Քեմբելթաուն
Քաղաք | ||
---|---|---|
Քեմբելթաուն | ||
գաել.՝ Ceann Loch Chille Chiarain[1] անգլ.՝ Campbeltown | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
Մարզ | Արգայլ և Բյուտ | |
Համայնք | Արգայլ ընդ Բյութ | |
Խոսվող լեզուներ | շոտլանդերեն | |
Բնակչություն | 4,852 մարդ (2011[2]) | |
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | |
Փոստային ինդեքս | PA28 | |
Փոստային դասիչ | PA28 | |
Պաշտոնական կայք | campbeltown.info(անգլ.) | |
| ||
Քեմբելթաուն (գաել.՝ Ceann Loch Chille Chiarain կամ Ceann Locha), քաղաք և նախկին թագավորական ինքնավար ավան Շոտլանդիայի Արգայլ և Բյուտի մարզում՝ Կինթայր թերակղզու Քեմբելթաուն ծովախորշում։ Ի սկզբանե հայտնի է եղել, որպես «Կինլոխկիլկեռան», վերանվանվել է 17-րդ դարում և կոչվել Քեմբելի քաղաք (անգլ.՝ Campbell's Town)՝ ի պատիվ Արգայլի IX կոմս Արչիբալդ Քեմբելի, որին շնորհվել էր այս տարածքը 1667 թվականին[3]։ Քաղաքը շատ արագ դարձավ նավաշինության և շոտլանդական վիսկիի կարևորագույն կենտրոն և ծանրաբեռնված ձկնորսական նավահանգիստ։
Վիսկի
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեմբելթաունը Շոտլանդիայի վիսկիի արտադրության հինգ կարևորագույն շրջաններից մեկն է, որը մյուս շրջաններից տարբերվում է ածիկի հիմքով վիսկիի պատրաստման տեխնոլոգիայով։ Քեմբելթաունը մի ժամանակ ուներ թորման երեսուն արտադրամաս և հռչակվել էր «վիսկիի համաշխարհային մայրաքաղաք»։ Այնուամենայնիվ, առավելապես քանակի և ոչ թե որակի վրա կենտրոնանալը, ինչպես նաև Միացյալ Նահանգների արգելքը արտադրանքի նկատմամբ և Մեծ ճգնաժամը պատճառ դարձան, որ մի շարք արտադրամասեր փակվեն։ Այսօր Քեմբելթաունում գործում են ընդամենը երեք ակտիվ թորման արտադրամասեր՝ «Գլեն Սքոտիան», «Գլենգիլը» և «Սփրինգբանկը»[4][5][6][7]: Հանրածանոթ «Campbeltown Loch, I wish you were whisky» (Քեմբելթաուն լոք, երանի դու վիսկի լինեիր) ժողովրդական երգը հիմնված է այս արդյունաբերության մեջ քաղաքի ունեցած դերի վրա։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեմբելթաունում կան A կատեգորիայի ցուցակագրված մի շարք կառույցներ։
Քեմբելթաունը հայտնի է հատկապես թանգարաններով և մշակութային ժառանգության կենտրոններով։ Ազգային թանգարանն ունի քաղաքի անցյալը ներկայացնող բազմազան ցուցանմուշների հավաքածուներ, ինչպես նաև նախապատմական ժամանակներին վերաբերող բրածո առարկաներ՝ կացիններ, զարդեր, սանրեր, որոնք գտնվել են Կինթայր թերակղզու տարբեր շրջաններից։ 19-րդ դարի այս կառույցում, որը կառուցել է Ջոն Ջեյմս Բարնեթը, նաև տեղավորված է Քեմբելթաունի գրադարանը, որը առանձին սրահներ ունի նվիրված Կինթայրի նշանավոր մարդկանց, որոնցից են Վիլյամ Մաք Թագարտը և Վիլյամ Մաքինոնը[8]։ Թանգարանի շենքի մոտ է գտնվում Քեմբելթաունի կինոթատրոնը՝ այսպես կոչված «Wee Picture House»-ը, որը տեղակայված է «Գլազգոյի դպրոցին» պատկանող մի շենքում և թվագրվում է 1913 թվականին։ Կինոթատրոնը համարվում է Շոտլանդիայի ամենահին շենքը, որ կառուցվել է կոնկրետ կինոթատրոն դարձնելու նպատակով[9]։ Այս շենքերը, ինչպես նաև 14-րդ դարի կելտական խաչի հուշարձանը, գտնվում են