Սովորել և աշխատել է Միրաք Նաղաշի պալատական արվեստանոցում։ 1510-ին տեղափոխվել է Թավրիզ, 1522-ին՝ գլխավորել շահի արվեստանոցը։ Մնալով միջնադարյան մանրանկարչությանը հատուկ պայմանականության սահմաններում` մարդ և բնություն պատկերելիս ելնում էր կենդանի դիտարկումներից՝ դրանք մարմնավորելով այնպես ուժեղ ու համոզիչ, որ մինչ այդ հայտնի չէր արլ․ մանրանկարչությանը։ Նրա գործերը աչքի են ընկնում նուրբ, արտահայտիչ գծանկարով, հարուստ գունաշարով, մարդկային շարժումների բազմազանությամբ։ Լավագույն գործերից են՝ Սաադիի «Բուստան»-ի (1488, Եգիպտոսի ազգային գրադարան, Կահիրե), Նիզամիի «Խամսե»-ի (1490-ական թթ․, Բրիտանական թանգարան, Լոնդոն) և Լենինգրադի Մ․ Ե․ Սալտիկով–Շչեդրինի անվ․ հանրային գրադարանի մանրանկարները, Սուլթան Հուսեյնի (XV դ․ վերջ, Ֆ․ Մարտինի հավաքածու, Ստոկհոլմ) և Շեյբանիխանի (մոտ 1507, մասնավոր հավաքածու, ԱՄՆ) դիմանկարները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 383)։