Փոլ Ռևիրի կեսգիշերային զբոսանքը
Փոլ Ռևիրի կեսգիշերային զբոսանքը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Գրանդ Վուդ[1] |
տարի | 1931[1] |
բարձրություն | 76,2 սանտիմետր |
լայնություն | 101,6 սանտիմետր |
ստեղծման երկիր | ԱՄՆ |
ժանր | պատմական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ և masonite? |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
The Midnight Ride of Paul Revere Վիքիպահեստում |
«Փոլ Ռևիրի կեսգիշերային զբոսանքը» (անգլ.՝ The Midnight Ride of Paul Revere), ամերիկացի նկարիչ Գրանդ Վուդի 1931 թվականին ստեղծած կտավը, որտեղ հեղինակը պատկերել է ամերիկացի հայրենասեր Փոլ Ռևիրին 1775 թվականի ապրիլի 18-ի գիշերային զբոսանքի ժամանակ։ Պատկերն արված է բարձր տեսարանից, երբ Ռևիրն զբոսնում է լուսավորված Լեքսինգտոնով, Մասաչուսեթս։ Նկարիչը ոգեշնչվել է Հենրի Լոնգֆելոյի «Փոլ Ռևիրի զբոսանքը» բանաստեղծությամբ[2]։ Գրանդ Վուդը Ռևիրի ձիու համար որպես մոդել օգտագործել է մանկական փայտե ձի[3]։
Կտավն ընդգրկված է Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում, սակայն 2017 թվականի գարնանից չի ներկայացվում ցուցադրությունների շարքում[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թռչնի թռիչքի բարձրությունից երևացող կտավում Փոլ Ռևիրը Մասաչուսեթսի գավառական հրապարակում ձիավարում է։ Չնայած աշխատանքի պատմական թեմային, Վուդը չի փորձել նկարել տեսարանը փաստացի ճշգրտությամբ։ Տները չափազանց պայծառ են, կարծես լուսավորված են էլեկտրական լույսով, և լուսնի դրամատիկ լույսն անիրատեսական ստվերներ է հաղորդում։ Ոճավորված տները, երկրաչափական կանաչապատումը և թռչնի թռիչքի բարձրությունը գեղանկարին հաղորդում են երազանքային հարթություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը Մեմֆիսում պատկանել է տեր և տիկին Սեսիլ Մ. Գուրերին 1931-1950 թվականներին, այնուհետև, որպես ընծա, այն տրվել է Մեմֆիսի YWCA-ին։ Նույն տարում այն 15000 դոլարով վաճառվել է Մետրոպոլիտեն թանգարանին[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
- ↑ 2,0 2,1 2,2 «The Midnight Ride of Paul Revere». Metropolitan Museum of Art. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Souter, Gerry (2009). American Realism. New York City: Parkstone International. էջ 198. ISBN 978-1-78042-992-2.