Jump to content

Փոքր հավասարությունը կանանց և տղամարդկանց համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոքր հավասարությունը կանանց և տղամարդկանց համար, հանրային զուգարանների հավասար կամ համարժեք ապահովումը հանրային տարածքում։

Հասարակական զուգարանների հատվածը և հատակագիծը Չարինգ Քրոս Ռոուդում , Լոնդոն, 1904 թ. Տղամարդկանց հարմարությունները (ձախում) բաղկացած են 12 խցիկից և 13 միզարանից; մինչդեռ կանանց հարմարությունները (աջից) բաղկացած են ընդամենը 5 խցիկից

Իրավահավասարության սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավասարությունը կարող է սահմանվել տարբեր ձևերով՝ կապված շենքում գտնվող օբյեկտների հետ։ Ամենապարզը տղամարդկանց և կանանց զուգարանների հավասար մակերեսն է։ Քանի որ տղամարդկանց և տղաների զուգարանները ներառում են միզարաններ, որոնք ավելի քիչ տեղ են զբաղեցնում, ինչը հանգեցնում է տղամարդկանց համար ավելի շատ հարմարությունների,քան կանանց անհատական խցերը:Զուգարաններում այլընտրանքային հավասարությունը - հարմարանքների քանակն է։ Այնուամենայնիվ, քանի որ կանայք միջինում ավելի շատ ժամանակ են անցկացնում զուգարաններում, ավելի շատ տղամարդիկ կարող են օգտագործել ավելի շատ հարմարություններ մեկ միավոր ժամանակում։ Հետևաբար, հավասարության ավելի նոր կանոնակարգերը կանանց համար պահանջում են ապահովելու համար ավելի շատ հարմարանքներ ,քանի որ զուգարանից օգտվելու սպասման միջին ժամանակը կանանց համար նույնն է, ինչ տղամարդկանցը, և կանանց զուգարանների թողունակությունը հարկավոր է հավասարեցնել[1]։

Տղամարդկանց զուգարաններում երեխաների տակդիրների փոխելու տեղերի բացակայությունը հայրերի կողմից թվարկվել է որպես խնդիր։ Որոշ իրավապաշտպաններ դիտարկել են օրենքի փոփոխություն, որը պարտավորեցնում է տղամարդկանց զուգարաններում տակդիրների փոխելու կայաններ[2]։

Սեռային տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանայք և աղջիկները հաճախ ավելի շատ ժամանակ են անցկացնում զուգարաններում, քան տղամարդիկ և տղաները՝ ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ մշակութային պատճառներով[3]։ Պահանջը օգտագործել խցիկ, այլ ոչ թե զուգարանակոնք, նշանակում է, որ միզելը ավելի երկար է տևում, և ձեռքերը պետք է ավելի մանրակրկիտ լվացվեն[3][4]։ Կանայք նաև ավելի շատ են այցելում լվացարաններ։ Կանանց մոտ ավելի հաճախ հանդիպում են միզուղիների վարակները և անմիզապահությունը :Հղիությունը, դաշտանը, կրծքով կերակրելը և բարուր փոխելը մեծացնում են օգտագործման ժամանակը[3]։ Տարեցները, որոնք հիմնականում իգական սեռի ներկայացուցիչ են, ավելի երկար և հաճախակի են այցելում զուգարան։

Ստեղծվել են կանացի միզարանների և անձնական ձագարների բազմազանություն, որպեսզի հեշտացնեն միզելը կանգնած վիճակում։ Ոչ մեկը այնքան տարածված չի դարձել, որ ազդի փոքր հավասարության վերաբերյալ քաղաքականության ձևավորման վրա:"[4] Ջոն Ֆ. Բանժաֆ III-ը , Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր , իրեն անվանում է «փոքր հավասարության հայր»։ Բանժաֆը պնդում է, որ անտեսել փոքր հավասարությունը. այսինքն՝ ունենալ միայն հավասար հնարավորություններ տղամարդկանց և կանանց համար. դա կանանց նկատմամբ սեռական խտրականության ձև է[5]։ 1970-ականներին Ամերիկայում վճարովի զուգարաններին վերջ դնելու կոմիտեն նույն միտքը հայտնեց. այն, որ զուգարանակոնքի մատակարարներին թույլատրվել է գանձել գումար խցիկի օգտագործման համար, մինչդեռ միզարանի համար գումար չի պահանջվել,որն անարդարացի է կանանց նկատմամբ[6]

