Քեսսի Վենտուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեսսի Վենտուրա
Ի ծնե անունանգլ.՝ Casandra Elizabeth Ventura
Ծնվել էօգոստոսի 26, 1986(1986-08-26) (37 տարեկան)
Նյու Լոնդոն
Երկիր ԱՄՆ
Ժանրերժամանակակից R&B, հիփ հոփ, փոփ և PBR&B
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, մոդել, երաժիշտ և կինոդերասանուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլԲադ Բոյ Ռեկորդս և Interscope Records
ԿրթությունWilliams School?
Կայքcassiesuper.com
 Cassie Ventura Վիքիպահեստում

Կասանդրա Էլիզաբեթ Վենտուրա (անգլ.՝ Casandra Elizabeth Ventura, օգոստոսի 26, 1986(1986-08-26), Նյու Լոնդոն), ամերիկյան երգչուհի, որն աշխատում է Ռիթմ ընդ բլյուզ ոճում՝ Քեսսի (անգլ.՝ Cassie) բեմական անվամբ։ Նրա դեբյուտային սինգլը՝ Me & U, որը թողարկվել է 2006 թվականին ԱՄՆ-ում, արժանացել է «պլատինե» կարգավիճակ, վաճառվել է միևնույն թվականին թողարկված դեբյուտային Cassie ալբոմի ավելի քան 321 հազար օրինակ[1]։ 2008 թվականին Քեսսին նկարահանվել է «Քայլ առաջ 2. Փողոցներ» ֆիլմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասանդրա Վենտուրան ծնվել է Կոնեկտիկուտ նահանգի Նյու Լոնդոն քաղաքում։ Նրա հայրն ունի ֆիլիպինական արմատներ, իսկ մայրը՝ մեքսիկական։ Մանկուց Վենտուրան ստացել է պարի և վոկալի դասեր։ 14 տարեկանում սկսել է մոդելի կարիերան, 16 տարեկանում հայտնվել է Seventeen ամսագրի էջերում և դեռահասների հագուստի հանրահայտ գծի կատալոգում։ Դպրոցն ավարտելուց հետո Քեսսին տեղափոխվել է Նյու Յորք և սկսել է աշխատել Wilhelmina Models մոդելային գործակալությունում, ինչպես նաև սովորել է Բրոդվեյի պարի դպրոցում։ 2004 թվականի վերջին ծանոթացել է երաժշտական պրոդյուսեր Ռայան Լեսսիի հետ, որը Վենտուրային առաջարկել է աշխատել իր NextSelection լեյբլի հետ։

2006 թվականին Քեսսին թողարկել է իր դեբյուտային սինգլը՝ «Me & U», որը շատ արագ դարձել է ակումբային հիթ և նույն թվականի վերջին ստացել է «պլատինե» կարգավիճակ։ Դրանից հետո Լեսլին պայմանավորվել է Շոն Քոմսի հետ այն մասին, որ նրանց լեյբլները պիտի համատեղ հովանավորեն իրենց հովանավորյալի դեբյուտային ալբոմը։ Cassie անվանված ալբոմը ստեղծվել է փոփ երաժշտության, հիփ հոփի և ռիթմ ընդ բլյուզի համադրությամբ, որի մեջ ավելացվել ենֆիլիպինական ազգային երաժշտությունից և ռոք էլեմենտներ։ Ալբոմը թողարկվել է 2006 թվականի օգոստոսի 8-ին։ ԱՄՆ-ում վաճառվել է 321 հազար օրինակ և հիփ-հոփի և ռիթմ ընդ բլյուզի հիթ-շքերթում զբաղեցրել է երկրորդ, իսկ ընդհանուր հիթ-շքերթում չորրորդ տեղը[2]։

2008 թվականին հեռարձակվել է «Քայլ առաջ 2. Փողոցներ» ֆիլմը, որտեղ Քեսսին խաղացել է դերերից մեկը և որի համար ձայնագրել է սինգլ։ Նույն թվականին Ռայան Լեսլիի հետ ձայնագրել է երգ իր ալբոմի համար։ Դրանց միջև եղած ժամանակահատվածում Վենտուրայի երկրորդ ալբոմը ազդարարվել է առաջին ալբոմի թողարկումից հետո 2006 թվականին հեռու էր ավարտուն լինելուց։ Լոիրեր էին պտտվում այն մասին, որ Շոն Քոմսի լեյբլը՝ Bad Boys Records-ը, հրաժարվելու է երգչուհու հետ հետագա համագործակցությունից, սակայն Շոնը հերքել է այդ վարկածը ասելով, որ Քեսսին ամբողջ օրը ստուդիայում աշխատում է նոր ալբոմի վրա։ Բայց Քեսսիի և Լեսլիի համագործակցությունը դադարեցվել է։ Երգչուհու երկրորդ ալբոմի թողարկումը պիտի կայանար 2012 թվականին, սակայն այդպես էլ չի կայանում[3]։ 2012 թվականին Քեսսին աչքի է ընկել «King of Hearts» նոր մենակատարային սինգլով և Նիքի Մինաժի երկրորդ ալբոմի վերաթողարկման համար ձայնագրված «The Boys» սինգլում ունեցած մասնակցությամբ[4]։

2019 թվականի սեպտեմբերի 25-ին ամուսնացել է ֆիտնես-մարզիչ Ալեքս Փայնի հետ, ում հետ հանդիպում էր իրենց ամուսնությունից մեկ տարի առաջ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Diddy: Cassie CD Will Catch People 'Off Guard'» (անգլերեն)։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-06-ին։ Վերցված է 2012-01-04 
  2. «Cassie Chart History» (անգլերեն)։ Billboard։ Վերցված է 2012-01-04 
  3. «New Music: Cassie f/ Fabolous – ‘Radio’» (անգլերեն)։ Rap-Up.com։ 3 сентября 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-11-ին։ Վերցված է 2012-12-04 
  4. Katie Hasty. (18 октября 2012)։ «Nicki Minaj and Cassie's 'The Boys' bangs with loud sound and colors» (անգլերեն)։ Hitfix։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-11-ին։ Վերցված է 2012-12-04 
  5. Singer Cassie Ventura Marries Alex Fine: See Their Intimate Malibu Wedding

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]