Քելի Բերգլունդ
Քելի Բերգլունդ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 9, 1996 (27 տարեկան) |
Ծննդավայր | Moorpark, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Moorpark High School? |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և մոդել |
![]() |
Քելի Բերգլունդ (անգլ.՝ Kelli Berglund, փետրվարի 9, 1996, Moorpark, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][2]), ամերիկացի դերասանուհի[3]։
Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերգլունդը ծնվել և մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Մուրպարկ քաղաքում, որտեղ շարունակել է ապրել ծնողների՝ Մարկ և Միշել Բերգլունդների ու կրտսեր քրոջ՝ Կիրոյի հետ։ Ավարտել է Մուրպարկի միջնակարգ դպրոցի անկախ ուսումնական ծրագիրը։ Ազատ ժամանակ զբաղվել է լողով և լուսանկարչությամբ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերգլունդն երիտասարդ հասակում իր կարիերան սկսել է TLC-ի «Հիփ-հոփ Հարրի» շոուում խաղացած դերով։ Այնուհետև նկարահանվել է «Դու ավելի խելացի ես, քան 5-րդ դասարանցին» և «Ամերիկայի նոր պրոդյուսեր» ծրագրերում։ Նաև նկարահանվել է «Առայժմ, Բենջամին» ֆիլմում։ Բացի այդ, նկարահանվել է Old Navy, Hyundai, Bratz, McDonald's, Mattel և այլ գովազդներում։ Քելին արժանացել է բազմաթիվ մրցանակների պարի ոլորտում։ Նրա սիրած ոճը բալետի և ջազի խառնուրդ է[4][5]։
2012-2016 թվականներին Disney հեռուստաալիքի «Փորձային» կատակերգական սերիալում խաղացել է Բրիի՝ չափազանց շփվող սուպերարագընթաց բիոնիկ սուպերմենի գերհագեցած դերը[6][7]։
2013 թվականին Բերգլունդը «Հարվածի մեջ» սերիալում խաղացել է հրաշամանուկ և կարատեիստ Սլոան Ջենինգս դերը[8]։ 2013 թվականի կեսերին սկսել է աշխատել Disney հեռուստաալիքի «Ինչպես ստեղծել իդեալական տղա» ֆիլմի վրա, որում այնուհետև խաղացել է Մեյ Հարթլիի՝ գլխավոր հերոսուհու դերը, որն իր լավագույն ընկերուհու հետ մշակել է իդեալական տղայի ստեղծման պլանը[9][10]։
2016 թվականին NBC-ի «Բազմագույն Սուրբ Դոլի Պարթոն։ Սիրո շրջան» հեռուստաֆիլմում խաղացել է Ուիլադին Պարթոն դերը[11]։ Նույն թվականին խաղացել է նախկին մարմնամարզուհու հետ, որը սպորտ է վերադարձել Ավստրալիա տեղափոխվելուց հետո՝ «Բարձրացնել շերտաձողիկը» ֆիլմում[12]։ 2018 թվականին Բերգլունդը նկարահանվել է «Ոսկու որոնումներում» ֆիլմում՝ նվիրված չիրլիդինգին, որի գործողությունը տեղի է ունեցել Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում[13]։
2018 թվականի հունիսին Քելին ստացել է «Իսկ հիմա՝ ապոկալիպսիս» հեռուստասերիալի Կարլի գլխավոր դերը[14]։ 2019 թվականին Բերգլունդը «Կենդանիների թագավորություն» դրամատիկ հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում ստացել է Օլիվիայի դերը[15]։ Նաև 2020 թվականի Netflix-ի «Հելոուին Հյուբի» կատակերգական ֆիլմում խաղացել է երկրորդական դեր[16]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին հարաբերություններ է ունեցել դերասան Ստերլինգ Բոմոնտի հետ։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2006 | Առայժմ, Բենջամին | հյուր | |
2006-2008 | Հիփ-հոփ Հարրի | ինքն իր դերում | |
2012-2016 | Փորձային | Բրի | |
2013 | Հարվածի մեջ | Սլոան | |
2014 | Ինչպես ստեղծել իդեալական տղա | Մայե | |
2015 | Մեկ գիշեր | Ռեյչել | |
2016 | Բարձրացնել շերտաձողիկը | Քելի | |
