Փոստային թանգարան
Փոստային թանգարան, որպես կանոն` պետական թանգարան, որը զբաղվում է փոստային կապի և հեռագրական գործի զարգացման պատմության, փոստային կառույցների, փոստային տեխնիկայի և սարքավորումների և փոստի գործունեության հետ կապված առարկաների և փաստաթղթերի հավաքմամբ, ուսումնասիրմամբ, պահպանմամբ և ցուցադրմամբ[1]։ Հաճախ նման թանգարանները կոչվում են կապի թանգարաններ, քանի որ դրանց ցուցադրություններում, բացի փոստի պատմությունից, լուսաբանվում են հեռահաղորդակցության այլ տեսակներ ևս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորաբար փոստային նամականիշերի պետական հավաքածուն պահվում է պետության կենտրոնական փոստային թանգարանում։ Բացի իրենց մշտական ցուցահանդեսներից, փոստային թանգարանները պարբերաբար մասնակցում են ֆիլատելիստական ցուցահանդեսների` ցուցադրելով իրենց հավաքածուների հատվածներ[2]։
Փոստային խոշոր թանգարանների օրինակներից են աշխարհի հետևյալ քաղաքներում տեղակայված թանգարանային հաստատությունները[1].
- Բեռլինի հաղորդակցման թանգարան
- Փոստային թանգարան Բուդապեշտում
- Փոստային թանգարան Կահիրեում
- Բրիտանական փոստային թանգարան և արխիվ Լոնդոնում
- Փոստային թանգարան Պրահայում
- Փոստային թանգարան Ստամբուլում
- Փոստային թանգարան Ստոկհոլմում
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1870-ական թվականներից մի շարք երկրներում սկսել են հայտնվել ազգային փոստային թանգարանները, որոնցում հավաքվում և պահվում էին փոստային նամականիշերի պետական հավաքածուներ[3][4]։
Առաջին փոստային թանգարանը հայտնվել է 1872 թվականին, Գերմանիայում, Բեռլինում[1]։ Աշխարհի խոշորագույն փոստային նամականիշների և փոստային վճարումների հավաքածուն գոյություն ունի 1886 թվականից։ Բեռլինի թանգարանից հետո նմանատիպ թանգարաններ կազմավորվել են Ֆրանսիայում և Բուլղարիայում[3][4]։
Ռուսական կայսրությունում կապի առաջին թանգարանը Սանկտ Պետերբուրգի հեռագրական թանգարանն է եղել, որը հիմնադրվել է 1872 թվականին[4][5]։ 1884 թվականին այստեղ ստեղծվել է փոստային-հեռագրական թանգարանը, իսկ դրան կից` փոստային բաժինը[3][4]։ Խորհրդային տարիներին այս թանգարանը վերածվել է Պոպովի անվան կապի կենտրոնական թանգարանի և կատարել ԽՍՀՄ պետական փոստային թանգարանի գործառույթները[2][4]։ Այն հավաքել է ավելի քան 4 միլիոն փոստային նամականիշ, դրոշմավորված ծրարներ, քարտեր և այլն[3][4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Музей почтовый // Филателистический словарь / В. Граллерт, В. Грушке; Сокр. пер. с нем. Ю. М. Соколова и Е. П. Сашенкова. — М.: Связь, 1977. — С. 111. — 271 с. — 63 000 экз.
- ↑ 2,0 2,1 Почтовый музей // Большой филателистический словарь / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас, П. Ф. Мазур, И. Н. Меркулов, И. А. Моросанов, Ю. К. Мякота, С. А. Панасян, Ю. М. Рудников, М. Б. Слуцкий, В. А. Якобс; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М.: Радио и связь, 1988. — 320 с. — 40 000 экз. — ISBN 5-256-00175-2.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Почтовый музей — статья из Большой советской энциклопедии
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Илюшин А. С. «Филателия». Megabook. Мегаэнциклопедия Кирилла и Мефодия. М.: Компания «Кирилл и Мефодий». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ «Краткая историческая справка». О музее. Государственное учреждение Центральный музей связи имени А. С. Попова. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Почтовые музеи — взгляд из прошлого в будущее». Почтовые музеи. Компания. Почта России. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 8-ին.
- «Средств связи. Музеи России по типам». Музеи России. Электронное издание «Культурное Наследие»; Российская сеть культурного наследия. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին.
- «Philatelic and History Museums». Links. Research Resources (անգլերեն). National Postal Museum; Smithsonian Institution. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոստային թանգարան» հոդվածին։ |