Փոքր չրխկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փոքր չրխկան
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Չրխկաններ (Elateridae)
Ցեղ Craspedostethus
Տեսակ Փոքր չրխկան (C. permodicus)
Միջազգային անվանում
Craspedostethus permodicus

Փոքր չրխկան (լատ.՝ Craspedostethus permodicus), չրխկանների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

4,5-6,4 մմ մարմնի երկարությամբ, փոքր չափի բզեզ է։ Վերնաթևերը երբեմն բաց դեղին են, մարմինը և վերջույթները՝ բաց գորշագույն։ Երկար մազիկներով մազածածկը ունի բաց գունավորում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Հյուսիսային Իրանում: Հայաստանում ներկայումս հանդիպում է Հացավան գյուղի մոտակայքում (Կոտայքի մարզ), Գոռավանի ավազուտներում` Վեդի քաղաքի մոտ (Արարատի մարզ) և Մեղրի քաղաքի շրջակայքում (Սյունիքի մարզ):

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է տարբեր տեսակի անապատներում և կիսանապատներում։ Հունիսին-հուլիսի առաջին կեսին այս բզեզները թռչում են դեպի լույսի աղբյուր։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Հանդիպում են հատուկենտ։

Վտանգման հիմնական գործոններից է համարվում անասունների գերարածեցմամբ պայմանավորված Էկոհամակարգերի դեգրադացումը:

Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6