Քամիլա Կաբելյո
Քամիլա Կաբելյո (իսպ.՝ Camila Cabello, մարտի 3, 1997[2][4], Կոխիմար, Habana del Este, Կուբա[5][6][7][…] և Հավանա, Կուբա[8]), կուբա-ամերիկյան երգչուհի, որը ճանաչման է հասել 2012 թվականին՝ մասնակցելով «The X Factor» շոուին, որտեղ միացել է «Fifth Harmony» խմբին։ Fifth Harmony խմբի կազմում նա թողակել է մեկ մինի ալբոմ և երկու ստուդիական ալբոմ։ 2016 թվականի դեկտեմբերի 18-ին հայտարարել է խմբից հեռանալու մասին[9][10]։ Որպես մենակատար՝ Կամիլայի թողակած երկու սինգլները ներառվել են 20 Billboard Hot 100-ում՝ «I Know What You Did Last Summer»-ը Շոն Մենդեսի հետ և «Bad Things»-ը՝ Machine Gun Kelly-ի հետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քամիլա Քաբեյոն ծնվել է 1997 թվականի մարտի 3-ին Կուբայի մայրաքաղաք Հավանայում[11]։ Մինչև վեց տարեկանը փոքրիկ Քամիլան ապրել է երկու երկրում, Հավանայից տեղափոխվել է Մեխիկո և հակառակը։ Վեց տարեկանում աղջիկը մոր հետ արտագաղթել է ԱՄՆ և ընտանիքով բնակվել է ընկերոջ տանը Մայամիում։ Քամիլայի հայրը կարողացել է մեկնել աղջկա և կնոջ մոտ միայն մեկ ու կես տարի անց։ Փոքրիկ Միլայի հարազատ լեզուն եղել է իսպաներենը, ընդհանրապես չի իմացել անգլերեն և կարողացել է սովորել լեզուն միայն զանազան հեռուստաշոուների շնորհիվ։
«The X Factor» և «Fifth Harmony»
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի ամռանը Քաբեյոն Գրինսբորոյում մասնակցել է «The X Factor»-ի լսումներին[12]։ Այն բանից հետո, երբ ունկնդրման փուլում ձախողել է լսումները որպես մենակատար, նրան վերադարձրել և միավորել են այլ չորս աղջիկների հետ՝ կազմելով խումբ, որը հետագայում հայտնի է դարձել Fifth Harmony անվամբ։ Այն բանից հետո, երբ խումբը զբաղեցրել է երրորդ տեղը, նրանք պայմանագիր են կնքել Syco Music և Epic Records լեյբլների հետ[13]։
2013 թվականին խումբը թողարկել է առաջին Better Together մինի ալբոմը։ 2015 թվականին թողարկվել է Reflection ստուդիական ալբոմը, իսկ 2016 թվականին՝ 7/27 անվամբ երկրորդ ալբոմը։ 2013 թվականից մինչև 2016 թվականի վերջ Քամիլան հյուրախաղերով խմբի հետ շրջել է ողջ աշխարհում։
2016 թվականի դեկտեմբերի 18-ին հայտարարել են, որ Քամիլան հեռանում է խմբից իր սոլո գործունեության համար[14][15]։ «Fifth Harmony» խմբի կազմում Քամիլայի վերջին ելույթը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին[16]։
Անձնական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի նոյեմբերին Քամիլան թողարկել է «I Know What You Did Last Summer» սինգլը կանադացի երգիչ Շոն Մենդեսի հետ[17]։ Երգը տեղ է գրավել ԱՄՆ-ի և Կանադայի թոփ 20 հիթ շքերթներում և Ամերիկայում ստացել պլատինե հավաստագիր։
2016 թվականի հոկտեմբերին Քաբեյոն թողարկել է «Bad Things» սինգլը Machine Gun Kelly-ի հետ, որը Billboard Hot 100-ում զբաղեցրել է հինգերորդ տեղը[18][19]։ Դեկտեմբերին Քամիլան տեղ է գրավել «2016 թվականի 25 ամենաազդեցիկ պատանիներ» ցուցակում, որը կազմվել էր Time հրատարակության կողմից[20]։
2017 թվականի հունվարի 29-ին համացանցը ստացել է երգի «Love Incredible» դեմո տարբերակը, որը պետք է մտներ երգչուհու դեբյուտային ստուդիական ալբոմի մեջ։
2017 թվականի փետրվարի 16-ին տեղի ունեցավ «Love Incredible» երգի պրեմիերան նորվեգացի դիջեի Cashmere Cat-ի հետ, Քամիլայի մասնակցությամբ։ Երգը ընկել է դիջեի «9» դեբյուտային ստուդիական ալբոմի մեջ
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քամիլայի հայրը՝ Ալեխանդրո Քաբեյոն, մինչև ԱՄՆ-ը մեկնելը եղել է ավտոմեքենա լվացող, ներկա պահին ունի կապալային կազմակերպություն, որն զբաղվում է շինարարությամբ, նախագծմամբ և տների վերանորոգմամբ։ Մայրը՝ Սինու Քաբեյոն, մասնագիտությամբ ճարտարապետ է։ Մայամի տեղափոխվելուց հետո, որպեսզի մեծացնի աղջկան, «Marshalls» հանրախանութում աշխատել է որպես կոշկավաճառ։ Ներկա պահին Սինուն մասնակիորեն զբաղվում է Քամիլայի գործունեությամբ։ Քամիլան ունի փոքր քույր՝ Սոֆյան, որը ծնվել է 2007 թվականին։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Մրցանակ | Առաջադրում | Անվանակարգ | Արդյունք |
