Ջորջ Ալբերտ Բուլենջեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջորջ Ալբերտ Բուլենջեր
անգլ.՝ George Albert Boulenger
Boulenger George 1858-1937.png
Ծնվել էհոկտեմբերի 19, 1858(1858-10-19)[1][2][3]
Բրյուսել, Բելգիա[2]
Մահացել էնոյեմբերի 23, 1937(1937-11-23)[1][2][3][…] (79 տարեկան)
Սեն Մալո[2]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունբուսաբան, կենդանաբան, հերպեսաբան և Ձկնաբան
Գործունեության ոլորտկենդանաբանություն և Ձկնաբանություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[2]
Ալմա մատերԲրյուսելի ազատ համալսարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Հայտնի աշակերտներJoan Beauchamp Procter?
Պարգևներ
Երեխա(ներ)Edward George Boulenger? և Charles L. Boulenger?[4]
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Boulenger
Commons-logo.svg George Albert Boulenger Վիքիպահեստում

Ջորջ Ալբերտ Բուլենջեր (անգլ.՝ George Albert Boulenger, հոկտեմբերի 19, 1858(1858-10-19)[1][2][3], Բրյուսել, Բելգիա[2] - նոյեմբերի 23, 1937(1937-11-23)[1][2][3][…], Սեն Մալո[2]), բելգիա-բրիտանական կենդանաբան և ձկնաբան, ինչպես նաև տոհմաբան (վարդերի մասնագետ)[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1876 թվականին նա ավարտել է Բրյուսելի Ազատ համալսարանը և որոշ ժամանակ աշխատել է Բրյուսելի բնագիտության թանգարանում որպես գիտական օգնական։ Այդ ժամանակահատվածում նա զբաղվել է երկկենցաղների, սողունների և ձկների ուսումնասիրություններով։ Բացի այդ նա մտերիմ կապեր է հաստատել Փարիզի Բնական պատմության ազգային թանգարանի և Լոնդոնի Բրիտանական թանգարանի հետ։

1880 թվականին Ալբերտ Գյունտերը խնդրեց նրան աշխատել Լոնդոնի Բնագիտական թանգարանում և գրացուցակավորել երկկեննցաղների հավաքածուն։ Պաշտոնը ստանձնելուց հետո Բուլենջերը դարձավ Բրիտանիայի քաղաքացի։ 1882 թվականին դարձել է թանգարանի կենդանաբանության բաժնի գիտական աշխատակից, մնալով այս պաշտոնում մինչև նրա թոշակի անցնելը՝ 1920 թվականը։

Կենսաթոշակի անցնելուց հետո Բուլենջերը հետաքրքրված էր վարդերով, հրատարակել է բնագիտական թեմաներով 34 գրավոր աշխատություններ և երկհատորյա աշխատություններ Եվրոպայի վարդերի վերաբերյալ։

Բուլենջերը նվագում էր ջութակ, խոսում էր գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն և կարողանում էր կարդալ իսպաներեն, իտալերեն և ռուսերեն տեքստեր։ Բացի այդ, որպես կենդանաբան նա գիտեր լատիներեն և հունարեն։

Կենսագրագետները նշում են, որ Բուլենջերը առանձնանում էր աշխատանքի իր արտակարգ մեթոդաբանությամբ, բացի այդ նրան վերագրում են բացառիկ հիշողություն։

Մինչև 1921 թվականը Բուլենջերը գրել է 877 ձեռագրեր, ավելի քան 5000 էջեր, ինչպես նաև 19 մենագրություններ ձկների, երկկենցաղների և սողունների մասին։ Նա տվել է 1096 տեսակ ձկների, 556 տեսակ երկկենցաղների և 872 տեսակ սողունների գիտական նկարագրություններ։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին նա դարձել է Ամերիկյան հասարակության ձկնաբանների և հերպետոլոգների առաջին պատվավոր անդամը (American Society of Ichthyologists and Herpetologists): 1937 թվականին նա ստացել է Օրդեն Լեոպոլդա I բարձրագույն մրցանակը Բելգիայի քաղաքացիական անձանց համար։

Կենդանիների տարբեր ցեղեր կրում են Բուլենջերի անվանումը, այդ թվում Boulengerina օձերի ցեղը, որին պատկանում է Կրիստի ջրային կոբրան (Boulengerina christyi), և անոտ երկկենցաղների խմբից երկկենցաղների ցեղ Boulengerulaն՝ Կապտավուն որդ (Boulengerula boulengeri) տեսակով։

Հրապարակումներ (ընտրված)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1894 Catalogue of the Snakes in the British Museum (Natural History) . Volume II. British Museum of Natural History London
  • 1895 Catalogue of the Perciform Fishes in the British Museum. Centrachidae, Percidae and Serranideae. British Museum of Natural History London
  • 1896 Catalogue of the Snakes in the British Museum (Natural History). Volume III. British Museum of Natural History London
  • 1897 The Tailless Batrachians of Europe . Parts I & II. The Ray Society London
  • 1903 Batraciens de la Guinee Espagnoles. Madrid
  • 1905 A contribution to our knowledge of the varieties of the wall-lizard (Lacerta muralis) in Western Europe and North Africa. Transactions of the Zoological Society of London London
  • 1910 Les batraciens et principalement ceux d’Europe. Octave Doin et Fils Paris
  • 1912 A vertebrate fauna of the Malay Peninsula from the Isthmus of Kra to Singapore, including the adjacent islands. Reptilia and Batrachia. Taylor and Francis, London
  • 1913 Snakes of Europe. Methuen London
  • 1913 Second contribution to our knowledge of the varieties of the wall-lizard (Lacerta muralis) . Transactions of the Zoological Society of London. London 135—230 IIXX
  • 1916 On the lizards allied to Lacerta muralis, with an account of Lacerta agilis and L. parva. Transactions of the Zoological Society of London. London 104 VIII
  • 1917 A revision of the lizards of the genus Tachydromus. Memoirs of the Asiatic Society of Bengal 207—234 II
  • 1917 A revision of the lizards of the genus Nucras Gray. Annals of the South African Museum 195—216 II
  • 1891 Catalogue of the Reptiles and Batrachians of Barbary (Morocco, Algeria, Tunisia) : based chiefly upon the notes and collections made in 1880—1884 by M. Fernand Lataste. Transactions of the Zoological Society of London. London
  • 1920 Monograph of the Lacertidae, volume 1. British Museum of Natural History London
  • 1921 Monograph of the Lacertidae, volume 2 British Museum of Natural History London
  • 1921 Liste des publications Ichthyologiques et Herpétologiques (1877—1920). Annales de la Societé royale Zoologique de Belgique. 11-88
  • 1921 Monograph of the Lacertidae, volume 1 Johnson Reprint (1966) New York / London
  • 1921 Monograph of the Lacertidae, volume 2 Johnson Reprint (1966) New York / London

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 www.accademiadellescienze.it (իտալ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Annuaire prosopographique : la France savante
  4. J. S. G. Prof. C. L. Boulenger // Nature / M. SkipperNPG, Springer Science+Business Media, 1940. — Vol. 145, Iss. 3686. — P. 962—963. — ISSN 1476-4687; 0028-0836doi:10.1038/145962B0
  5. Stafleu FA, Cowan RS (1976)։ Taxonomic literature: a selective guide to botanical publications and collections with dates, commentaries and types, 2nd edition։ 1: A–G։ Utrecht: Bohn, Scheltema & Holkema։ էջ 384։ ISBN 9789031302246։ Վերցված է հունիսի 18, 2013