Քաշմիրի թեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաշմիրի թեյ
Տեսակկերակուր
Ենթատեսակթեյ

Քաշմիրի թեյ կամ վարդագույն թեյ (անգլ.՝ noon chai, shir chai, gulabi chai), ավանդական թեյ, որը ծագել է հնդկական սուբկոնտինենտից, ամենայն հավանականությամբ, Քաշմիրի հովտից։ Պատրաստում են բազուկով, կաթով և խմորի սոդայով[1]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն տարածաշրջանի լեզուներով, որտեղից հայտնաբերվել է տվյալ թեյի ըմպելիքը (օրինակ՝ քաշմիրի, բենգալերեն, հինդի և նեպալերեն), թեյի անվանումը հնչում է «նուն թեյ»։ «Նուն» նշանակում է «աղ»[2], ինպես նաև օգտագործվում է, որպես Ռաջաստանի սովորույթ, երբ ձեռքը դնում են աղի մեջ հանդիսավոր խոստում նշելու համար[3]։ Նաև այս թեյը կոչվում է «գյուլաբի թեյ», որը թարգմանաբար նշանակում է «վարդագույն թեյ»[4]։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընպելիքը ավանդաբար պատրաստում են ինքնաեռում՝ կանաչ թեյի տերևներից, կաթից, աղից, խմորի սոդայից։ Խմորի սոդայի մի պտղունցը թեյին տալիս է վարդագույն գույն։

Քաշմիրում այդպիսի թեյի վրա ավանդաբար ավելացվում են աղ, այլ ոչ թե շաքար։ Քաշմիրի թեյը մատուցվում է Հնդկաստանի շատ նահանգներում, սովորաբար Հյուսիսային Հնդկաստանում (Ջամու և Քաշմիր, Խիմաչալ Պրադեշ) և այն վայրերում, որտեղ ապրում են տիբեթցիները (Մայնպատ, Չաթիսգար)։ Թեյը Քաշմիրի նախաճաշի և ընթրիքի անբաժանելի մասն է։ Այն օգտագործվում է Քաշմիրում պատրաստված տարբեր տեսակի ավանդական հացերով։

Պակիստանում այն մատուցվում է հատուկ դեպքերում, հարսանիքների և ձմռան ամիսներին, շաքարով և ընկույզով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sheer Chai Recipe». web.archive.org. 2012 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
  2. Bengali and English dictionary Bengali and English dictionary, for ... schools. — 1856. — 224 с.
  3. Edward Balfour (editor) (1873). Cyclopædia of India and of Eastern and Southern Asia, Volume 4. Scottish & Adelphi presses. Retrieved 2014-11-22. Noon-Dab, Hind., from Noon or loon, salt, and dabna, to dip, bespatter, or sprinkle, a custom among the Rajput races, of dipping the hand in the salt; the Noon-dab, is the most sacred pledge of good faith
  4. Helen Saberi Tea: A Global History. — Reaktion Books, 2010-10-15. — 186 с. — ISBN 978-1-86189-892-0