|---|---|---|---|---|
| 2016 | iHeartRadio Much Music Video Awards[21] | «I Know What You Did Last Summer» | Տարվա տեսանյութ | Առաջադրված |
| Լավագույն փոփ տեսանյութ | Հաղթանակ | |||
| Երկրպագուների կողմից սիրված տեսանյութ | ||||
| Premios Juventud[22] | Սիրելի հիթ | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://caras.uol.com.br/perfil/camila-cabello.phtml
- 1 2 3 ծննդական
- ↑ https://www.theguardian.com/music/2018/oct/12/camila-cabello-i-got-to-create-myself-again-i-didnt-have-to-be-this-shy-girl
- 1 2 MusicBrainz — MetaBrainz Foundation, 2000.
- 1 2 https://web.archive.org/web/20180325045231/https://www.allmusic.com/artist/camila-cabello-mn0003392996/biography
- 1 2 https://en.as.com/soccer/camila-cabello-all-the-facts-about-the-champions-league-final-concert-singer-n/
- 1 2 https://www.marieclaire.com/politics/a22759700/camila-cabello-border-crossing-dreamer/
- 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «Camila Cabello Leaves Fifth Harmony». Billboard. 2016 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Camila Cabello Confirms Fifth Harmony Departure: 'I Am Following My Heart'». Hollywood Life. 2016 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Camila Cabello: "Our Dreams Were Bigger Than Our Fears"». Pop Sugar. 2017 թ․ հունվարի 30. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «GREENSBORO THX 4 2NITE!!». Twitter. 2014 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «How losing 'X-Factor' made Fifth Harmony the ultimate winners». New York Post. 2015 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Camila Cabello "Shocked" Over How Fifth Harmony Handled Her Exit». E!News. 2016 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Camila Cabello, Remaining Fifth Harmony Members Respond to Breakup Announcement». Variety. 2016 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Why You'll See Camila Cabello Perform With Fifth Harmony on New Year's Eve». E!News. 2016 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «SHAWN MENDES ANNOUNCES DUET WITH CAMILA CABELLO "I KNOW WHAT YOU DID THIS SUMMER"». Island Records. 2015 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Machine Gun Kelly & Camila Cabello Team Up for 'Bad Things' Single: Exclusive Cover Art». Billboard. 2016 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Migos Return to No. 1 on Hot 100, The Chainsmokers Debut in Top 10». Billboard. 2017 թ․ հունվարի 23. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «The 30 Most Influential Teens of 2016». Time. 2016 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Check Out The Full List Of Winners From The 2016 iHeartRadio MMVAs». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Premios Juventud 2016: Lista completa de ganadores» (Spanish). 2016 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2017-05-07-ին. Վերցված է 2017-05-16-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քամիլա Կաբելյո» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Մարտի 3 ծնունդներ
- 1997 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կուբայում ծնվածներ
- Հավանա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի երգիչներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երգահաններ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- Երաժշտական մրցանակի դափնեկիրներ
- Կուբացի երաժիշտներ