Փիթեր Նաջարյան
Փիթեր Նաջարյան անգլ.՝ Peter Najarian | |
|---|---|
| Ծնվել է | 1940[1] |
| Ծննդավայր | Յունիոն Սիթի, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
| Մասնագիտություն | գրող, նկարիչ և քանդակագործ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ռատգերսի համալսարան (1958), Westminster Kingsway College?, Սթենֆորդի համալսարան (1968) և Նահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում |
| Աշխատավայր | Նահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում, Ուտյնի պետական համալսարան, Սկրիփս քոլեջ, Կալիֆոռնիայի համալսարան, Հավայան կղզիների համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Դևիս և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
| Ազգականներ | Արթուր Փինաջյան |
Փիթեր Նաջարյան (անգլ.՝ Pete Najarian, 1940[1], Յունիոն Սիթի, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկահայ գրող, նկարիչ, քանդակագործ։
Նկարիչ Արթուր Փինաջյանի զարմիկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փիթեր Նաջարյանը ծնվել է Նյու Ջերսիում։ 1958 թվականին ավարտել է Ռատգերի համալսարանը։ Նյու Յորքի քաղաքային վարչությունում աշխատել է որպես սոցիալական հետախույզ, գործունեությունն իրականացրել է Հարլեմում։
Երեք տարի բնակվել է Լոնդոնում, Քինգսուեյ Դեյ քոլեջում ուսանել է անգլերեն բանասիրություն, Բրիտանական կինոյի ինստիտուտի կրթական ֆակուլտետում՝ ֆիլմագրություն։
ԱՄՆ վերադառնալով՝ 1967-1968 թվականներին Սթենֆորդի համալսարանից ստացել է Ստեգներ կրթաթոշակ։ 1970 թվականին Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանից ստացել է մագիստրոսի կոչում։ 1988-1989 թվականներին որպես Ֆուլբրայթ ծրագրի դասախոս եղել է Խորհրդային Հայաստանում, օգնել երկրաշարժից տուժածներին։ «Ամերիկյան մենություն» ժողովածուի «Աղջիկը» կարճ պատմվածքը պատմում է նրա այդ շրջանի փորձի մասին։
Դասավանդել է Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանում, Ուայնե պետական համալսարանում, Կանանց Սքրիպս քոլեջում, Սան Դիեգոյի կալիֆորնյան համալսարանում, Հավայան համալսարանում, Դավիսի կալիֆորնյան համալսարանում, Բերկլիի կալիֆորնյան համալսարանում։ Աջակցել է «Գրական արվեստ» ամսագրին[2][3]։
Նաջարյանի ստեղծագործությունները քննարկվել են Երևանում՝ Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման 40-ամյակին նվիրված գիտաժողովում[4]։
Գեղանկարչական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաջարյանը պլենէրային նկարիչ ու քանդակագործ է։ Նրա աշխատանքները ցուցադրվել է Հայաստանի նկարիչների միությունում, Հըրսթ պատկերասրահում[5], Կալիֆորնիայի սուրբ Մարի քոլեջում, Կալիֆորնիայի Նապա Վելի թանգարանում, Բերկլիի հանրային գրադարանում[6]։
Նաջարյանը հանդիսանում է իր վերջին չորս գրքերի նկարազարդումների հեղինակը։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #122337069 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Peter Najarian: Painting the Model». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «The Sixties».
- ↑ «Society for Armenian Studies Marks 40th Anniversary in Yerevan».
- ↑ «East Bay Artists Capture More Than Meets the Eye». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «The Paintings of Pete Najarian at Berkeley Public Library».
- ↑ «Voyages».
- ↑ «An Armenian Man and His Mother». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «The Great American Loneliness».
- ↑ «The Artist and His Mother».
- ↑ «Regent Press».