Jump to content

Փերթեվնիյալ Վալիդե սուլթան մզկիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փերթեվնիյալ Վալիդե սուլթան մզկիթ
թուրքերեն՝ Pertevniyal Valide Sultan Camii
Տեսակկառույց, մզկիթ և պատմական շենք
Երկիր Թուրքիա[1]
ՎարչատարածքՍտամբուլ
Աշխարհագրական տեղադրաումՄարմարածովյան տարածաշրջան
Հիմնվել է1871
Կառուցման սկիզբ1869
Կառուցման ավարտ1971
Անվանված էՓերթեւնիյալ սուլթանուհի
Ճարտարապետություն
ՃարտարապետՍարգիս Բալյան
Ոճօսմանյան ճարտարապետական ոճ[1]
Մինարեթներ2
Քարտեզ
Քարտեզ

Փերթեվնիյալ Վալիդե սուլթանի մզկիթ (թուրքերեն՝ Pertevniyal Valide Sultan Camii), հայտնի է նաև որպես Աքսարայի Վալիդե սուլթանի մզկիթ (թուրքերեն՝ Aksaray Valide Sultan Camii), 19-րդ դարի մզկիթ, որը գտնվում է Ստամբուլի Ֆաթիհ շրջանի Աքսարայ թաղամասում։

Մզկիթը կառուցվել է 1869- 1871 թվականներին ճարտարապետ Սարգիս Բալյանի կողմից՝ Փերթեվնիյալ սուլթանի պատվերով։ Վերջինս եղել է օսմանյան սուլթաններ Մահմուդ II-ի և Աբդուլ Ազիզի մայրը[2]։ Մզկիթը ներկայացնում է մի քանի ճարտարապետական ոճերի խառնուրդ, այնպիսիք, ինչպիսիք են ռենեսանսը, գոթական ոճը, կայսերական ոճը, ռոկոկո ոճը և իհարկե ավանդական օսմանյան ոճը։ Մզկիթը ունի երկու մինարեթներ և փոքր գմբեթ[3]։

Մզկիթի կողքը առկա են շատրվան, գրադարան, Փերթեվնիյալ սուլթանի թյուրբեն։ Ավելի ուշ, գրադարանի մասնաշենքը տեղափոխվել է Սուլեյմանիե մզկիթ։ Սկզբնական շրջանում մզկիթը գտնվել է Աքսարայի հրապարակում (թուրքերեն՝ Aksaray meydani), սակայն Աթաթուրքի պողոտայի վերակառուցումից հետո (թուրքերեն՝ Atatürk bulvari)՝ 50-ական թվականներին, մզկիթը հայտնվել է պողոտայի մակարդակից ցածր[3]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Faroqhi, Suraiyah (2005). Subjects of the Sultan: Culture and Daily Life in the Ottoman Empire. I B Tauris. ISBN 1-85043-760-2.
  • Freely, John (2000). Blue Guide Istanbul. W. W. Norton & Company. ISBN 0-393-32014-6.
  • İstanbul’un Tarihi ve Camileri, Ankara 1970։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://islamansiklopedisi.org.tr/pertevniyal-valide-sultan-kulliyesi
  2. «Pertevniyal Valide Sultan Mosque Complex». Discover Islamic Art. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 26-ին.
  3. 3,0 3,1 «Мечеть Пертевниял Валиде Султан». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փերթեվնիյալ Վալիդե սուլթան մզկիթ» հոդվածին։