Փրփրուկ թեղանման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փրփրուկ թեղանման
Փրփրուկ թեղանման
Փրփրուկ թեղանման
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Վարդայիններ (Rosoideae)
Ցեղ Փրփրուկ (Filipendula)
Տեսակ Փրփրուկ թեղանման (F. ulmaria)
Միջազգային անվանում
Filipendula ulmaria
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Փրփրուկ թեղանման (լատին․՝ Filipendula ulmaria), վարդազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1-2 մ բարձրությամբ հոտավետ, կարճ, հաստ կոճղարմատով, ուղիղ, ամուր, բարձր, կողավոր, վերին մասում ճյուղավոր ցողունով, քամու և ջրի միջոցով տարածվող սերմերով, կոճղարմատի միջոցով բազմացող բազմամյա խոտաբույս է։ Ստորին հատվածը սպիտակ թավով ծածկված փետրաձև տերևների փոքր սղոցաեզր տերևիկները երկարավուն-ձվաձև են, մուգ կանաչ և մերկ։ 3-5-բլթակավոր, վերջին ծայրային տերևը խոշոր է։ Խիտ հուրանաձև ծաղկաբույլերում հավաքված են մանր, բազմաթիվ, սպիտակ, հոտավետ, հնգանդամ ծաղիկները։ Պսակաթերթիկները երկար եղունգներով են, իսկ բազմաթիվ առէջները երկար են պսակաթերթիկներից։ Չբացվող միասերմ, մերկ տերևապտուղը պարուրաձև ոլորված է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է խոնավ մարգագետիններում, երբեմն՝ անտառներում։ Հանդիպում է Արագածոտնի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերգետնյա մասը կամ ծաղկաբույլերը։ Չոր կամ թարմ ծաղիկներից պատրաստում են հատուկ հաճելի հոտավետ թեյ, որն օգնում է հազի, անգինայի, գլխացավերի, ստամոքսի, աղիքների ցավերի և խոցերի բուժման համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փրփրուկ թեղանման» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փրփրուկ թեղանման» հոդվածին։