Երեք թագավորությունների պատերազմ, հաճախ հայտնի որպես Բրիտանական քաղաքացիական պատերազմներ, մի շարք հակամարտություններ, որոնք տեղի են ունեցել Անգլիայի, Իռլանդիայի և Շոտլանդիայի թագավորություններում 1639-ից 1651 թվականներին։ Անգլիայի քաղաքացիական պատերազմը նույնպես այս հակամարտությունների շարքին էր պատկանում, ինչի արդյունքում 1649 թվականին Անգլիայի խորհրդարանի կողմից գահընկեց արվեց միապետ Չարլզ I Ստյուարտը։
Պատմաբանները այս հակամարտությունների մեջ հաճախ ներառում են 1650-ականներին հաջորդած ապստամբությունները և հակամարտությունները, որոնք շարունակվեցին մինչև 1660 թվականը Ստյուարտների վերականգնումը և որոշ դեպքերում ներառվում է Թոմաս Վենների ապստամբությունը հաջորդ տարի։ Պատերազմները արդյունք էին կրոնական և քաղաքացիական խնդիրների։ Կրոնական խնդիրներից էր, որ միապետն ինքն էր որոշում կրոնական դավանանքի հարցերը, իսկ քաղաքացիները ցանկանում էին ազատ հավատքի իրավունք։ Քաղաքական խնդիրներից էր միապետի իշխանության մի մասի փոխանցումը խորհրդարանին։
Պատերազմներում կային նաև ազգամիջյան հակամարտությունների տարրեր, քանի որ Իռլանդիան և Շոտլանդիան պայքարում էին Անգլիայի վերահսկողության դեմ Երեք թագավորությունների ներսում։ Խորհրդարանական Անգլիայի հաղթանակը (Օլիվեր Կրոմվելի և նրա բանակի գլխավորությամբ), թագավորի վտարումը օգնեց հիմք դնել ապագա Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի, քանի որ սահմանադրական միապետության իշխանությունը փոխանցվեց խորհրդարանին։
Gentles, Ian (2007), «The English Revolution and the Wars in the Three Kingdoms, 1638–1652», in Scott, H. M.; Collins, B. W., Modern Wars in Perspective, Harlow, UK: Pearson Longman