Լիթլ Արմենիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լոս Անջելեսի թաղամաս | |||
---|---|---|---|
Փոքր Հայաստան | |||
Little Armenia | |||
Երկիր | ԱՄՆ | ||
Նահանգ | Կալիֆորնիա | ||
Շրջան | Լոս Անջելես | ||
Համայնք | Լոս Անջելես | ||
Տվյալ կարգավիճակում | 1970 թվականից | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն, անգլերեն | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցին | ||
Ժամային գոտի | UTC-8 | ||
Պաշտոնական կայք | littlearmenia.com | ||
| |||
Լիթլ Արմենիա կամ Փոքր Հայաստան (անգլ.՝ Little Armenia), թաղամաս է Լոս Անջելես քաղաքի Հոլիվուդ շրջանի արևելյան մասում։ Անվանումը ծագել է այստեղ բնակվող ամերիկահայերից։ Թաղամասում 1970-ականներից սկսած տեղակայված են բազմաթիվ հայկական խանութներ, սրճարաններ և հիմնարկներ։ Նաև այստեղ է գտնվում 1978 թվականին կառուցված հայկական Սուրբ Կարապետ եկեղեցին, որի առջևում է «Ռոզի և Ալեքս Փիլիփոս» հայկական դպրոցը։ Թաղամասը սպասարկվում է Լոս Անջելեսի մետրոպոլիտենի «Red Line» գիծը։
Ամեն տարի ապրիլի 24-ին այստեղ տեղի են ունենում Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հանրահավաքներ։
Ներկայումս թաղամասում, ինչպես և ողջ Արևմտյան Հոլիվուդ շրջանում անշարժ գույքը ամենաթանկարժեքն է համարվում՝ Լոս Անջելես քաղաքի այլ շրջանների համեմատ։
Աշխարհագրությւոն
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականի հոկտեմբերի 6-ին[1] Լոս Անջելեսի Քաղաքային խորհուրդը Հոլիվուդի արևելյան հատվածը անվանեց «Փոքր Հայաստան» ճանաչելու համայնքի հսկայական «ներկայությունը և ձայնը Լոս Անջելեսում»[2]։
Ինչպես սահմանված է Քաղաքային խորհրդում, Փոքր Հայաստանը տարածք է, որը հյուսիսից սահմանակցում է Հոլիվուդյան բուլվարին, որը գտնվում է 101 մայրուղու և Վերմոնթ պողոտայի միջև, արևելքից՝ Վերմոնթ պողոտային՝ Հոլիվուդյան Բուլվարից մինչև Սանտա Մոնիկա բուլվար, հարավից՝ Սանտա Մոնիկա բուլվարին Վերմոնթ պողոտայի և ԱՄՆ 101 երթուղու միջև և արևմուտքից՝ 101 երթուղուն, Սանտա Մոնիկա բուլվարից մինչև Հոլիվուդ բուլվար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անունը ծագել է ամերիկահայերի մեծ մասից ովքեր ապրում են այս շրջանում, ինչպես նաև հայկական խանութներից և ընկերություններից, որոնք բացվել էին դեռևս 1970-ական թվականների սկզբում։
Սուրբ Կարապետ Հայ առաքելական եկեղեցին հայկական եկեղեցի է, որը տեղակայված է Փոքր Հայաստանում։ Սբ․ Կարապետ եկեղեցին Հոլիվուդում բնակվող հայերի մեծամասնության համար պաշտամունքի վայր է հանդիսանում։ Այն գտնվում է Ալեքսանդրիա պողոտայում և կառուցվել է 1978 թվականին։ Եկեղեցին գտնվում է «Ռոզի և Ալեքս Փիլիպոս հայկական դպրոցի» առջև։
Սանագիտության եկեղեցու Լոս Անջելեսի գլխավոր ճյուղը 1977 թվականից ի վեր գտնվում է Կատալինա փողոցի և Հաբարդ ճանապարհի միջև[3][4]։
Փոքր Հայաստանի միակ հանրային պուրակը Բարնսդալի արվեստի պուրակն է, որում ընդգրկված է Ֆրանկ Լլոյդ Ռայթի նախագծած Հոլիհոկ Հաուսը և քաղաքային արվեստի կենտրոնը, կառուցված 1919-1921 թվականներին։ Պուրակը, որը տեղակայված է փոքր, բայց բեմական Օլիվ Հիլում նավթի ժառանգորդ Ալին Բարնսդալի նվիրատվությունն է Լոս Անջելես քաղաքին։
