Բերկլիի հանրային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բերկլիի հանրային գրադարան
Berkeley Public Library (Kittredge St., Berkeley, CA).JPG
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
Տեսակգրադարան[1], tool library? և library system?
ՏեղադրությունԿալիֆոռնիա
Այլ տվյալներ
Կայքberkeleypubliclibrary.org
Կոորդինատներ: 37°52′5.3904001000006″ հս․ լ. 122°16′6.9996001000253″ ամ. ե. / 37.868164000027775273° հս․. լ. 122.268611000027789260° ավ. ե. / 37.868164000027775273; 122.268611000027789260

Բերկլիի հանրային գրադարան անգլ.՝ Berkeley Public Library, հանրային գրադարանային համակարգ Բերկլիում, Կալիֆորնիա: Բաղկացած է կենտրոնական գրադարանից, Կլերմոնտ մասնաճյուղից, հյուսիսային, հարավային և արևմտյան մասնաճյուղերից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերկլիի հանրային գրադարանը բացվել է 1893 թվականին Շատուկ պողոտայում և ունեցել 264 կտոր գրականություն։ 1905 թվականին գրադարանը տեղափոխվել է նույն պողոտայի Կիտրեջ փողոցի վրա գտնվող նորակառույց Էնդրյու Կարնեգիի կողմից հիմնադրված աղյուսե շինություն, որի հողատարածքը նվիրաբերվել է Ֆրանսիս Շատուկի կնոջ՝ Ռոզա Շատուկի կողմից։ 1906 թվականի երկրաշարժի և բնակչության ալեկոծումների պատճառով գրադարանը բացեց իր մասնաճյուղերը ամոբղջ Բերկլիում։ Նոր կենտրոնական գրադարանը բացվեց 1934 թվականին և մինչև 2002 թվականի վերանորոգնումն ու վերաբացումն այն հանդիսացավ որպես կենտրոնական մասնաճյուղ[2]:

2012 թվականին ավարտվել է Կլերմոնտ և հյուսիսային մասնաճյուղերի վերակառուցումը, 2013 թվականին՝ հարավային մասնաճյուղի վերակառուցումը։ Վերակառուցումների ընթացքում շարժական Branch Van է եղել տեղակայված յուրաքանչյուր մասնաճյուղի մոտակայքում՝ ապահովելով գրադարանային գործունեության ընթացքը։

Բերկլիի հանրային գրադարանի բոլոր մասնաճյուղերը ապահովված են ինքնակառավարվող սարքերով. ընթերցողները տեսածրող սարքերի օգնությմաբ ստուգում են գրքերի ելքն ու մուտքը։ Ընթերցողները կարող են գրքեր պատվիրել կամ թարմացնել համացանցի օգնությամբ կամ հեռախոսով[3]:

Գործիքներ տրամադրող գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է գործքներ տրամադրող եզակի գրադարաններից[2][4]: Գործիքներ վերցնելու համար պետք է լինել 18 տարեկան և Բերկլիի բնակիչ[5]:

Տրամադրվում են հետևյալ գործքները՝ հարթաշուրթ, տարբեր մուրճեր, գայլիկոն, եռակցող սարքեր, թիեր, աստիճաններ, բետոնաշաղախիչներ և խորհրդատվություն։ Ձեռքի գործիքները կարելի է փոխառել 7-օրյա ժամկետով, ավելի հզոր գործիքները՝ 2 օրով։ Մեկ օր ուշացման վճարը 2 դոլար է փոքր գործիքի համար, 5 դոլար՝ մեծ գործիքի համար։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM — 1994.
  2. 2,0 2,1 «History of the Berkeley Public Library»։ Berkeley Public Library Foundation։ Վերցված է 2007-02-22 
  3. «Berkeley Public Library, official site»։ Berkeley Public Library։ Վերցված է 2007-02-22 
  4. : Նման ծառայություն եղել է Օհայոյում 1976 թվականին, Բերկլիում այն բացվել է 1979 թվականից և գործում է հարավային մասնաճյուղում
  5. «Tool Lending Library - How To Use It»։ Berkeley Public Library։ Վերցված է 2007-07-31 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]