Ազգային փոստային թանգարան (ԱՄՆ)
Ազգային փոստային թանգարան | |
---|---|
Տեսակ | փոստային թանգարան |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Վաշինգտոն |
Վայր | Postal Square Building? |
Մասն է | Սմիթսոնյան ինստիտուտ[2] |
Պատկանում է | Սմիթսոնյան ինստիտուտ |
Հասցե | 2 Massachusetts Ave., NE, Washington, DC 20002[3] |
Հիմնադրվել է | 1993 |
Այցելուներ | 357 000 ± 500 մարդ (2015)[4] |
Տնօրեն | Elliot Gruber?[5] |
Կայք | postalmuseum.si.edu(անգլ.) |
Ազգային փոստային թանգարան (անգլ.՝ National Postal Museum), փոստային թանգարան, որը հիմնադրվել է 1993 թվականի հուլիսի 30-ին։ Գտնվում է ամերիկյան Վաշինգտոն քաղաքում։
Շինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է Վաշինգտոնի մետրոպոլիտենի «Յունիոն Սթեյշն» (Union Station) կայարանի հակառակ կողմում։ Շենքը կոչվում է «Postal Square Building»: Այստեղ նախկինում տեղակայված էր Վաշինգտոնի գլխավոր փոստատունը (Main Post Office of Washington): Որպես փոստի գլխավոր մասնաշենք սա ծառայել է 1914 թվականից մինչև 1986 թվականը[6]։ Շինությունը ժամանակին կառուցվել է «Գրեմ էնդ Բերնհեմ» (Graham and Burnham) ճարտարապետական ընկերության կողմից։ Շենքի կառուցման ժամանակ՝ 1912 թվականին, մահանում է Դենիել Բերնհեմը։ Մահվանից հետո շինարարության ղեկը իր ձեռքն է վերցնում Էռնեստ Գրեհեմը (Ernest Graham)[7][8]:
Թանգարանի ձևավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնադրվել է ԱՄՆ-ի փաստային ծառայության և Սմիթսոնյան ինստիտուտի փախհամաձայնության շնորհիվ։
Բացումը տեղի է ունեցել 1993 թվականի հուլիսի 30-ին[9]։
Ազգային փոստային թանգարանում ցուցադրվում են բազմաթիվ ինտերակտիվ ցուցանմուշներ՝ նվիրված ԱՄՆ-ի փաստային ծառայությանն ու աշխարհի փոստային պատմությանը[10]։
Հավաքածուն ներառում է հսկայական քանակությամբ փոստային նամականիշեր։
Այս թանգարանում տեղի են ունենում ժամանակավոր ցուցադրություններ։ Դրանց վառ օրինակներ են «Պոնի էքսպրեսը», երկաթուղային փոստատարությունը և նույնիսկ մարքեթինքային «Ի՞նչ է փոստը ձեզ համար» («What’s in the Mail for You»)[11] ցուցադրությունները։
Թանգարանում գործում է հուշանվերների վաճառքի տաղավար, ինչպես նաև ֆիլատելիական առանձին խանութ։
Քանի որ սա Սմիթսոնյան թանգարան է, ուստի մուտքի տոմսակը լրիվ անվճար է[9]։
Սկսած 2002 թվականից, երկու տարին մեկ, թանգարանը հանձնում է Սմիթսոնյան մրցանակ՝ ֆիլատելիայի ոլորտում հաջողությունների համար (Smithsonian Philatelic Achievement Award)[12]:
2009 թվականի սեպտեմբերին Ազգային փոստային թանգարանը ստացավ ութ միլիոն ամերիկյան դոլար նվեր ամերիկացի ֆինանսիստ Բիլ Գրոսի կողմից՝ թանգարանը ընդլայնելու նպատակով[13]։
Թանգարանի շինության մեջ է գտնվում նաև ԱՄՆ-ի աշխատանքային վիճակագրության բյուրոյի գլխավոր օֆիսը, որն ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության ենթակայության տակ է գտնվում։
-
Թանգարանի շենքը
-
Գլխավոր մուտքը
-
Փոստային բեռնատար մեքենա Ford մակնիշի, (1931 թվական)
-
Փոստային սահնակ
-
Ավիափոստային ինքնաթիռ Stinson Reliant SR-10
-
Դանիական փոստարկղ
-
ԱՄՆ-ում առաջին փոստատարների հանդերձանքը
-
Հեռագրամեքենա
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Канал Ազգային փոստային թանգարանը «YouTube» կայքում, զանազան տեսանյութերի հավաքածու[14] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ https://www.si.edu/museums/
- ↑ https://postalmuseum.si.edu/
- ↑ Visitor Statistics — Smithsonian Institution.
- ↑ https://postalmuseum.si.edu/meet-our-staff
- ↑ «History of the Smithsonian National Postal Museum». About the Museum (անգլերեն). National Postal Museum; Smithsonian Institution. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Weeks C. AIA Guide to the Architecture of Washington, D.C. — 3rd edn. — Johns Hopkins University Press, 1994. — ISBN 0-8018-4713-3.
- ↑ «Daniel Burnham / Burnham and Root (Chicago)». Search by architect. Essential World Architecture Images (անգլերեն). World Architecture — 1000 Places To See Before You Die. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ 9,0 9,1 «About the Museum» (անգլերեն). National Postal Museum; Smithsonian Institution. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Exhibits» (անգլերեն). National Postal Museum; Smithsonian Institution. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «What's in the Mail for You!». Customers and Communities. Exhibits (անգլերեն). National Postal Museum; Smithsonian Institution. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Smithsonian Philatelic Achievement Awards». About the Museum (անգլերեն). National Postal Museum; Smithsonian Institution. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Announcing The William H. Gross Stamp Gallery». William H. Gross Stamp Gallery (անգլերեն). National Postal Museum; Smithsonian Institution. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Smithsonian National Postal Museum». SmithsonianNPM's Channel (անգլերեն). YouTube, LLC. 2009 թ․ հունիսի 5. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Национальный почтовый музей (National Postal Museum)». Smithsonian: Добро пожаловать в Смитсоновский комплекс!. Smithsonian Institution — Краткое описание Национального почтового музея на русском языке. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
- «Arago: People, Postage & the Post» (անգլերեն). National Postal Museum; Smithsonian Institution. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային փոստային թանգարան (ԱՄՆ)» հոդվածին։ |
|