Մի քանի հեղինակներ առանձնացրել են փոքր հավասարությունը որպես ֆեմինիզմի պոտենցիալ համախմբման խնդիր ՝ ասելով, որ բոլոր կանայք կարող են նույնանալ դրա հետ[3]։

Պատմություն և զարգացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական զուգարանները պատմականորեն բաժանվել են սեռի, ռասայի, դասի, հաշմանդամության և այլ տարբերությունների։ Հարավային Աֆրիկայի ապարտհեյդում[7]և հարավային Ամերիկայում Ջիմ Քրոուիի ոճի զուգարանները բաժանված էին և՛ սեռի, և՛ ռասայի։ Վիկտորիանական դարաշրջանում Միացյալ Թագավորությունում զուգարանները բաժանված էին և՛ սեռի, և՛ դասի[8]։

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր հավասարություն Միացյալ Նահանգներում

Կոնգրեսական կանանց համար առաջին զուգարանը Միացյալ Նահանգների Կապիտոլիումում բացվել է 1962 թվականին[9]։

Զուգարանների ռասայական տարանջատումը Միացյալ Նահանգներում արգելված էր 1964 թվականի Քաղաքացիական իրավունքների մասին ակտով[4]։ Հաշմանդամների համար նախատեսված հարմարությունների տրամադրումը դաշնային շենքերում պարտադիր էր 1968 թվականի Ճարտարապետական ​​խոչընդոտների մասին ակտով, իսկ մասնավոր շենքերում՝ 1990 թվականի հաշմանդամություն ունեցող ամերիկակական ակտով[4]։ Սակայն ոչ մի դաշնային օրենսդրություն չի կարգավորում կանանց համար հարմարություններ տրամադրելու կարգը։  Վճարովի զուգարանների արգելքը ծագեց այն պատճառով, որ կանայք/աղջիկները պետք է վճարեին միզելու համար, մինչդեռ տղամարդիկ/տղաները պետք է վճարեին միայն կղելուց[4][10]։

Շատ ավելի հին շենքերում կանանց համար քիչ կամ ընդհանրապես հատկացումներ չեն արվել, քանի որ քչերն են աշխատելու կամ այցելելու ։ Աշխատանքի և կյանքի այլ ոլորտներում գենդերային հավասարության հարցի բարձրացումը բերեց այլ փոփոխությունների։ Մինչև 1980-ականները ԱՄՆ-ի մարզադաշտերի շինարարական նորմերը նախատեսում էին ավելի շատ զուգարաններ տղամարդկանց համար,քանի որ ենթադրում էր, որ մարզասերների մեծ մասը տղամարդիկ էին[1]:1973 թվականին, ի նշան Հարվարդի բողոքի համալսարանում կանանց զուգարանների բացակայության դեմ, կանայք կեղծ մեզի տարաները դատարկեցին համալսարանի Լոուել Հոլի աստիճանների վրա։ Ֆլորենս Քենեդին էր մտածել բողոքի ակցիան և ինքն էլ մասնակցել[11]։

ԱՄՆ-ում առաջին «Զուգարանների հավասարության» օրենքը ընդունվել է Կալիֆորնիայում 1989 թվականին [10]:Այն ներկայացվել է այն ժամանակների սենատոր Արթուր Թորեսի կողմից իր կնոջ զուգարաններից երկարատև օգտվելու պատճառով ուշ էր վերադարձել տուն[10]։

Սենատի պալատի մակարդակով ԱՄՆ կին սենատորների համար հարմարություններն առաջին անգամ տրամադրվել են 1992 թվականին[3]։

Թենեսի նահանգի «Նիսսան» մարզադաշտը Նեշվիլում կառուցվել է 1999 թվականին Թենեսիի արդար զուգարանների օրենքի համապատասխան՝ տրամադրելով 288 հարմարանք տղամարդկանց և 580-ը կանանց համար[4]։ «Թենեսի բնակիչները» թերթում հայտնել էին, որ որոշ տղամարդկանց զուգարանների մոտ տասնհինգ րոպե հարկավոր է եղել սպասել,այն դեպքում երբ կանանց զուգարանների մոտ սպասելու կարիք չկար[4]։ Օրենքը վերանայվել է 2000 թվականին, որը իրավունք էր տալիս նահանգային ճարտարապետին ձիարշավարաններում և ավտոմրցարշավների վայրերում տղամարդկանց լրացուցիչ սենյակներ տրամադրել[12]։

