Քեթրին Հարդվիք
Քեթրին Հարդվիք | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 21, 1955[1] (69 տարեկան) |
Ծննդավայր՝ | Cameron, Տեխաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ, ճարտարապետ, նկարիչ-բեմադրող, կինոպրոդյուսեր և documentary participant |
IMDb։ | ID 0362566 |
catherinehardwicke.com |
Քեթրին Հարդվիք (անգլ.՝ Catherine Hardwicke, հոկտեմբերի 21, 1955[1], Cameron, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր և պրոդյուսեր։ Նրա ստեղծագործությունների թվում են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Տասներեք» անկախ դրաման, որի սցենարը նա գրել է Նիկի Ռիդի հետ համատեղ[2]․ բիբլիական «Աստվածային ծնունդ» թեմայով ֆիլմ և վամպիրի «Մթնշաղ» սագայի առաջին մասի էկրանավորումը։ Կինովարձույթում առաջին հանգստյան օրերին «Մթնշաղ» ֆիլմի դրամահավաքն ամենամեծն է կին ռեժիսորների ֆիլմերում[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեթրին Հարդվիքը ծնվել է Տեխասի Կամերոն քաղաքում, Ջեյմի Էլբերտայի (ծնված Բեննեթում) և Ջոն Բենջամին Հարդվիքի ընտանիքում։ Նա մեծացել է Տեխասի Մակալլեն քաղաքում և դաստիարակվել է պրեսբիտերական դենոմինացիայում[4]։ Նա ունի քույր՝ Իռեն Հարդվիք Օլիվիերին, որը նկարչուհի էր, ինչպես նաև Բեն անունով եղբայր։ Քեթրինն ունի 19-ամյա խորթ դուստր՝ Օլգան, որն այս պահին բնակվում է Անգլիայում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարդվիքը սկսել է իր կարիերան որպես ճարտարապետ[5]։ Նա անցկացրել է 1990 թվականի մեծ մասը՝ արտադրական դիզայներ աշխատելով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Թոմբսթոնը» (1993), «Նյուտոնյան տղաները» (1998), «Երեք թագավորները» (1999)։ Հաջորդ տարի նա համագործակցել է ռեժիսոր և սցենարիստ Քեմեր Քրոուի և դերասան և պրոդյուսեր Թոմ Քրուզի հետ «Վանիլային երկինք» (2001) ֆիլմի վրա աշխատելիս։
Հարդվիքի առաջին աշխատանքը, որպես ֆիլմերի պրոդյուսեր, «Տասներեք» (2003) ֆիլմն է, որը բազմաթիվ մրցանակների է արժանացել։ Քեթրին Հարդվիքը և 14-ամյա Նիկի Ռիդը համագործակցել են ֆիլմի սցենարի վրա աշխատելիս, որն արտացոլել է երիտասարդ դերասանուհու պատանեկության փորձը։ Անհրաժեշտ էր ընդամենը 6 օր, որպեսզի նրանք ավարտեին սցենարը։ Էվան Ռեյչլ Վուդը Նիկի Ռիդի հետ համատեղ պայմանագիր է կնքել այս ֆիլմում մասնակցելու համար։
Հարդվիքը նաև «Դոգթաունի արքաները» ֆիլմն է նկարահանել 2005 թվականին, որտեղ ցուցադրվել է սքեյթբորդիստների մշակույթի և կենսակերպի հորինված նկարագրությունը։ Ֆիլմը մասամբ հիմնված է Սթեյսի Պերալտայի «Դոգթաունը և Զեթ-տղաները» վավերագրական աշխատանքի վրա։ 2006 թվականին Հարդվիքը «Աստվածային Ծնունդ» բիբլիական թեմայով ֆիլմ է նկարահանել New Line Cinema կինոընկերության համար։
2008 թվականին դարձել է Ստեֆանի Մայերի «Մթնշաղ» բեսթսելերի կինոպատմության ռեժիսոր[6]։ Ֆիլմը պետք է դառնար Ստեֆանի Մայերի «Մթնշաղ սագայի» չորս գրքերի՝ «Մթնշաղ», «Նորալուսին», «Խավարում» և «Լուսաբաց» էկրանների շարքից առաջինը, որոնք թողարկվում են Summit Entertainment կինոընկերության կողմից։ Ավելի ուշ Summit Entertainment-ը հայտարարել էր, որ իրենք հրաժարվել են համագործակցել նրա հետ Ստեֆանի Մայերի վեպերի էկրանավորման վրա աշխատելու համար, իսկ որպես գրքի սերիայի հաջորդ ֆիլմի ռեժիսոր հանդես կգա մեկ այլ ռեժիսոր (Քրիս Վայց)[7]։ Հետագայում նա կրկին աշխատել է Գեյլ Ֆորմանի «Եթե ես մնամ» գրքի կինոստուդիայի հետ (անգլ.՝ «If I Stay»)[8]։
Քեթրինի հետագա ռեժիսորական աշխատանքը կլինի Ջեյմս Փաթերսոնի «Maximum Ride»[9] բեսթսելերի կինոպատումը և դերասան Էմիլ Հիրշի հետ համագործակցությունը մեր օրերի Համլետի[10] կերպարի ստեղծման գործում[11]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
- «Կարգավորվող պտուտակավոր բանդա» (անգլ.՝ «The Monkey Wrench Gang»)
- «Ցածր ձմեռային արև» (2013) (անգլ.՝ Low Winter Sun)
- «Վառիր ինձ» (2013) (անգլ.՝ Plush)
- «Դժոխք անիվների վրա» (2011) (անգլ.՝ Hell on Wheels)
