Քեյթ Դուգլաս Ուիգեն
Քեյթ Դուգլաս Ուիգեն | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Kate Douglas Smith |
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1856[1][2][3][…] կամ 1859[4] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[5] |
Վախճանվել է | օգոստոսի 24, 1923[1][2][3][…] կամ 1923[4] |
Վախճանի վայր | Հարրոու, Միդլեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | South Buxton Cemetery[6] |
Մասնագիտություն | գրող, մանկագիր, ուսուցչուհի, վիպասան, երգիծաբան, ակնարկագիր, վիպասան և բանաստեղծուհի |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
![]() | |
![]() |
Քեյթ Դուգլաս Ուիգեն (անգլ.՝ Kate Douglas Wiggin, երկրորդ ամուսնությունից հետո՝ Riggs; սեպտեմբերի 28, 1856[1][2][3][…] կամ 1859[4], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[5] - օգոստոսի 24, 1923[1][2][3][…] կամ 1923[4], Հարրոու, Միդլեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ամերիկացի գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրել է պատմվածքներ և վիպակներ հիմնականում երեխաների կյանքի մասին։ Պատմվածքների, վիպակների գործողությունների մեծ մասը տեղի են ունենում ամերիկյան Ուիգեն նահանգում, գյուղական համայնքներում և ագարակներում։ Ուիգենը ստեղծում է օրինակելի, համերաշխ և ուրախ ընտանիքի իդեալը՝ չնայած աղքատությանը։ Ուիգենի ստեղծագործությունը չափազանց լավատեսական է և ներծծված բարեսիրտ հումորով։ Ուիգենի վիպակներից ամենահայտնին՝ «Ռեբեկան Սանիբրուք ագարակից»-ը (անգլ.՝ Rebecca of Sunnybrook Farm, 1903), բազմիցս վերահրատարակվել է Ամերիկայում և թարգմանվել մի շարք օտար լեզուներով։ Այդ պիեսի հիման վրա 1909 թվականին բեմադրվել է ներկայացում, իսկ ավելի ուշ նկարահանվել են մի շարք գեղարվեստական ֆիլմեր։ Ուիգենի սիրելի թեման որբերի ընկերությունն է միմյանց հետ, մեծահասակներին աշխատանքում օգնելու նրանց ջանքերը։
Նկարագրելով ժամանակակից ընտանիքի կենցաղը՝ Ուիգենը ոչ միայն չի քննադատել իրականությունը, այլև իդեալականացրել է այն։ Ըստ Ուիգենի՝ աղքատների բոլոր դժբախտությունները տեղի են ունենում իրենց թերությունների պատճառով։ Ուիգենը նրանց կոչ է անում պահպանել սոցիալական խաղաղություն և բավարարվել եղածով։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թիմի արկածները / Թրգմ.՝ Ե. Բեր. — Սանկտ-Պետերբուրգ: ամսագիր «Всходы», 1897; 1905.
- Երեք փախստականները կամ ուրախ գետակը. — М.: Հրտրկ.՝ Ի. Ի. Գորբունովա-Պոսադովա, 1907.
- Ֆ. Տ. Կուպեր Some American story Tellers. — Նյու Յորք, 1911.
- Կ. Դ. Ուիգեն Հիշողության իմ պարտեզը. — Բոստոն, 1923.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio database (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Notable Women of Pennsylvania — Penn Press, 1942. — doi:10.9783/9781512814477
- ↑ 5,0 5,1 5,2 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Kate_Douglas_Wiggin
- ↑ Find A Grave — 1996.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսերեն հոդվածում, որից թարգմանվել է սույն հոդվածը, օգտագործվել է 1929-1939 թվականների գրական հանրագիտարանից մի տեքստ, որը հանրային սեփականություն է համարվում, քանի որ այն հրապարակվել է անանուն և հեղինակի անունը հայտնի չի դարձել մինչև 1992 թվականի հունվարի 1-ը։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուիգենի ստեղծագործությունները (անգլ.)
|
- Սեպտեմբերի 28 ծնունդներ
- 1856 ծնունդներ
- 1859 ծնունդներ
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Օգոստոսի 24 մահեր
- 1923 մահեր
- Անգլիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի մանկագիրներ
- 19-րդ դարի ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի կին վիպասաններ
- Ամերիկացի մանկավարժներ