2016 | Բազմագույն Սուրբ Դոլի Պարթոն։ Սիրո շրջան | Ուիլադին | |
2017 | Գիշերային հերթափոխ | Սոֆիա | |
2018 | Գնում եմ ոսկու հետևից | Էմմա | |
2019 | Իսկ հիմա` ապոկալիպսիս | Կարլի | գլխավոր դեր |
2019 | Կենդանիների թագավորություն | Օլիվիա | |
2020 | Հելոուին Հյուբի | Բիլլի Այլիշ | |
2021 | Չերրի | Մեդիսոն Կովալսկի | ֆիլմ[17] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Kelli Berglund (February 9, 2015)։ «Kelli Berglund on Twitter: "'tis my birthday selfie. | #19"»։ Twitter.com։ Վերցված է 2016-09-10
- ↑ RADIO DISNEY (February 9, 2015)։ «RADIO DISNEY on Twitter: "Happy Birthday @kelliberglund!"»։ Twitter.com։ Վերցված է 2016-09-10
- ↑ «"Check out our list of talented "triple threats" for theatrical film & TV, commercial, dance and stage!"»։ Morezap։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-18-ին։ Վերցված է 2012-06-22
- ↑ «EXCLUSIVE: Lab Rats' Kelli Berglund's "My Life"!»։ bopandtigerbeat։ Արխիվացված է օրիգինալից June 18, 2012-ին։ Վերցված է 2012-06-22
- ↑ «Kelli Berglund»։ Disney XD Press։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-09-ին։ Վերցված է 2015-07-30
- ↑ Bentley Amy (February 8, 2012)։ «Moorpark teen lands role in Disney XD series»։ Ventura County Star։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-30-ին։ Վերցված է 2012-06-22
- ↑ Lowry Brian (February 23, 2012)։ «Lab Rats»։ Variety։ Վերցված է 2020-01-12
- ↑ «'Lab Rats' Kelli Berglund Guest Stars on Disney XD's Kickin' It»։ Fanlala։ September 20, 2013։ Արխիվացված է օրիգինալից November 2, 2013-ին։ Վերցված է 2013-12-16
- ↑ Ng Philiana (July 31, 2013)։ «'A.N.T. Farm,' 'Lab Rats' Stars to Topline Disney Channel TV Movie»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2015-09-05
- ↑ «China Anne McClain, Kelli Berglund & Ashley Argota Starring in Disney Channel Original Movie "How to Build a Better Boy"» (Press release)։ Shineon Media։ August 1, 2013։ Վերցված է 2013-09-06
- ↑ Wagmeister Elizabeth (June 28, 2016)։ «Disney Star Kelli Berglund Joins NBC's Dolly Parton's Christmas of Many Colors: Circle of Love (Exclusive)»։ Variety։ Վերցված է 2016-11-15
- ↑ Ibrahim Banu (June 14, 2016)։ «Why "Raising the Bar" is a must-see film this summer»։ AOL։ Վերցված է 2017-08-10
- ↑ Byrnes Paul (February 28, 2018)։ «Going for Gold review: you'll cheer when it's over»։ The Sydney Morning Herald։ Վերցված է 2020-01-12
- ↑ Hipes Patrick (June 7, 2018)։ «'Now Apocalypse': Kelli Berglund, Beau Mirchoff, Roxane Mesquida Join Starz's Coming-Of-Age Comedy»։ Deadline Hollywood։ Վերցված է 2020-01-11
- ↑ Petski Denise (February 19, 2019)։ «Kelli Berglund Joins 'Animal Kingdom'; C. Thomas Howell Books 'The Terror'»։ Deadline Hollywood։ Վերցված է 2020-01-11
- ↑ N'Duka Amanda (July 22, 2019)։ «Adam Sandler Sets Next Netflix Comedy With All-Star Cast Including Kevin James, Julie Bowen, Maya Rudolph & Many More»։ Deadline Hollywood։ Վերցված է 2020-01-11
- ↑ Jackson Angelique (September 25, 2020)։ «Apple Lands Anthony and Joe Russo's 'Cherry,' Starring Tom Holland and Ciara Bravo»։ Variety։ Վերցված է 2020-12-11
|