- «Կարմիր գլխարկ» (2011) (անգլ.՝ Red Riding Hood)
- (անգլ.՝ «Maximum Ride») (2010)
- «Մթնշաղ» (2008) (անգլ.՝ «Twilight»)
- «Աստվածային ծնունդ» (2006) (անգլ.՝ «The Nativity Story»)
- «Դոգթաունի արքաները» (2005) (անգլ.՝ «Lords of Dogtown»)
- «Տասներեք» (2003) (անգլ.՝ «Thirteen»)
Սցենարիստ
Պրոդյուսեր
- «Անխոհեմ» (2014) (անգլ.՝ Reckless)
- «Վառիր ինձ» (2013) (անգլ.՝ Plush)
- «Թռչել» (2011) (անգլ.՝ Fly Away)
- «Կարմիր գլխարկ» (2011) (անգլ.՝ Red Riding Hood)
- «Աստվածային ծնունդ» (2006) (անգլ.՝ «The Nativity Story»)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Արդյունք | Մրցանակ | Միջոցառում | Ֆիլմ |
---|---|---|---|---|
2003 | Առաջադրում | Grand Prix | Բրատիսլավայի միջազգային կինոփառատոն | «Տասներեք» |
2003 | Առաջադրում/Հաղթանակ | Jury Special Prize/Grand Special Prize | «Deauville» կինոփառատոն | «Տասներեք» |
2003 | Հաղթանակ | Dorothy Arzner Prize | «Ռեժիսորական հայացք» կինոփառատոն | «Տասներեք» |
2004 | Առաջադրում | Grand Prix Asturias | «Gijón» միջազգային կինոփառատոն | «Տասներեք» |
2003 | Առաջադրում | Independent Spirit Award | «Անկախ ոգի» մրցանակներ | «Տասներեք» |
2004 | Առաջադրում/Հաղթանակ | Արծաթե Ընձառյուծ/Ոսկե Ընձառյուծ | «Լոկառնո» միջազգային կինոփառատոն | «Տասներեք» |
2003 | Հաղթանակ | Epiphany Prize | «ՄուվիԳիդ» մրցանակներ | «Աստվածային ծնունդ» |
2003 | Հաղթանակ | Screenwriting Award | «Nantucket» կինոփառատոն | «Տասներեք» |
2003 | Առաջադրում | PFCS Award | «ֆենիքս ֆիլմ» համայնքի քննադատների մրցանակները | «Տասներեք» |
2003 | Առաջադրում | Golden Satellite Award | «Սաթելլայթ» մրցանակներ | «Տասներեք» |
2003 | Հաղթանակ/Առաջադրում | Directing Award/Grand Jury Prize | «Սանդենս» կինոփառատոն | «Տասներեք» |
2003 | Առաջադրում | WAFCA Award | «Վաշինգտոնի կինոքննադատների ասոցիացիայի» մրցանակներ | «Տասներեք» |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Создание фильма «Тринадцать»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Дебют 'Сумерек' занял первое место в бокс-офисе». CNN. 2008 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Грейданус, Ствиен (2006 թ․ նոյեմբերի 22). ««Иосиф получил по заслугам»». Национальная Католическая Регистрация. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Pacatte, Сестра Роза (2006 թ․ նոյեմբերի 28). «Внутри 'Божественного рождения' – Святые объекты фильма и команда создателей». Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «StephenieMeyer.com | „Сумеречная серия" | Сумерки | Фильм «Сумерки»». Արխիվացված է օրիգինալից 2015-05-02-ին. Վերցված է 2020-05-27-ին.
- ↑ Режиссёр «Сумерек» не будет снимать продолжение Саги
- ↑ Мэнди Байерли (2009 թ․ մարտի 20). «'Сумеречный' режиссёр Кэтрин Хардвик снимет 'Если я остаюсь'». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Эффект 'Сумерек' в Голливуде?». Entertainment Weekly. 2009 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1-ին.
{{cite web}}
: Cite uses deprecated parameter|authors=
(օգնություն) - ↑ Оригинальный автор: Уильям Шекспир.
- ↑ Николь Сперлинг (2009 թ․ հունիսի 2). «Эксклюзив: 'Сумеречный' режиссёр Кэтрин Хардвик обновит 'Гамлета' с Эмилем Хиршем». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Кэтрин Хардвик.www.catherinehardwicke.com (անգլ.)
- Кэтрин Хардвик (անգլ.) Internet Movie Database կայքում
- Интервью о фильме «Тринадцать».www.futuremovies.co.uk (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Հարդվիք» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 21 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի կանայք
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի ճարտարապետներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի կին ռեժիսորներ