Փոլ Մաաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Մաաս
գերմ.՝ Paul Maas
Ծնվել էնոյեմբերի 18, 1880(1880-11-18)[1][2]
ԾննդավայրՖրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[3]
Վախճանվել էհուլիսի 15, 1964(1964-07-15)[1][2] (83 տարեկան)
Վախճանի վայրՕքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Մասնագիտությունդասական բանասեր, համալսարանի դասախոս, կլասիցիստ և բյուզանդագետ
Լեզուգերմաներեն և անգլերեն
Քաղաքացիություն Գերմանիա և  Պրուսիայի թագավորություն
ԿրթությունԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
ԱնդամակցությունԲեռլինի գիտությունների ակադեմիա և Graeca?
ԱշխատավայրHU Berlin և Քյոնիգսբերգի համալսարան
Պարգևներ
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների» շքանշանի խաչ և Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
 Paul Maas Վիքիպահեստում

Փոլ Մաաս (գերմ.՝ Paul Lazarus Maas, նոյեմբերի 18, 1880(1880-11-18)[1][2], Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[3] - հուլիսի 15, 1964(1964-07-15)[1][2], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), գերմանացի գիտնական-հնագետ, դասական բանասեր, տեքստաբան, բյուզանդագետ, մանկավարժ։ Գիտությունների դոկտոր է, Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր։ Բրիտանական ակադեմիայի թղթակից անդամ և ԳԴՀ Գիտությունների ակադեմիայի անդամ (1955)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի հրեական ծագում։ Ծնվել է բանկիրների ընտանիքում։ 1898 թվականից դասական բանասիրություն է ուսանել Բեռլինի Հումբոլդտի համալսարանում և Մյունխենի համալսարանում։ Եղել է Կառլ Կրումբախերի և Ուլրիխ ֆոն Վիլամովից-Մյոլենդորֆի աշակերտը։

Ուսանող տարիներից Վիլամովից-Մյոլենդորֆի հայտնի սեմինարների ժամանակ Պ. Մաասը առանձնանում էր նրանով, որ չէր ամաչում իր ուսուցչի հետ բուռն վիճաբանություններից։

1910 թվականին Վիլամովից-Մյոլենդորֆի աջակցության շնորհիվ դարձել է Բեռլինի համալսարանի հունական և բյուզանդական գրականության պրիվատ-դոցենտ։

Հենց այս ժամանակահատվածում լույս են տեսել նրա ամենահայտնի՝ «Griechische Metrik» (1923) և «Textkritik» (1927) գործերը։

1930 թվականին Վիլամովից-Մյոլենդորֆի խորհրդով Պ. Մաասն ընդունել է Քյոնիգսբերգի համալսարանի սովորական պրոֆեսորի պաշտոնն ստանձնելու հրավերը, որտեղ նա դասավանդել է մինչև 1934 թվականը, երբ, չնայած իր գերմանական հայրենասիրությանը և գործընկերների բողոք-նամակներին, իր հրեական ծագման պատճառով նրան ազատ են պաշտոնից։

Նա տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, Օքսֆորդ, որտեղ շարունակել է իր կարիերան 1939 թվականին։ Դասախոսություններ է կարդացել Օքսֆորդի համալսարանում։

1959 թվականին Օքսֆորդի համալսարանը նրան շնորհել է պատվավոր դոկտորի կոչում։ Եղել է Բրիտանական ակադեմիայի թղթակից անդամ և Գերմանիայի գիտությունների ակադեմիայի անդամ (1955)։

Նրա ամենակարևոր գիտական նվաճումների թվին են պատկանում հին հունական տեքստերի ուսումնասիրությունները և քննադատությունները։ Մշակել է Մաասի օրենքը։

Թաղված է Օքսֆորդի Վոլվերկոտի գերեզմանատանը (Wolvercote Cemetery):

Ընտրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հունական չափումներ» (Լայպցիգ, 1923)
  • Textkritik. (Լայպցիգ, 1960)
    • Տեքստի քննադատություն // Արիստեուս. Դասական բանասիրություն և հնագույն պատմություն։ 2011. No. 2. Ս 136-173։
  • Sancti Romani Melodi Cantica. (Օքսֆորդ, 1963)
  • Kleine Schriften: (Մյունխեն, 1973, ISBN 3-406-02083-6):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #11888185X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Katja Bär: Paul Maas. In: Robert B. Todd (Hrsg.): Dictionary of British Classicists Vol. 2. Bristol 2004.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Մաաս» հոդվածին։