Չերրի (ֆիլմ)
Չերրի անգլ.՝ Cherry | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | քրեական |
Հիմք | Cherry? |
Թվական | 2021 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Էնթոնի Ռուսո և Ջո Ռուսո |
Սցենարի հեղինակ | Angela Russo-Otstot? և Ջեսիկա Գոլդբերգ |
Դերակատարներ | Թոմ Հոլանդ և Բրավո Սիերա |
Օպերատոր | Նյուտոն Թոմաս Սիգել |
Երաժշտություն | Հենրի Ջեքման |
Մոնտաժ | Ջեֆ Գրոթ |
Պատմվածքի վայր | Քլիվլենդ |
Տևողություն | 142 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Չերրի» (անգլ.՝ Cherry), ամերիկացի ռեժիսորներ Էնթոնիի և Ջո Ռուսոյի առաջիկա քրեական դրամատիկ կինոնկարը՝ Ջեսիկա Գոլդբերգի և Անժելա Ռուսոյի սցենարով, որը հիմնված է պաշտոնաթող բանակային բժիշկ Նիկո Ուոքերի համանուն ինքնակենսագրական վեպի վրա։ Ֆիլմի գլխավոր դերերը կատարել են Թոմ Հոլանդը և Սիերա Բրավոն[1]։
«Չերրիի» թողարկումը կինոթատրոններում նախատեսված է 2021 թվականի փետրվարի 26-ին և Apple TV-ում՝ 2021 թվականի մարտի 12-ին[2]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանակային բժիշկ Նիկո Ուոքերը Իրաքից վերադարձել է հետտրավմատիկ խանգառումով։ Պատերազմի մասին ծանր հիշողությունների հետ համակերպվելու փորձի ժամանակ նա սկսում է չարաշահել օպիատներով և, ի վերջո, իր կախվածությունը պահպանելու համար, սկսում է բանկեր թալանել։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թոմ Հոլանդ՝ Չերրի[3], գրքի հեղինակ՝ Նիկո Ուոքերի կերպարը[4]
- Սիերա Բրավո՝ Էմիլի
- Ջեք Ռեյնոր՝ Ռոյ
- Բիլ Սկարսգարդ
- Մայքլ Ռիսպոլի
- Ջեֆ Ուոլբերգ
- Ֆորեսթ Գուդլաք
- Մայքլ Գանդոլֆինի
- Քայլ Հարվի
- Փուչ Հոլ
- Թոմաս Լենոն՝ հայր Հումավեր
- Քելի Բերգլունդ՝ Մեդիսոն Կովալսկի
- Հոսե Պաբլո Կանտիլյո՝ սերժանտ Դեկո
- Նիքոլ Ֆորեսթեր՝ բժիշկ
- Ջեյմի Բրուեր՝ Շելլի
- Ֆինն Օ'Շի՝ Առնոլդ
- Ադամ Լոնգ՝ սերժանտ Գրին
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էնթոնի և Ջո Ռուսոների AGBO պրոդյուսերական ընկերությունը նովելի իրավունքը ձեռք է բերել 2018 թվականի օգոստոսին՝ շրջանցելով Warner Bros.-ի առաջարկները, որտեղ ռեժիսորը պետք է լիներ Ջեյմս Ֆրանկոն, և Sony-ին[5][6], և Ռուսո եղբայրները դարձան ֆիլմի ռեժիսորներ։ 2019 թվականի մարտին Թոմ Հոլանդը բանակցություններ է սկսել ֆիլմում նկարահանվելու շուրջ[7][8]։
Սկզբում հաղորդվում էր, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2019 թվականի հուլիսի 15-ին[9]։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Օհայո նահանգի Քլիվլենդ Հայթս քաղաքում։ Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են 2020 թվականի հունվարի 20-ին։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Cherry - Cast & Crew»։ Apple TV+ Press (en-US)։ Վերցված է 2021-01-15
- ↑ Հովսեփյան Սերգեյ (2021-01-15)։ «Տեսեք ՀՏՍԽ-ով տառապող Թոմ Հոլանդին «Չերրիի» թրեյլերում | ԿինոՊրես» (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-21-ին։ Վերցված է 2021-01-15
- ↑ Breznican Anthony (2020-11-24)։ «Tom Holland in the Wild and Woeful ‘Cherry’: Exclusive First Look»։ Vanity Fair։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-24-ին։ Վերցված է 2020-11-24
- ↑ Grauso Alisha (2020-10-03)։ «The Crazy True Story Behind "Cherry," The Russos' New Movie Starring Tom Holland»։ AtomInsider։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-26-ին։ Վերցված է 2020-12-02
- ↑ Jr Mike Fleming, Jr Mike Fleming (2018-08-24)։ «AGBO Nearing $1M ‘Cherry’ Book Deal; ‘Avengers: Infinity War’s Russo Bros Eye Directing»։ Deadline (en-US)։ Վերցված է 2021-01-15
- ↑ McNary Dave, McNary Dave (2018-08-24)։ «Russo Brothers Close Deal to Direct PTSD Drama ‘Cherry’»։ Variety (en-US)։ Վերցված է 2021-01-15
- ↑ D'Alessandro Anthony, D'Alessandro Anthony (2019-03-11)։ «Post ‘Avengers’, Russos Plan To Work With Tom Holland Again On ‘Cherry’»։ Deadline (en-US)։ Վերցված է 2021-01-15
- ↑ Kroll Justin, Kroll Justin (2019-03-11)։ «Tom Holland Reteams With Russo Brothers for ‘Cherry’ (EXCLUSIVE)»։ Variety (en-US)։ Վերցված է 2021-01-15
- ↑ Osoria Jacob (2019-04-27)։ «Anthony & Joe Russo's 'Cherry' Will Begin Filming July 15th in Cleveland, Ohio»։ GWW (en-US)։ Վերցված է 2021-01-15