Փոքրասիական մողես
| Փոքրասիական մողես | |
Փոքրասիական մողես | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Սողուններ (Reptilia) |
| Կարգ | Թեփուկավորներ (Squamata) |
| Ընտանիք | Իսկական մողեսներ (Lacertidae) |
| Ցեղ | Parvilacerta |
| Տեսակ | Փոքրասիական մողես (P. parva) |
| Միջազգային անվանում | |
| Parvilacerta parva | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Փոքրասիական մողես (լատին․՝ Parvilacerta parva), իսկական մողեսների ընտանիքին պատկանող սողուն։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Փոքր Ասիայում։ Հայաստանում հանդիպում է կենտրոնական և հյուսիսային Հայաստանում, միայն Սպիտակի շրջանի դժվարամատչելի և չմշակված տեղամասերում և Շիրակ մարզի Լանջիկ գյուղի շրջակայքում։ Հայտնաբերված է նաև Տավուշի ջրամբարի հյուսիսային ափերին[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակվում է քարքարոտ լեռնաքսերոֆիտային տափաստանում՝ երբեմն բարձրանալով լեռների չորասեր նոսր բուսածածկով կմախքային լանջերին։ Ձվադրում է երկու անգամ` հունիս-հուլիսի վերջերին և հուլիս-օգոստոսի սկզբներին։ Ձվակույտում կա 2–5 ձու։ Ձագերը դուրս են գալիս հուլիսի վերջին և սեպտեմբերին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խիստ սակավաթիվ, անհետացող տեսակ է, որը ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։
1982 թվականին կատարված հաշվառումները ցույց են տվել, որ 1 հա տարածքում հանդիպում է 2-5 առանձնյակ։ Ներկայումս թվաքանակը խիստ կրճատվել է։
Բիոտոպերի քայքայման հիմնական պատճառներն են բնական ապրելավայրերի տնտեսական յուրացումը և պոպուլյացիաների ոչնչացումը ընտանի կենդանիների արածեցմամբ և խոտհունձով։
Պահպանվում է Բեռնի կոնվենցիայով։ Պոպուլյացիայի տարածքը չի պահպանվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքրասիական մողես» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքրասիական մողես» հոդվածին։ |
| ||||||