քաղաքի նույն շրջանում[10][11]։ Նախքան քաղաքի հիմնադրումը Կիարան անունով սուրբը ապրել է այս տարածքում։ Քաղաքի մոտակայքում՝ Դավաար կղզում է գտնվում սրբի անունը կրող քարանձավը, ուր այցելում են ուխտագնացներն ու զբոսաշրջիկները՝ տեսնելու 19-րդ դարի խաչելության նկարը։ Քեմբելթաունը հյուրընկալում է նաև ամենամյա «Կինթայրի երաժշտական փառատոնը», որտեղ հանդես են գալիս ինչպես տեղական խոստումնալից խմբեր, այնպես էլ արդեն իսկ հայտնի երաժիշտ-կատարողներից բաղկացած խմբեր՝ «Դիքն Բլու», «Սթրանգլերս» և «Այդլուայլդ»[12]։ Վերջերս քաղաքում կազմակերպվում է նաև «Կինթայրի երգահանների փառատոնը», որը նպատակ ունի զարգացնելու տեղական երաժշտությունը։ Փառատոնը տեղի է ունենում յուրաքանչյուր մայիս ամսվա վերջին հանգստյան օրերին և բաց է երաժշտությամբ հետաքրքրվող յուրաքանչյուր մարդու առաջ։ 2006 թվականի հունիսի 16-ին Շոտլանդիայի առաջին նախարար Ջեկ Մաք Քոնելը ժամանեց Քեմբելթաուն՝ ներկա գտնվելու քաղաքի նոր Ակվալիբրիումի (ջրաշխարհ) հանդիսավոր բացմանը, որը փոխարինելու էր յոթ տարի առաջ փակված Քեմբելթաունի լողավազանին։ Ակվալիբրիումում են գտնվում Քեմբելթաունի գրադարանը՝ որն այստեղ է տեղափոխվել թանգարանի շենքից, լողավազան, մարզադահլիճ, համագումարների դահլիճ և «Mussel Ebb» սրճարանը։ «Կինթայր կամանախդը» տեղական հոկեյի թիմ է, որը պատկանում է Կամանախդ ասոցիացիային։ «Արգայլ FM»-ը տեղական ռադիոկայան է` հիմնված Քեմբելթաունում և ռադիոհաղորդումներ է հեռարձակում 106.5, 107.1 և 107.7 հաճախություններով։ 2012 թվականի մայիսին Քեմբելթաունը ընդգրկվեց Շոտլանդիայի գյուղատնտեսական քոլեջի հրապարակած «Շոտլանդիայի ամենախոցելի ճգնաժամային բնակավայրերի ցանկում»։ Խոցելիության ցանկում ընդգրկված են 90 բնակավայրեր՝ ըստ տնտեսական և սոցիալական փոփոխությունների հետ կապված գործոնների[13][14]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեմբելթաունի մոտակայքում է գտնվում Քեմբելթաունի օդանավակայանը, որը կանոնավոր չվերթներ է կատարում դեպի Գլազգոյի օդանավակայան և հակառակ ուղղություններով[15] բոլոր աշխատանքային օրերին, իսկ ամռանը՝ երբեմն նաև կիրակի օրերին։ Քեմբելթաուն քաղաքը Մեծ Բրիտանիա կղզու ամենաարևմտյան քաղաքն է։ Քաղաքն ունի փոքր բնակչություն, որը թվաքանակով ավելի շատ համապատասխանում է մեծ գյուղի, սակայն քաղաքի կարգավիճակ է ստացել նավահանգստի և կենտրոնական փողոցների խիտ ցանցի շնորհիվ։ Երկար թերակղզու ծայրին գտնվելու պատճառով մայրուղային երթևեկությունը շատ ժամանակատար է, այդ պատճառով քաղաքն օգտվում է ավելի շատ ջրային և օդային տրանսպորտի միջոցներից։ Այնուամենայնիվ, քաղաքը Շոտլանդիայի մյուս բնակավայրերի հետ կապված է նաև A83 մայրուղով՝ դեպի Թարբերտ, իսկ Թարբերտից Գլազգո՝ A82 մայրուղով։ Ավտոբուսային ծառայությունն իրականացնում է «Ուեսթ Քոսթ Մոթորսը» (West Coast Motors):
«Կինթայր Էքսպրեսի» լաստանավերը Քեմբելթաունը կապում են Հյուսիսային Իռլանդիայի Բալիքասլ քաղաքի հետ[16]։ Նախկին ծառայությունը կասեցվել էր 2002 թվականի հունիսին, իսկ նրան փոխարինած նոր ծառայությունը 2011 թվականից ի վեր կանոնավոր ուղևորափոխադրումներ է կատարում դեպի Բալիքասլ՝ ամռանը բոլոր աշխատանքային օրերին, իսկ ձմռանը՝ միայն երկուշաբթի և ուրբաթ։
