилист Gianluca Longo (04.12.08). ««Little Claire Foy»» (անգլերեն). ES Magazine. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Royal National Theatre: Claire Foy (January 2008)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «CLAIRE FOY» (անգլերեն). Screen Daily. 10 июля, 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Baby Girl/DNA/The Miracle» (անգլերեն). 3 марта 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Little Dorrit: cast announced for major BBC One Dickens adaptation» (անգլերեն). BBC. 06.05.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Interview: Claire Foy» (անգլերեն). Channel 4. 2011 год. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Radio Times, 29 January 2015, p.16
- ↑ «The Crown's Claire Foy Separates from Her Husband After 4 Years of Marriage» (անգլերեն). People. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Lucy Pavia (2016 թ․ նոյեմբերի 4). «The Crown star Claire Foy on playing the biggest role of her career» (անգլերեն). Marie Claire. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլեր Փոյ» հոդվածին։ |
|
- Ապրիլի 16 ծնունդներ
- 1984 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Բրիտանացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Բրիտանացի կինոդերասանուհիներ
- 21-րդ դարի բրիտանացի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Անգլիացի դերասանուհիներ
- Բրիտանացի դերասանուհիներ
- Անգլիացի կինոդերասաններ
- Բրիտանացի դերասաններ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասաններ
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- 21-րդ դարի անգլիացի դերասանուհիներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի մոդելներ
- Անգլիացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Աուդիոգիրք կարդացողներ