Սքիփնեսի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սքիփնեսի ամրոց
Նկարագրություն
ՏեսակԱսպետական աշտարակ
Վարչական միավորԱրգայլ ընդ Բյութ
Երկիր Միացյալ Թագավորություն
Ընթացիկ
սեփականատեր
Clan Sweeney?
Քարտեզ
Քարտեզ
 Skipness Castle Վիքիպահեստում

Սքիփնեսի ամրոց, ամրոց Միացյալ Թագավորությունում, Շոտլանդիայի Կինթայր թերակղզու վրա, Սքիփնես գյուղի մոտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան Սքիփնես ամրոցից

Ամրոցի գլխավոր շենքը կառուցվել է XIII դարում Քլեն Սուինիի կողմից։ Հետագա՝ 13-րդ, 14-րդ և 16-րդ դարերում ամրոցին ավելացվել են այլ ամրություններ և օժանդակ շինություններ։ 1494 թվականին՝ Շոտլանդիայի Ջեյմս IV թագավորի օրոք, ամրոցում տեղակայված էին թագավորական կայազոր՝ կղզիների վրա Շոտլանդիայի վերահսկողությունը ապահովելու նպատակով։ 1511 թվականին Արչիբալդ Քեմբելը՝ Արգայլի 2-րդ կոմսը, Սքիփնեսը նվիրեց իր կրտսեր որդուն՝ Արչիբալդ Քեմբելին[1]։ Հետագայում նա ամուսնացավ Լեդի Գլամզի՝ Ջենեթ Դուգլասի հետ։ Վերջինիս դավաճանության և կախարդության մեջ կասկածելու մեղադրանքով, ամուսիններին ձերբակալում և նետում են Էդինբուրգ ամրոցի բանտ, որտեղ էլ փախուստի անհաջող փորձի ժամանակ Արչիբալդ Քեմբելը սպանվում է։ Երեք թագավորությունների պատերազմի տարիներին, 1646 թվականին, ամրոցը պաշարվում է Ալասդեր Մաք Քոլայի ուժերի կողմից։ Պաշարման ընթացքում, 1646 թվականի օգոստոսին, զոհվում է Ալասդերի եղբայրը՝ Գիլիսբիգ Մաք Քոլան[2]։ 17-րդ դարում ամրոցը լքվում է։

Ամրոցի ուրվականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասում են, որ Սքիփնեսի ամրոցի շրջակայքում թափառում է Սքիփնեսի լեդի Գրինի ուրվականը[3]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Geoffrey Stell: Dunstaffnage and the castles of Argyll. Historic Scotland, Edinburgh, 1994, Nachdruck 1996. ISBN 0-7480-0481-5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Castle Skipness». 2009. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 11-ին.
  2. «MacDonalds Carolingian Era». 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 11-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքիփնեսի ամրոց» հոդվածին։