Փարիզյան փողոց անձրևոտ եղանակին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարիզյան փողոց անձրևոտ եղանակին
ֆր.՝ Rue de Paris, temps de pluie
տեսակգեղանկար
նկարիչԳյուստավ Կայբոտ
տարի1877
բարձրություն212.2
լայնություն276.2
ուղղությունիմպրեսիոնիզմ[1] և ռեալիզմ[1]
ժանրքաղաքային բնանկար
նյություղաներկ, կտավ
գտնվում էՉիկագոյի արվեստի ինստիտուտ[2][3]
հավաքածուՉիկագոյի արվեստի ինստիտուտ[3]
https://www.chicagomag.com/Chicago-Magazine/April-2007/The-Annotated-Paris-Street-Rainy-Day/, https://www.wga.hu/html_m/c/caillebo/04rainy.html կայք
Ծանոթագրություններ
 Paris Street, Rainy Day by Gustave Caillebotte Վիքիպահեստում

Փարիզյան փողոց անձրևոտ եղանակին (ֆր.՝ Rue de Paris, temps de pluie, անգլ.՝ Paris Street; Rainy Day), ֆրանսիացի գեղանկարիչ Գյուստավ Կայբոտի կտավը՝ ստեղծված 1877 թվականին։ Ուշագրավ է նկարի մեծ չափը՝ 212,2×276,2 սմ[4]։ Նկարը հայտնի է նաև «Փարիզյան փողոց։ Անձրև», «Անձրևոտ օր Բատինյոլի թաղամասում» անուններով[5][6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարն առաջին անգամ Կայբոտի այլ գործերի հետ, այդ թվում՝ «Եվրոպայի կամուրջը», «Ճակատամասի ներկարարներ», ներկայացվել է իմպրեսիոնիստների ցուցահանդեսին 1877 թվականի ապրիլին[7]։

Գյուստավ Կայբոտի մահից հետո՝ 1894 թվականին, նկարն անցել է նրա եղբորը՝ Մարսիալին (Martial Caillebotte). հետագա 60 տարիներին այն գտնվել է նկարչի ազգականների ու նրանց հետնորդների մոտ։ 1954 թվականին նկարը վաճառվել է ամերիկացի արդյունաբերող Ուոլտեր Պերսի Կրայսլերին՝ ավտոմոբիլային «Chrysler» ընկերության հիմնադրին, իսկ 1964 թվականին կտավը ձեռք է բերել Չիկագոյի գեղարվեստի ինստիտուտը, որտեղ էլ գտնվում է մինչ օրս եվրոպական գեղանկարչության և քանդակագործության բաժնում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը ցուցասրահում

Նկարում պատկերված է Դուբլինի հրապարակը (ֆր.՝ Place de Dublin) Թուրինի փողոցի կողմից (ֆր.՝  Rue de Turin), իսկ առջևում հատումն է Մոսկվայի փողոցի հետ (ֆր.՝ Rue de Moscou)։ Տեղանքը գտնվում է Փարիզի Սեն-Լազար կայարանից հյուսիս[8]։ Այն ժամանակներում դա զարգացող քաղաքի նոր թաղամաս էր։

Հետաքրքիր է նկարի կոմպոզիցիան։ Գազային լամպի սյունը և հորիզոնի ենթադրյալ գիծը նկարը բաժանում են չորս հարթության։ Նկարի աջ մասում՝ առջևի պլանում, լավ հագնված մարդկանց զույգ է՝ տղամարդ ու կին։ Նրանց ներքևի հատվածը՝ ոտքերի մասը, կտրված է այնպես, որ նկարին նայողը զգում է նրանց շարժումը։ Թվում է, թե միջին և հետին պլանում պատկերված բոլոր մարդիկ շարժվում են տարբեր ուղղություններով՝ առանց իրար նայելու։ Դրանով ընդգծվում է քաղաքի նոր, ընդարձակ զբոսայգիներում մարդկանց ընդհանրությունը, սեփական դիմագծի բացակայությունը։ Առանձնահատուկ էֆեկտ է այն առանձնահատկությունը, որ հետին պլանի մարդկանց կերպարները փոքրանում են շատ ավելի արագ, քան դա կարող էր լինել իրականում[9]։

Կայբոտի հետաքրքրվածությունը լուսանկարչությամբ ակնհայտ է։ Հետին պլանում գտնվող մարմինները ֆոկուսից դուրս են, միջին հեռավորության վրա գտնվողները ունեն սուր ծայրեր, իսկ հեռվում գտնվող իրերը ոչ պարզ են։ Որոշ մարմինների կտրված լինելը՝ հատկապես ծայր աջ հատվածում գտնվող մարդու, հավելյալ ազդեցություն է ավելացնում։

Նկարի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 1877 թվականի իմպրեսիոնիստական երրորդ ցուցահանդեսի ժամանակ։ Նկարը ներկայումս գտնվում է Չիկագոյի գեղարվեստի ինստիտուտում։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի տեղանքը, 2011

Կայբոտի արվեստի գիտակ Կիրկ Վարնեդոն կտավի մասին գրել է.

Պետք է ընդունել, որ սա Կայբոտի գլուխգործոցն է։ Այո՛, նա հետաքրքիր և կարևոր շատ այլ աշխատանքներ ունի, սակայն ոչ մեկն այդքան մոնումենտալ (7×8 ֆուտ), բարդ և գրավիչ չէ, ինչպես այս հասարակ խաչմերուկը, որ ներծծված է անձրևոտ օրվա հանգիստ և սառը մթնոլորտով։ Սա հեղինակի ամենագեղեցիկ և նուրբ աշխատանքներից է[7]։
- Կիրկ Վարնեդո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. http://www.artic.edu/aic/collections/artwork/20684
  3. 3,0 3,1 Չիկագոյի արվեստի ինստիտուտ — 1879.
  4. «Gustave Caillebotte — Paris Street; Rainy Day, 1877» (HTML). Институт искусств (Чикаго). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 29.05.2012-ին.
  5. И. Г. Мосин Мировое искусство — Импрессионизм (иллюстрированная энциклопедия). — Москва / Санкт-Петербург: Оникс / СЗКЭО Кристалл, 2006. — 176 с. — ISBN 5-9603-0048-6
  6. «Кайботт Гюстав» (HTML). «Популярная художественная энциклопедия», под ред. В.М. Полевого, Москва, Издательство "Советская энциклопедия", 1986, ISBN 0-300-03722-8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 29.05.2012-ին.
  7. 7,0 7,1 Kirk Varnedoe. Gustave Caillebotte. — New Haven: Yale University Press, 1987. — 220 с. — ISBN 0-300-08279-7
  8. Alice C. Chen (апрель 2007). «The Annotated: Paris Street; Rainy Day» (HTML). Chicago Magazine — chicagomag.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 29.05.2012-ին.
  9. Sally Ruth May (1994). «Gustave Caillebotte and the City in Art» (PDF). Институт искусств (Чикаго). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 29.05.2012-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]