Մասալա (թեյ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասալա
Masala Chai.JPG
Տեսակmilk tea? և Սև թեյ
Ենթատեսակmilk tea? և թեյ
ԾագումFlag of India.svg Հնդկաստան
Commons-logo.svg Chai Վիքիպահեստում

Մասալա թեյ (բառացի՝ համեմունքներով թեյ)  խմիչք Հնդկաստանում, որը ստացվում է եռացրած թեյի, հնդկական խոտերի և համեմունքների խառնուրդից։

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղան մասալա թեյ է պատրաստում՝ Մայսորում, Հնդկաստան

Մասալա թեյի պատրաստման կոնկրետ տեսակ գոյություն չունի, շատ ընտանիքներ ունեն իրենց բաղադրատոմսը։ Կան թեյը պատրաստելու բազմաթիվ տեսակներ, սակայն միասնական են մնում չորս բաղադրիչները՝ թեյը, քաղցրեղենը, կաթն ու համեմունքները։

Թեյ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասալա թեյի պատրաստելու համար կիրառվում են թեյի տարբեր տեսակներ։ Հիմնականում օգտագործում են սև թեյը, որպեսզի քաղցրեղենն ու համեմունքները չխանգարեն համին։

Անուշեղեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակ սպիտակ շաքար, դարչնագույն շաքար, մեղր։ Հնդկաստանի գյուղական վայրերում կիրառում են արմավի շաքարավազը։ Որպեսզի համեմունքների համն ավելի լավ լինի, շաքարավազը կարող է ավելի շատ պետք գալ։ Խտացրած կաթը կարող է երկու նպատակով կիրառվել՝ որպես կաթ և շաքարավազ։

Կաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում օգտագործվում է կաթ։ Թեյ մասալան պատրաստվում է կաթն ու ջուրն իրար խառնելով՝ 1:2, 1:4 հարաբերակցությամբ և ստացված խառնուրդը եռացվում է։

Թեյի փաթեթի մեջ թեյ մասալա է․ համեմունքներ և թեյի տերևներ

Համեմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասալա թեյը հաճելի առույգություն հաղորդող ըմպելիք է, որը պատրաստվում է «տաք» համեմունքներով։ Կիրառվում են մեկ կամ մի քանի համեմունք՝ հիլ, դարչին, կոճապղպեղ, սև պղպեղ և մեխակ։

Հիմնականում գերակշռում են հիլը, մեխակը, որոնք ավելացվում են թեյի փաթեթի մեջ։ Հնդկաստանում հաճախ օգտագործում են թարմ կոճապղպեղ։ Այլ համեմունքներից են մշկընկույզը, վարդի թերթիկները, շաֆրանը, նուշը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]