Փոքր ջրածիծառ
| Փոքր ջրածիծառ | |
Փոքր ջրածիծառ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Թռչուններ (Aves) |
| Կարգ | Քարադրանմաններ (Charadriiformes) |
| Ընտանիք | Որորներ (Laridae) |
| Ցեղ | Sternula |
| Տեսակ | Փոքր ջրածիծառ (S. albifrons) |
| Միջազգային անվանում | |
| Sternula albifrons | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |

Փոքր ջրածիծառ (լատին․՝ Sterna albifrons), ջրածիծառների ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Հարավային և Միջին Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Կենտրոնական և Հարավային Ասիայում, Ավստրալիայում և Պոլինեզիայում։ Հայաստանում բնադրում է Արմավիրի և Արարատի (Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածք) մարզերում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում է ջրավազանների մոտ գնտվող աղուտներում, աղային և կավային տեղամասերում։
Գաղութային տեսակ է։ Հայասատանում չվող է, հանդիպում է ապրիլ-մայիս ամիսներից մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր։ Բնադրում է հողի վրա։ Ձվադրումը մայիսի վերջից մինչև հուլիսի կեսերն է։ Դնում են 1-3 ձու։ Զարգացումը տևում է 18-22 օր[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որը ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է քիչ մտահոգող կարգավիճակով և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Բնադրավայրերում հանդիպում են առանձին զույգերով, երբեմն 4-6 զույգերից կազմված փոքր գաղութներով, հաճախ՝ կտցարների հետ խառը գուղութներում։ Արարատյան հարթավայրի համար բիոտոպերում ամենուրեք հազվադեպ է։
Վտանգման հիմնական գործոններն են փոքր թվաքանակը և անասունների արածեցումը ենթադրվող բնադրավայրերի մոտ։
Տեսակը խիստ պահպանման կարիք ունի։ Բազմացման շրջանում մարդկանց և անասունների մուտքը կանխելու համար անհրաժեշտ է ցանկապատել բնադրավայրերը։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր ջրածիծառ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր ջրածիծառ» հոդվածին։ |
| ||||||