2011 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ստացել է իր առաջին կանանց զուգարանը պալատի մոտ (ԱՄՆ Կապիտոլիումի H-211 սենյակ)[13]։ Այն բաց է միայն կին օրենսդիրների համար, ոչ թե հանրության համար[13]։

Կանոնակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Թագավորությունում գործող օրենքները պահանջում են հասարակական շենքերում զուգարանի տարածքի 1:1 հարաբերակցությունը կնոջ-տղամարդու համար[14]։ Միջազգային շինարարական օրենսգիրքը պահանջում է զուգարանների իգական և արական հարաբերակցությունը կախված շենքի զբաղվածությունից։ Բնակարանների մեծ մասի համար պահանջվում է 1:1 հարաբերակցությամբ, սակայն ժողովի օգտագործման համար կարող է պահանջվել մինչև 2:1 հարաբերակցություն կանացի և տղամարդու զուգարանների համար[15]։ Նյու Յորքի քաղաքային խորհուրդը 2005 թվականին ընդունեց օրենք, որը մոտավորապես պահանջում էր 2:1 հարաբերակցություն բոլոր հասարակական շենքերում[16][17]։ 2003 թվականին Խորհրդատվական որոշում ընդունվեց[17]։ ԱՄՆ նահանգային օրենքները տարբերվում են 1։ 1, 3։ 2 և 2։ 1 հարաբերակցությամբ[4]։Սանտեխնիկական միասնական կոդեքսը սահմանում է 4:1 հարաբերակցությունը կինոթատրոններում[4]։

Գենդերային չեզոք զուգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենդերային չեզոք զուգարանները տարածված են ինքնաթիռներում, գնացքներում կամ ավտոբուսներում, շարժական զուգարաններում և մատչելի զուգարաններում։ Եվրոպայի որոշ մասերում դրանք տարածված են նաև շենքերում։ Միացյալ Նահանգներում նրանք սկսեցին ի հայտ գալ 2000-ականներին համալսարանական շենքերում և որոշ բարձրակարգ ռեստորաններում[4]։ Տորոնտոյի համալսարանի Ռոթմանի կառավարման դպրոցի[18] և Գենտի համալսարանի կողմից իրականացված ուսումնասիրությունները եկել են այն եզրակացության, որ պատշաճ ձևավորված միասեռ զուգարանները կարող են նվազեցնել կանանց սպասման ժամանակը[19]։

2013 թվականին Կալիֆորնիա նահանգն ընդունել է 1266 օրինագիծը («Դպրոցական հաջողության և հնարավորությունների մասին ակտ»), որը պահանջում է աշակերտի գենդերային ինքնությանը համապատասխանող հարմարություններ տրամադրել[20]։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատող կանանց համար առանձին զուգարանների մասին դրույթները ներկայացված են 1948 թվականի Գործարանների մասին օրենքի 19-րդ բաժնում[21]։ Պլանտացիաների աշխատանքային օրենքի 9-րդ բաժին, 1951 թ.[22]։ Ականների մասին օրենքի 20-րդ բաժին, 1952 թ․[23]։ Պայմանագրային աշխատանքի (Կարգավորում և վերացում) կանոնների 53-րդ կանոն, 1971 թ.[24] և Միջպետական ​​միգրանտ աշխատողների (RECS) Կենտրոնական կանոնների 42-րդ կանոն, 1980 թ.[25]։

2011 թվականին Հնդկաստանի ամենամեծ քաղաքում Մումբայում սկսվեց «Միզելու իրավունք» (ինչպես կոչում են լրատվամիջոցները) քարոզարշավը[26]։ Կանայք, բայց ոչ տղամարդիկ,Մումբայում պետք է վճարեն միզելու համար, չնայած որ դա աչգելված էր օրենքով։Կանայք նաև սեռական ոտնձգությունների են ենթարկվել դաշտերում միզելու ժամանակ[26]։ Այսպիսով, ակտիվիստները հավաքել են ավելի քան 50,000 ստորագրություն աջակցելու իրենց պահանջներին, որ տեղական իշխանությունը դադարեցնի կանանց միզելու համար գումար գանձել, կառուցի ավելի շատ զուգարաններ,դրանք մաքուր պահի, տրամադրի հիգիենիկ անձեռոցիկներ և աղբարկղ, վարձի կին սպասավորներ[26]։ Ի պատասխան քաղաքային պաշտոնյաները համաձայնել են կառուցել հարյուրավոր հասարակական զուգարաններ կանանց համար Մումբայում, և որոշ տեղական օրենսդիրներ այժմ խոստանում են զուգարաններ կառուցել կանանց համար իրենց թաղամասերից մեկում[26]։

Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի փետրվարի 19-ին Գուանչժոուում որոշ չինացի կանայք բողոքի ցույց էին կազմակերպել զուգարանների մոտ ժամանակատար սպասելու համար։ Այս շարժումը տեղափոխվեց Պեկին կոչ անելով, որ կանանց հարմարություններն այնպես բաշխվի,որ ավելի երկար օգտագործման ժամանակ կանանց զուգարանների մոտ ավելի երկար հերթեր չգոյանան։ 2011 թվականի մարտից Գուանչժոուի քաղաքային կառավարման հանձնաժողովը կարգադրել է, որ նոր և վերջերս վերանորոգված կանացի հասարակական զուգարանները պետք է 1,5 անգամ մեծ լինեն արական սեռի զուգարաններից։ Վերոնշյալ շարժումը պահանջում է, որ կանոնակարգը կիրառվի հետադարձ ուժով[27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Shah, Rajiv C.; Kesan, Jay P. «How Architecture Regulates» (PDF). էջեր 14–15. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  2. «Potty parity: Dads fight for diaper-changing tables in men's rooms». Today. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Plaskow, Judith (2008 թ․ հուլիսի 8). «Embodiment, Elimination, and the Role of Toilets in Struggles for Social Justice». Cross Currents. 58 (1): 51–64. doi:10.1111/j.1939-3881.2008.00004.x.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Anthony, Kathryn H.; Dufresne, Meghan (2007). «Potty Parity in Perspective: Gender and Family Issues in Planning and Designing Public Restrooms». Journal of Planning Literature. 21 (3): 267–294. doi:10.1177/0885412206295846. hdl:2142/11713. S2CID 55087156.
  5. «'Potty parity' aims to remedy long lines». Christian Science Monitor. 2006 թ․ հունվարի 19.
  6. «March Fong Eu». Infoplease. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
  7. «Apartheid». Wikipedia (անգլերեն). 2024 թ․ հունիսի 13.
  8. Jones, Charlotte; Slater, Jen (2020 թ․ օգոստոսի 10). «The toilet debate: Stalling trans possibilities and defending 'women's protected spaces'». The Sociological Review. 68 (4). doi:10.1177/0038026120934697. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  9. Cottle, Michelle (2018 թ․ ապրիլի 19). «Congress Can't Give Up Tradition». The Atlantic. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
  10. 10,0 10,1 10,2 Banks, Taunya Lovell (1990–1991). «Toilets as a Feminist Issue: A True Story». Berkeley Women's Law Journal. UC Berkeley. 6 (2): 263–289.
  11. Grundhauser, Eric (2016 թ․ դեկտեմբերի 23). «The Great Harvard Pee-In of 1973». Atlas Obscura. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  12. County Technical Assistance Service (2000). «Index of Acts related to county government» (PDF). Institute for Public Service, University of Tennessee. էջ 7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 11-ին.
  13. 13,0 13,1 «Women in U.S. House get new restroom near chamber». USA Today. 2011 թ․ հուլիսի 21.
  14. New Scientist, 19 August 2000. Issue 2252, Page 52
  15. «International Plumbing Code - 2021 Edition». International Code Council.
  16. A Local Law to amend the administrative code of the city of New York, in relation to equal access to bathroom facilities, New York City Council
  17. 17,0 17,1 Confessore, Nicholas (2005 թ․ մայիսի 26). «Council Passes a Bill to Shorten the Line at the Ladies' Room». New York Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 10-ին.
  18. «Potty Parity: Process Flexibility via Unisex Restroom». Rotman School of Management. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  19. «No more queueing at the ladies' room». ScienceDaily. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  20. «Bill Text - AB-1266 Pupil rights: Sex-segregated school programs and activities».
  21. «The Factories Act, 1948». India Code. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  22. «India». International Labour Organization. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  23. «The Mines Act, 1952». India Code. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  24. «Contract Labour (Regulation & Abolition) Act, 1970». Government of India. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  25. «India». International Labour Organization. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  26. 26,0 26,1 26,2 26,3 Yardley, Jim (2012 թ․ հունիսի 14). «In India, a Campaign Against Restroom Injustice». The New York Times.
  27. «Toilet Parity: Occupied». The Economist. 2012 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 16-ին.