Չարլզ Բուկովսկին իր նովելներից, պատմվածքներից և պոեմներից շատերը գրել է հենց այս շրջանում բնակվելու տարիներին։
Ամեն տարի ապրիլի 24-ին հայերը հավաքվում են Հոլիվուդում իրենց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու։ Չնայած Հոլիվուդը տարածաշրջանում ամենամեծ հայկական համայնքն ուներ, Գլենդելը առաջ անցավ Հոլիվուդից բնակչության մեջ հայերի թվաքանակով և համամասնությամբ, չնայած որ Բըրբանքը, Փասադենան, Մոնթեբելլոն, նունպես ունեն հայկական մեծ համայնքներ առանց հատուկ անվանման։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր Հայաստանը սպասարկում է Red Line մետրոն, որը ընթանում է հյուսիս-հարավ ուղղությամբ Վերմոնթ պողոտայով և արևելք-արևմուտք ուղղությամբ՝ Հոլիվուդ բուլվարով։
Մետրոյի կայարանները ներառում են՝
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելյան Հոլիվուդի բնակիչների 13 %-ը 25 և բարձր տարիք ունեցող, իրենց քառամյա կրթության աստիճանը ստացել են մինչև 2000թ․, որը քաղաքի և շրջանի համար միջին ցուցանիշ է, բայց ավագ դպրոցի դիպլոմից ցածր դիպլոմ ունեցող բնակիչների տոկոսը շրջանի համար բարձր է[5]։ Փոքր Հայաստանին սահմանակից դպրոցներն են[6]՝
Պետական[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Մասնավոր[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռոզա և Ալեքս Փիլիպոս» հայկական դպրոց, Հյուսիսային Ալեքսանդրիա պողոտա Առաջադիմական ուսանող կրթական ակադեմիա, Հյուսիսային Ալեքսանդրիա պողոտա Քենյն Օկս դպրոց, Հյուսիսային Կատալինա փողոց |
Նշանավոր վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կաիզեր Պերմանետտե Լոս Անջելեսի բժշկական կենտրոն
- Զանկու Չիքն ամերիկյան առաջին ռեստորան
- Լոս Անջելեսի Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ,
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սուրբ Կարապետ եկեղեցի
-
Հայաստանի պատմության որմնանկար
-
Ցուցանակ Նորմանդիա պողոտայի և Սանտա Մոնիկա բուլվարի խաչմերուկում
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայերն ԱՄՆ-ում
- Լոս Անջելեսի ամերիկահայերի պատմություն
- Ամերիկահայերի ցանկ
- Հայկական սփյուռք
- Ամերիկայի հայկական համագումար
- Հայ դատի հանձնախումբ
- Ամերիկահայ ազգային խորհուրդ
- Հայ Յեղափոխական Դաշնակցություն
- Հայ ամերիկյան քաղաքական գործողությունների հանձնաժողով
- Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտե
- Գլենդելի հայ համայնք
- ԱՄՆ-ի հայկական լոբբի
- Փոքր Հայաստան, Նյու Յորք
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Little Armenia Designation». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
- ↑ https://www.latimes.com/archives/la-xpm-2000-oct-07-me-32895-story.html
- ↑ «Church of Scientology of Los Angeles - All Are Welcome!». Church of Scientology of Los Angeles (անգլերեն). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «How Scientology got L.A. to name street after L. Ron Hubbard». latimes.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ [1] "East Hollywood," Mapping L.A., Los Angeles Times
- ↑ [2] "East Hollywood Schools," Mapping L.A., Los Angeles Times
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիթլ Արմենիա» հոդվածին։ |
|