Փոլ Ռևիր
Փոլ Ռևիր անգլ.՝ Paul Revere | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1735[1][2][3] |
Ծննդավայր | Բոստոն, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] |
Մահացել է | մայիսի 10, 1818[1][2][3] (83 տարեկան) |
Մահվան վայր | Բոստոն, ԱՄՆ |
Գերեզման | Granary Burying Ground |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Westford Academy? |
Մասնագիտություն | արծաթագործ, Մինիտմեններ, ձեռնարկատեր և ռազմական գործիչ |
Ամուսին | Rachel Walker?[5] և Sarah Orne?[5] |
Ծնողներ | հայր՝ Apollos Rivoire?[5], մայր՝ Deborah Hitchbourn?[5] |
Երեխաներ | Joseph Warren Revere?[5] և Paul Revere, Jr.?[6] |
Ստորագրություն | |
Paul Revere Վիքիպահեստում |
Փոլ Ռևիր (անգլ.՝ Paul Revere, հունվարի 1, 1735[1][2][3], Բոստոն, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - մայիսի 10, 1818[1][2][3], Բոստոն, ԱՄՆ), ամերիկյան անկախության պատերազմի հերոս, արծաթագործ, արդյունաբերող։ 1775 թվականի ապրիլի 18-ին նախազգուշացնում է Բոստոն քաղաքի բնակչության բրիտանական զորքերի մոտեցման մասին։ Անմահացվել է Հենրի Լոնգֆելոյի «Փոլ Ռևիրի ձիարշավը» բալլադում[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արհեստավորական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռևիրի հայրը ՝ Ապոլո Ռիվուարը (հետագայում նա կփոխի իր ազգանունը Ռևիրի), հուգենոտ փախստականների զավակ էր, ովքեր տեղափոխվել էին Բոստոն։ Վաղ հասակում Ապոլոն աշխատում է որպես արծաթագործի օգնական։ Իր հերթին Ապոլոն արծաթագործի իր հմտությունները փոխանցում է որդուն ՝ Ռևիրին։ Ռևիրը դառնում է ամերիկայի ամենահայտնի արծաթագործներից մեկը։ Ռևիրը ստանում է հիմնարար կրթություն և հետագայում կարողնում է ընթերցել մետաղագործության մասին ամենաբարդ գրքերը։ Նա պատրաստում է ոչ միայն արծաթե կենցաղային իրեր, այլ նաև վիրահատությունների համար նախատեսված գործիքներ, ակնոցներ, արծաթե ատամներ և արծաթե նկարազարդումներ։ Ռևիրի ամեհայտնի աշխատանքներից է արծաթե նկարազարդումը, որը պատկերում է Բոստոնյան ջարդերի դեպքերը։
Անկախության պատերազմին նախորդող տարիները
[խմբագրել | խմբագրել կոդը]1770 թվականին Ռևիրն անդամակցում է հայրենասիրական շարժմանը և հայտնվում է խռովությունների կիզակետում։ Ամերիկյան գաղութներում սկիզբ առած հայրենասիրական շարժումը հանգուցալուծվեց Ամերիկայի անկախության համար մղվող պատերազմով։ Որպես բոստոնյան արհեստավոր խավի ներկայացուցիչ՝ Ռևիրը կապող օղակ է հանդիսանում քաղաքի մտավորական և աշխատավոր խավերի միջև։ 1773 թվականին Ռևիրը, 50 այլ ըմբոստարարների հետ միասին, հնդկացիների շորեր է հագնում և մասնակցում «Բոստոնի թեյախմության» բողոքներին։ Ըմբոստարարները հանդես էին գալիս լրացուցիչ հարկադրումների դեմ։ Ռևիրը ծառայում է Բոստոնի փրկության հանձնաժողովում (անգլ.՝ Boston’s Committee of Safety) որպես ձիավոր։ Նա հաղորդագրություններ է փոխանցում Նյու Յորքի և Ֆիլադելֆիայի միջև։ 1775 թվականի ապրիլի 16-ին Ռևիրը Կոնկորդ քաղաքի բնակչությանը տեղեկացնում է բրիտանական զորքերի առաջխաղացման մասին և հորդորում է նրանց թաքցնել քաղաքում առկա ռազմական զինանոցները։ Նա լապտեր է կախում Բոստոնի հին հյուսիսային եկեղեցու զանգակատան վրա՝ զգուշացնելով համաքաղաքացիներին բրիտանական զորքերի մոտալուտ մոտեցման մասին։ Երկու օր անց նա մեկնում է Բոստոնից, որպեսզի հանդիպի հեղափոխական առաջնորդներ Ջոն Հանքոքին և Սեմյուել Ադամսի հետ և զգուշացնի նրանց թշնամական զորքերի առաջխաղացման մասին։ Նա և նրա ընկեր Վիլիամ Դասը իրաից անկախ հասնում են Լենգսիկտոն և Հենքոքին և Ադամսին ժամանակին լքում են քաղաքը։ Վերադարձի ճանապարհին բրիտանական զորքերը գերում են Ռևիրսին։ Կարճ ժամանակ անց նա ազատ է արձակվում և ոտքով վերադառնում Լենգսիկտոն ։ Ռևիրը զգուշացման շնորհիվ ամերիկյան աշխարհազորը կարողանում է դիմակայություն ցույց տալ բրիտանական զորքերին Լենգսիկտոնի մոտ տեղի ունեցած վճռորոշ ճակատամարտերից մեկում։
