Փիթոևներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փիթոևներ (Փիթnյաններ), հայազգի դերասանների, ռեժիսորների, թատերական գործիչների ընտանիք։

Եսայի (Իսայի) Եգորի Փիթnյան (1844, Թիֆլիս 1904, Թիֆլիս), թատերական գործիչ։ 1888 թվականին կազմակերպել է Թիֆլիսի Արտիստական ընկերությունը (ընտրվել վարչության նախագահ)՝ կանոնավոր ներկայացումներ տալով ռուսերեն, 1901 թվականից՝ նաև հայերեն ու վրացերեն, իր միջոցներով կառուցել ընկերության թատրոնի շենքը (1888-1901 թվականներ, ճարտարապետներ՝ Կ․ Տատիչև, Ա․ Շիմկևիչ, այժմ՝ Վրաստանի Ռուսթավելու անվան թատրոնի շենքը)։ Եղել է Թիֆլիսի հայ թատերական կոմիտեի հիմնադիրներից (1819), մեծապես նպաստել հայ թատրոնի զարգացմանը։

Եսայի Փիթոյանի եղբայրը՝ Իվան Եգորի Փիթnյանը (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), եղել է Արտիստական ընկերության թատրոնի տնօրենը (1905 թվականից ապրել է Փարիզում, կազմակերպել Ռուս արտիստական ակումբը և տվել ներկայացումներ)։

Ժորժ (Գևորգի) Իվանի Փիթnյան (1884, Թիֆլիս, 1939, Ժնև), դերասան, ռեժիսոր։ 1905 թվականից ծնողների հետ հաստատվել է Փարիզում, ուր ստացել է իրավաբանական կրթություն։ Բեմական առաջին քայլերն արել է հոր կազմակերպած Ռուս արտիստական ակումբում։ 1908 թվականին, վերադառնալով Ռուսաստան, Պետերբուրգում աշխատել է Վ․ Կոմիսարժևսկայայի, ապա՝ Պ․ Գայդեբուրովի և Ն․ Սկարսկայայի ղեկավարած շրջիկ դրամատիկական թատրոններում։ 1912 թվականին կազմակերպել է «Մեր թատրոնը»՝ բեմադրելով Պուշկինի, Լ․ Տոլստոյի, Շեքսպիրի, Մոլիերի և այլոց երկերը, ցուցադրել Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում։ 1915-1922 թվականներին ստեղծագործել Է Շվեյցարիայում, բեմադրել Իբսենի «Հեդդա Գաբլեր» (1915), Բլոկի «Բալագանշչիկ» (1916), Գոգոլի «Ռևիզոր» (1917), Շեքսպիրի «Համլետ» (1920) և այլն։ Ապա ապրել է Փարիզում, ուր ղեկավարել է թատերախումբ, բեմադրություններից են՝ Գորկու «Հատակում» (1922), Պիրանդելլոյի «Վեց գործող անձ հեղինակի որոնումներում» (1923), սովետական դրամատուրգ Վ․ Կիրշոնի «Հրաշալի ձուլվածք» (1931) և այլն։ Փիթnյանը եղել է 1920-1930-ական թվականներին ֆրանսիական թատրոնի խոշորագույն գործիչներից։ Նա հաստատել է պոեզիայով և մարդասիրությամբ տոգորված թատերարվեստ, հանդես եկել հանուն ժողովրդին մոտ թատրոնի ստեղծման։ Փիթnյանի ստեղծագործության բարձունքը եղել է Համլետի դերը (Շեքսպիրի«Համլետ»), որը խաղացել է իր բեմական ողջ կյանքում։ Լինելով Ստանիսլավսկու սիստեմի հետևորդը՝ զարգացրել է ռուսական ռեալիստական արվեստի սկզբունքները, մեծ տեղ տվել հոգեբանական ռեալիստական արվեստին, բեմի և հանդիսատեսի կապն ուժեղացնելու նպատակով՝ իր ստեղծած դեկորացիաներով պարզեցրել բեմական ձևավորումը, նուրբ արվեստով միահյուսել երաժշտությունը, լուսավորությունը, ձայնը։ Արժանացել է Պատվո Լեգեոնի շքանշանի (1937

Լյուդմիլա Փիթnյան (օրիորդական ազգանունը՝ Սմանովա, 1895 թվական, Թիֆլիս 1951 թվական, Ռյուեյ–Մալմեզոն), դերասանուհի։ Ժորժ Փիթnյանի կինը։ Բեմ է բարձրացել 1916 թվականին, ամուսնու թատերախմբում։ Խաղացել է՝ Անյուտկա, Մաշա (Լ․ Տոլստոյի «Խավարի իշխանություն», 1917, «Կենդանի դիակ», 1918), Օֆելյա (Շեքսպիրի «Համլետ», 1920), Մարգարիտ Գոթիե (Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը», 1921), Նորա (Իբսենի «Նորա», 1930), առավել բարձր արվեստով՝ Իոհաննա (Շոուի «Սուրբ Իոհաննան», 19251939 թվականից ապրել և աշխատել է Շվեյցարիայում, ԱՄՆ–ում, Կանադայում, 1945 թվականից հետո՝ Փարիզում։

Սաշա (Ալեքսանդր) Ժորժի Փիթnյան (ծնվել է 1920 թվականին, Ժնևում), ֆրանսիական թատրոնի և կինոյի դերասան։ 1922 թվականից ապրել է Փարիզում։ Սովորել է ֆրանսիական լիցեյում և Լ․ Ժուվեի դերասանական դասընթացներում։ Բեմ է բարձրացել 1939 թվականին։ 1939-1949 թվականներին աշխատել է Ժնևի և Լոգանի թատրոններում։ 1949 թվականից հանդես է եկել նաև իբրև ռեժիսոր։ Կազմակերպել է «Փիթոև ընկերություն» թատրոնը, եղել «Մոդեռն» թատրոնի տնօրեն, ուր բեմադրել է Չեխովի «Ճայ»–ը։ 1956 թվականին, Գորկու «Հատակում» պիեսի բեմադրության համար արժանացել է Մոլիերյան մրցանակի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։