Թարբերտ ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Թարբերտ ամրոց
Tarbert Castle 21 09 2013.jpg
Տեսակ դղյակ
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կոորդինատներ: 55°51′48.960000099993″ հս․ լ. 5°24′30.996000100001″ ամ. ե. / 55.86360000002777326° հս․. լ. 5.40861000002777814° ավ. ե. / 55.86360000002777326; 5.40861000002777814
Tarbert Castle Վիքիպահեստում
Թարբերտ ամրոցը 2008 թ. մինչև վերականգնման աշխատանքները

Թարբերտ ամրոց, (անգլ.՝ Tarbert Castle), ամրոց, որը գտնվում է Շոտլանդիայի Արգայլ և Բյուտ շրջանում, Իսթ Լոխ Թարբերտի հարավային ափին, Կինթայր թերակղզու հյուսիսային ծայրին: Միջնադարում Թարբերտ ամրոցը թագավորական ռազմավարական ամրոց էր և Թարբերտի երեք ամրոցներից մեկը: Ամրոցը ուղղված է նավահանգստին և չնայած կառույցը թվագրվում է 14-րդ դարից ավելի վաղ ժամանակաշրջանին, ամրոցի աշտարակը կառուցվել է 1494 թվականին և կապված է Շոտլանդիայի Ջեյմս IV թագավորի՝ արևմտյան Հայլանդս կատարած այցի հետ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

712 թվականին Կենել Լոուրենի և Դել Ռիատայի թագավոր Սելբախ մաք Ֆերչեյրը հրդեհեց ամրոցը, իսկ 731 թվականին ամրոցն այրելու հրաման արձակեց նրա որդին՝ Դունգալ մաք Սելբախը[1]:

1292 թվականին Անգլիայի թագավոր Էդուարդ II-ը ամրոցի վերահսկողությունը հանձնեց Շոտլանդիայի Ջոն II Բալիոլցի արքային: 13-րդ դարում Թարբերտը ամրացվեց. 1320-ական թվականներին Ռոբերտ Բրյուսը կառուցեց ամրոցի արտաքին մուտքը և աշտարակները՝ կղզիների լորդերի հարձակումներից այն պաշտպանելու համար: 16-րդ դարում ամրոցի աշտարակներին ավելացվեց դիտակետը, որն այսօր ամրոցից մնացած ամենանշանակալից կառույցն է: Ամրոցը գտնվում է համանուն գյուղից ավելի բարձր դիրքում, որտեղից երևում է ամբողջ Ֆյորտ-օֆ-Կլայդ ծովածոցը և Լոխ Ֆայնը: Երբ 1494 թվականին Շոտլանդիայի Ջեյմս IV արքան արշավանք ձեռնարկեց կղզիների լորդերի իշխանությունը վերացնելու համար, Այլիի կոմս Ջոն ՄաքԴոնալդից խլեց ամրոցը: 1687 թվականին ամրոցը ևս մեկ ռազմական ընդհարման մեջ հայտնվեց, երբ Սքիփնեսի տերը՝ Ուոլտեր Քեմբլը նվաճեց Թարբերտը որպես ամրոց-հենարան Արգայլի 9-րդ կոմս Արչիբալդ Քեմբլի համար՝ Անգլիայում սկիզբ առած Արևմուտքի ապստամբության գործողություններին աջակցելու համար:

Ներկայումս կանգուն են միայն ամրոցի մեկ-երկու պատեր, որոնք սակայն, համարվում են անկայուն: Ամրոցի դիրքը շատ նպաստավոր է՝ ջրային տարածքների մերձավորության շնորհիվ:

Ամրոցի կառավարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոն դե Լեյնի, 1326 թվական[2]
  • Չարլզ Մաք Ալիստեր, 1481 թվական

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Annals of Ulster AD 431-1201 (vols. 1 and 2)։ 2009 
  2. «The MacMillans in Knapdale»։ 2009։ Վերցված է 2009-07-15