Անկախության պատերազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկախության պատերազմի սկզբնական տարիներին Ռևիրը արդյունաբերական ընկերությունը վառոդ է մատակարարում ամերիկյան զորքերին։ 1776 թվականին Ռևիրը ղեկավարում է Բոստոնի նավահանգիստի պաշտպանության աշխատանքները։ Ռևիրի պատերազմական գործողությունների մասնակցության մասին վկայող այլ տեղեկություններ չեն պահպանվել։
Հետպատերազմական շրջանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետպատերազմական շրջանում Ռևիրը շարունակում է իր հաջողակ արդյունաբերական գործունեությունը։ Նա Մասաչուսեթս նահանգի Կանտոն քաղաքում հիմնում է պղնձի թիթեղների արտադրությամբ զբաղվող գործարան։ Ռևիրի գործարանը թիթեղներ է մատակարում ամերիկյան ռազմական նավատորմին և Մասաչուսեթսի նահանգանիստի գմբեթի երեսպատման աշխատանքների համար։
Ռևիրը Եղել է Մասոնական մեծ օթյակի վարպետ և հանդիսացել է Բոստոն քաղաքի հրդեհների դեմ ապահովագրական առաջին միասնական ընեկության հիմնադիր։ Ծառայել է որպես Սաֆոլք շրջանի դատաքննիչ և Բոստոնի առողջապահական խորհուրդի նախագահ[8]։
Նա երկար տարիներ եղել է իր համայնքի ամենահարգված անդամներից մեկը։ Նա ճանաչված էր իր բարեգործական գործունեությամբ և պատերազմական տարիներին ներդրած ավանդի համար։ Ռևիրը դադարում է իր աշխատանքային գործուենությունը 1811 թվականին ՝ 76 տարեկան հասակում։ 1818 թվականին մայիսի 10֊ին Ռևիրը մահանում է Բոստոնի իր տանը[9]։
Ժառանգությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռևիրի մահից հետո ընտանեկան ձեռանարկությունները անցնում են նրա ավագ տղային ՝ Ջոզեֆ Վորեն Ռևիրին[10]։ Ռևիրի հիմնադրած պղնձագործական գործարանը գործում է մինչ այսօր և հայտնի է «Ռևիր քուփեր քոմփանի» անվամբ։ Նա իր արտադրամասերը ունի նաև Նյու Յորք նահանգի Հռոմ և Մասաչուսեթս նահանգի Նյու Բեդֆորդ քաղաքներում[11]։
Ռևիրիր պատրաստատած արծաթե իրերը և նկարազարդումները մեծ պահանջարկ ունեն արվեստի և պատմության սիրահարների շրջանում։ Նրանք ներկայացված են աշխարհի բազմաթիվ թանգարաններում՝ ներառյալ Բոստոնի գեղարվեստի[12] և Նյու Յորքի Մետրոպոլիտեն[13] թանգարանները։ 1843 թվականին Ռևիրի դուստրը՝ Մարիա Ռևիր Բալիսթիրը, Ռևիրի պատրաստած զանգը նվիրաբերվել է Սինգապուրի Սրբ. Անդրեաս եկեղեցուն։ Այն այժմ ներկայացվում է Սինագապուրի ազգային թանգարանում։ Սա Ռևիրի պատրաստած միակ զանգն է, որը գտնվում է ԱՄՆ֊ի տարածքից դուրս[14]։
Մասաչուսեթս և Մինեսոտա նահանգների Ռևիր քաղաքները, Մասաչուսեթս նահանգի Ռևիր լողափը, Նյու Յորքի Ռևիր պողոտան, Մասաչուսեթսի Արլինգտոն քաղաքի Փոլ Ռևիր փողոցը և Սիեթլ քաղաքի Փոլ Ռևիր շինությունը անվանակոչվել են ի պատիվ Փոլ Ռևիրի։ 1958 թվականին թողարկված 25 ցենտ արժողությամբ փոստային նամականիշը պատկերում է Հիլբերը Ստյուրտի վրձնին պատկանող Փոլ Ռևիրի դիմանկարը։ Նա պատկերվել է նաև ԱՄՆ֊ի 5000 դոլլար արժողությամբ EE խմբի խնայողական արժեթղթերի երեսին[15]։
Ամերիկյան «Փոլ Ռևիրը և ռեյդերները»(անգլ.՝ Paul Revere and the Raiders) ռոք նվագախումբը մեծ ժողովրդականություն էր վայելում 1960 թվականների կեսերից մինչ վաղ 1970-ականները։ Խմբի երգեհոնահարի անունը եղել է Փոլ Ռևիր Դիք, ով անվանակոչվել էր ի պատիվ ամերիկյան հերոս Ռևիրի[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Rote C. Revere, Paul // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T071667
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.paulreverehouse.org/biography/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Kindred Britain
- ↑ Geni(բազմ․) — 2006.
- ↑ Փոլ Ռևիր, Միացյալ նահանգների ռազմական սպա և արծաթագործ
- ↑ Փոլ Ռևիր, «History» հեռուստաալիք
- ↑ Փոլ Ռևիր, ազգային հերոս(1735–1818)
- ↑ «Հեղափոխական Փոլ Ռևիրը», Ջոել Միլլեր, էջեր 255,260
- ↑ «Ռևիր պնղձագործական ընկերության մասին». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Փոլ Ռևիրի «Ազատության որդիների գավաթը», Բոստոնի գեղարվեստի թանգարան
- ↑ Փոլ Ռևիր, արծաթե թեյնիկ, Մետրոպոլիտեն թանգարան
- ↑ «Ռևիրի զանգ», Ազգային գրադարանների խորհուրդ, Սինգապուր
- ↑ ԱՄՆ֊ի խնայողական արժեթղթերը, Միացյալ Նահանգների գանձապետարան
- ↑ «Փոլ Ռևիրը և ռեյդերները», Բրյուս Էդեր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Ռևիր» հոդվածին։ |
|