Փենզանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
անգլ.՝ Penzance
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Առաջին հիշատակում1318
Մակերես12,92 կմ²
ԲԾՄ10 մետր
Բնակչություն21 168 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01736
Փոստային դասիչTR18
Պաշտոնական կայքpenzance.co.uk
Փենզանս (Միացյալ Թագավորություն)##
Փենզանս (Միացյալ Թագավորություն)

Փենզանս (անգլ.՝ Penzance [pɛnˈzæns], կորն.՝ Pennsans[1]), նավահանգստային քաղաք Անգլիայի Կոռնուոլ կոմսության Փենվիթ շրջանում։ Ունի քաղաքացիական ծխի կարգավիճակ[2]։ Կոռնուոլի ծայր արևմտյան քաղաքն է[3]։ Սկսած 1512 թվականից՝ թագավորական խարտիաներով տարբեր կարգավիճակներ է ստացել։ Քաղաքի կարգավիճակ ստացել է 1614 թվականի մայիսի 9-ին[4][5]։ Զբաղեցնում է 12,92 քառակուսի կիլոմետր տարածք։ 2001 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 21.168[6] (ըստ այլ աղբյուրների՝ 20 255[7]), 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ 21.200[8][9].[10] ·[11] (ըստ այլ աղբյուրնրի՝ 21 045[12]): Բնակիչների մեծ մասը դավանանքով մեթոդիստներ են։

Փենզանսի նախկին գլխավոր փողոցի՝Chapel Street-ի վրա մի շարք նշանավոր կառույցներ կան, որոնց թվում են Եգիպտական տունը (Egyptian House), ծովակալ Բենբոուի հանրային տունը (Admiral Benbow public house, որը 1800-ական թվականներին եղել է մաքսանենգների որջ և, ենթադրաբար, հանդես է բերվել Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին» վեպում "Admiral Benbow Inn" անվամբ)[13], Union հյուրանոցը, Գևորգյան ժամանակների կառույց հանդիսացող թատրոնի շենքը, Branwell House-ը, որտեղ որոշ ժամանակ ապրել են նշանավոր Բրոնտե քույրերի մայրն ու մորաքույրը։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Penzance—Pennsans-ը կոռնուոլցիների լեզվից թարգմանած՝ նշանակում է "սրբազան հրվանդան"[14][15]. այդ անվանումն սկզբնապես վերաբերել է Էնթոնի Մեծի մատուռին, որն ըստ ավադազրույցի՝ ավելի քան հազար տարի առաջ կանգնած է եղել Փենզանսի ներկայիս նավահանգստի ծայր արևմտյան մասում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փենզանսն ընկած է Կոռնուոլի թերակղզու հարավարևմտյան ծայրակետի մոտ Մաունթս Բեյ (Mount's Bay) ծոցի արևմտյան ափին, Պլիմուտ քաղաքից մոտավորապես 125, Լոնդոնից՝ 415 կիլոմետր հեռավորության վրա[16] [17]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս բրոնզեդարյան ժամանակներում. դրա պահպանված վկայությունն է Հսկայի սկավառակ անվանումով հայտնի դոլմենը, որն ունի 13 մետր տրամագիծ։

Պատմական փաստաթղթերում Փենզանսն առաջին անգամ հիշատակվել է 1322 թվականին։ Ծովափնյա բնակավայրը միջին դարերում բազմիցս ենթարկվել է բերբեր ծովահենների ասպատակություններին, ինչպես նաև թշնամական նավատորմերի հարձակումներին[18][19]։ Չնայած դրան՝ բնակավայրի կշիռն անընդհատ աճել է. Հենրի IV-ը շնորհել է շուկա ունենալու իրավունք, Հենրի VIII-ը՝ նավահանգիստ ունենալու արտոնություն, Հակոբ I-ն էլ՝ բորոյի կարգավիճակ։

Փենզանսը նշանավոր քիմիկոս Դևիների՝ էլեկտրական լամպի գյուտարար Հեմֆրիի և նրա երկվորյակ եղբայր Էդմունդի ծննդավայրն է։

1812 թվականին Փենզանսում Գևորգ Չորրորդի հովանու ներքո հիմնվել է Կոռնուոլի թագավորական երկրաբանական ընկերությունը:։ 1852 թվականին շարք է մտել երկաթուղային կայարանը։

Ներկայումս Փենզասի տնտեսության հիմնական ճյուղը առողջարանային գործն է և զբոսաշրջությունը։ Քաղաքում հաճախ են կազմակերպվում ցուցահանդեսներ, երաժշտական ու թատերական փառատոներ։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փենզանսի քույր քաղաքներն են[20]՝

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Official Maga Placenames list, Novembro de 2012; p. 520 Archived 2013-05-15 at the Wayback Machine.
  2. http://data.ordnancesurvey.co.uk/doc/7000000000024435 
  3. Ordnance Survey: Landranger map sheet 203 Land's End 978-0-319-23148-7
  4. Penzance Charter of Incorporation datado de 9 de maio de 1614, realizada pelo Penzance Town Council
  5. Millett G.B. (1876)։ The Official Guide to Penzance (անգլերեն)։ Penzance: Beare and Son։ էջեր 2–3։ Վերցված է 1 July 2017 
  6. Citar web |url=http://www.neighbourhood.statistics.gov.uk/dissemination/viewFullDataset.do?instanceSelection=03070&productId=779&$ph=60_61&datasetInstanceId=3070&startColumn=1&numberOfColumns=8&containerAreaId=790342 Archived 2012-08-29 at the Wayback Machine. |título=Office for National Statistics : Census 2001 : Parish Headcounts : Penwith |acessodata=27 de novembro de 2013 |autor= |coautores= |data= |ano= |mes= |formato= |obra= |publicado=Neighborhood.statistics.gov.uk |páginas= |língua= |língua2=en |língua3= |lang= |citação=
  7. http://www.statistics.gov.uk/StatBase/Expodata/Spreadsheets/D8271.xls 
  8. "Town populations: Data from the 2011 Census (Office for National Statistics) built from Lower Layer Super Output Areas". Cornwall Council. Retrieved 13 February 2013.
  9. https://web.archive.org/web/20150626215903/http://www.cornwall.gov.uk/council-and-democracy/data-and-research/data-by-topic/population/town-populations/?page=31822։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-26-ին  .
  10. Annuaire Mairie.
  11. (անգլերեն)Complete France.
  12. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-10-ին։ Վերցված է 2023-07-21 
  13. Gainey Tom (10 December 2017)։ «Cornwall's smuggling past - a look at six pubs at the heart of a 'golden age' of criminality»։ The Cornishman 
  14. Mills Anthony David (1991)։ Dictionary of English Place-Names։ Oxford University Press։ էջ 257։ ISBN 0192831313 
  15. Mills Anthony David (20 October 2011)։ A Dictionary of British Place Names։ էջ 366։ ISBN 9780199609086։ Վերցված է 14 October 2018 – via Google Books 
  16. Расстояние между населёнными пунктами приводится по данным сервиса Яндекс.Карты.
  17. https://www.genuki.org.uk/gaz/CON/Penzance 
  18. Trelease, G. M. A History of the Church in Paul Parish
  19. «West Penwith Resources - The Spanish Attack - 1595»։ West-penwith.org.uk։ 2003-03-30։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-18-ին։ Վերցված է 2013-09-21 
  20. «Twinning Promoting international friendship and understanding»։ Penzance Town Council։ Վերցված է 30 June 2021 
  21. Annuaire Mairie.
  22. (անգլերեն)Complete France.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]