2006 թվականից «Կինթայր Էքսպրեսը» իրականացնում էր ուղևորափոխադրումներ Քեմբելթաունի և Թրունի միջև, յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ։ Հանդարտ եղանակին ուղևորափոխադրումը տևում է մեկ ժամ։ 2007 թվականից հետո այս երթուղին այլևս չի գործել, թեև նավը կարող էր ձեռք բերել մասնավոր արտոնագիր[16]։ 2013 թվականից «Կալեդոնյան Մաք Բրեյնը» յուրաքանչյուր շաբաթ ուղևորափոխադրումներ է իրականացնում դեպի Արդրոսան՝ Ֆյորտ-օֆ-Կլայդի միջով[17]։ 1794 թվականից մինչև 1880-ական թվականները Քեմբելթաունը ջրանցքով կապված էր Մաչրիհանիշի հետ, այնուհետև ջրանցքը փոխարինվեց թեթև երկաթուղով, որն էլ փակվեց 1932 թվականին։ Երկաթուղին, որը կառուցվել էր Մաչրիհանիշի ածխահանքերի արդյունահանման նպատակով, մեկնում էր Քեմբելթաունի երկաթուղային կայարանից դեպի Մաչրիհանիշի կայարան։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես Շոտլանդիայի մնացած մասերը, Քեմբելթաունը ևս ենթարկվում է ծովային կլիմայի ազդեցությանը՝ զով ամառներով և մեղմ ձմեռներով։ Ամենամոտ պաշտոնական օթերևութաբանական կայանը, որտեղից հասանելի են ամենօրյա դիտարկումներ, գտնվում է Քեմբելթաունի օդանավակայանում՝ քաղաքի կենտրոնից մոտավորապես 3կմ հեռու։ Վերջերս գրանցված ամենացածր ջերմաստիճանը եղել է 2010 թվականի դեկտեմբերին՝ -12.9 °C[18]:
Քեմբելթաունի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 7.8 (46) |
7.8 (46) |
9.2 (48.6) |
11.1 (52) |
13.9 (57) |
15.9 (60.6) |
17.4 (63.3) |
17.5 (63.5) |
15.9 (60.6) |
13.0 (55.4) |
10.2 (50.4) |
8.3 (46.9) |
12.4 (54.3) |
Միջին ցածր °C (°F) | 2.6 (36.7) |
2.4 (36.3) |
3.3 (37.9) |
4.4 (39.9) |
6.8 (44.2) |
9.4 (48.9) |
11.3 (52.3) |
11.4 (52.5) |
9.9 (49.8) |
7.6 (45.7) |
5.0 (41) |
2.9 (37.2) |
6.4 (43.5) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 128.5 (5.059) |
91.8 (3.614) |
105.7 (4.161) |
75.0 (2.953) |
63.4 (2.496) |
73.0 (2.874) |
77.6 (3.055) |
94.5 (3.72) |
108.6 (4.276) |
143.8 (5.661) |
134.9 (5.311) |
129.3 (5.091) |
1226,2 (48,276) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) | 17.7 | 13.9 | 16.0 | 12.2 | 12.2 | 11.5 | 13.0 | 14.0 | 15.0 | 17.8 | 17.8 | 16.7 | 177.7 |
Միջին ամսական արևային ժամ | 47.8 | 75.1 | 101.6 | 163.4 | 214.8 | 181.1 | 157.7 | 159.7 | 126.8 | 87.1 | 54.7 | 42.8 | 1412,5 |
աղբյուր: Met Office[19] |
Լեզու
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեմբելթաունը Շոտլանդիայի այն եզակի քաղաքներից է, որտեղ շոտլանդերենն ավելի գերակա դիրք ունի, քան տարածված գելական շոտլանդերենը։ Սա արդյունք է այն բանի, որ 17-րդ դարում տարածքում բնակություն հաստատեցին շոտլանդական Լոլանդսից (Scottish Lowlands) եկած վաճառականները և հողագործները։ Այն գերակշռող խոսվածքը, որ Լոլանդի շոտլանդացիներն ունեին, օգտագործվում է նաև այսօր և դա շոտլանդական անգլերենի բարբառի մի ձև է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեմբելթաուն | ||||||||||||
|
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեմբելթաունի քույր քաղաքն է
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ainmean-Àite na h-Alba - Gaelic Place-Names of Scotland - Database». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Scotland's Census 2011 - National Records of Scotland, Table QS103SC - Age by single year». Scotland's Census Results Online. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
- ↑ "Campbeltown" in A Dictionary of British Place-Names, A. D. Mills, Oxford University Press, 2003. Oxford Reference Online. Oxford University Press. University of Hull. 12 December 2009
- ↑ «The World of Scotch Whisky» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ The Five Single Malt Regions of Scotland
- ↑ D8. «Scotch Whisky Association - Whisky Regions & Tours». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Stirk, David (2005 թ․ հունվարի 1). The Distilleries of Campbeltown: The Rise and Fall of the Whisky Capital of the World. Angels' Share – via Google Books.
- ↑ «ST JOHN STREET AND HALL STREET, PUBLIC LIBRARY AND MUSEUM, WITH LIBRARIAN'S HOUSE, GARDEN, RAILINGS, GATES, AND GATEPIERS». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «HALL STREET, THE PICTURE HOUSE». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Campbeltown Cross». Kintyremag.co.uk. 1950 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Campbeltown Cross,Hall Street». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Mull of Kintyre Music Festival». Mokfest.com. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «BBC News - 'Vulnerable' Scottish rural towns listed». Bbc.co.uk. 2012 թ․ մայիսի 28. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Revealed: our rural towns on the brink». The Scotsman. 2012 թ․ մայիսի 12. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Flybe timetable: flight from Campbelltown Airport». Flybe. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ 16,0 16,1 Plan B - The Creative Edge. «Kintyre Express». Kintyre Express. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «New ferry link for Campbeltown». Caledonian MacBrayne. 2013 թ․ ապրիլի 15. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «2010 minimum». UKMO.
- ↑ «Machrihanish Climate period: 1981-2010». Met Office. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Come to Campbeltown Արխիվացված 2016-10-11 Wayback Machine
- Campbeltown Website
- Campbeltown Independent Travel and Visitor Information Արխիվացված 2018-04-12 Wayback Machine
- Campbeltown Courier - source for local news
- Mull Of Kintyre Music Festival- official site
- Kintyre Songwriters Festival- official site
- The Picture House
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեմբելթաուն» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի հուլիսի 15-ի օրվա հոդված: |